ArmeniaNow.com - Independent Journalism From Today's Armenia
 September 5 , 2003 




ä³ßïå³ÝíáõÙ »Ý ûñ»Ýùáí. ËáñÑñ¹³ñ³Ý³ÛÇÝ µ³Ý³í»×»ñ §Ø³ñ¹áõ Çñ³íáõÝù»ñÇ å³ßïå³ÝÇ Ù³ëÇݦ ûñ»ÝùÇ ßáõñç


Այս շաբաթ Ազգային ժողովում տեղի ունեցան «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» օրենքի նախագծի քննարկումները, որին մասնակցում էին տարբեր միջազգային և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Ազգային ժողովի անդամների առջև ելույթ ունեցան Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների գրասենյակի, Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) երևանյան գրասենյակի, Փաստաբանների միջազգային միության, Երևանի մամուլի ակումբի, Հայաստանի ժուռնալիստների միության և այլ կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Հայաստանի հելսինկյան կոմիտեի ներկայացրած մեկ տասնյակից ավելի կազմակերպությունների հայտարարության մեջ նշվում է, որ ելնելով Սահմանադրության դրույթներից՝ օրենքով նախատեսվող մարդու իրավունքների պաշտպանի (օմբուդսմենի) ինստիտուտի հիմնումը ժամանակավրեպ է:

«Ընդունելով, որ գործող Սահմանադրությունն ու օրենսդրությունը սահմանափակում են մարդու իրավունքների ինստիտուտի ստեղծման կարգը, բնույթն ու կառուցվածքը միջազգայնորեն ընդունված անկախության չափանիշներին համապատասխանեցնելու հնարավորությունները, գտնում ենք, որ Մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտի հիմնումը Հայաստանում ժամանակավրեպ է», - ասված է հայտարարության մեջ:

Հայաստանի հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանի կարծիքով քանի դեռ սահմանադրական բարեփոխումներն ընդունված չեն, և օմբուդսմենին պետք է նշանակի երկրի նախագահը, այդ մարմինը վերածվելու է նախագահին առնթեր մարդու իրավունքների հանձնաժողովի նման մի բանի:

«Ես այն տպավորությունն ունեմ, որ Հայաստանի իշխանությունները շտապում են մի քանի պարտավորություններ (Եվրոպայի խորհրդի հանդեպ) շտապ կատարել և կարևոր չէ, թե ինչպես, որպեսզի ցույց տան, թե ինչքան հավատարիմ են պարտավորությունների կատարման սկզբունքներին», - ասում է Իշխանյանը:

Օմբուդսմենը կլինի այն անձը, որին քաղաքացիները կարող են դիմել, եթե զգան, որ իրենց իրավունքները ոտնահարվում են:

Օրենքի նախագծի համահեղինակ, ԱԺ փոխխոսնակ Տիգրան Թորոսյանն ասում է, որ մեկ տարվա ընթացքում սահմանադրական բարեփոխումներն ընդունվելու են և հարցը ստանալու է իր լուծումը: (¶ործող սահմանադրությունը նախատեսում է, որ օմբուդսմենին կարող է նշանակել նախագահը: Առաջարկվող փոփոխությունները փոխանցում են այդ լիազորությունը խորհրդարանին:)

Սակայն Եվրախորհրդի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Նատալիա Վուտովան մերժել է Մարդու իրավունքների պաշտպանի մասին օրենքի հետաձգման գաղափարը: (Իրավապաշտպան կազմակերպությունների հայտարարությունում առաջարկվում է հետաձգել հարցի լուծումը:)

«Սա Եվրախորհրդի առջև Հայաստանի ստանձնած պարտավորություններից է, և մենք չենք կարող սպասել սահմանադրական փոփոխություններին, որոնք կարող են ընդունվել կամ չընդունվել», - հայտարարել է Վուտովան:

Եվրախորհրդի հայաստանյան ներկայացուցիչը, սակայն, կարևորել է այս մարմնի անկախությունը:

«Օմբուդսմենը պետք է նշանակվի Եվրախորհրդի, ԵԱՀԿ-ի և ՄԱԿ-ի չափանիշներին համապատասխան: Եվ մինչև բարեփոխվի Սահմանադրությունը, ժամանակավոր լուծումները պետք են, որպեսզի սկսի աշխատել այս ինստիտուտը՝ միաժամանակ հնարավորինս անկախ և վստահելի լինելով քաղաքացիների համար», - ասել է Վուտովան:

Մարդու իրավունքների պաշտպանի մասին օրենքի նախագիծն անցել է Վենետիկի հանձնաժողովի փորձաքննությունը (Եվրոպայի խորհրդի հատուկ հանձնաժողով), իսկ լրամշակման առաջարկները մինչև երկրորդ ընթերցումն ԱԺ-ում անհամեմատ ուժեղացրել են նախագիծը: Տիգրան Թորոսյանի այս գնահատականի հետ համամիտ են ԵԱՀԿ-ի և Եվրախորհրդի գրասենյակի ներկայացուցիչները:

Օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվել է խորհրդարանի վերջին նստաշրջանում նախագահական ընտրություններից հետո: Այս նախագիծը նախատեսում է, որ օմբուդսմենն ընտրվում է խորհրդարանի կողմից ձայների երեք-հինգերորդով:

Բացի այդ, օմբուդսմենն իրավունք կունենա սեփական նախաձեռնությամբ հարցը դնել քննարկման:

¶ործող սահմանադրությունը նախատեսում է, որ օմբուդսմենը ներկայացնում է իր զեկույցն անմիջականորեն նախագահին: Նախագիծը ենթադրում է, որ զեկույցը պետք է ներկայացվի նաև Ազգային ժողովին և ՀԿ-ներին:

ԱԺ փոխխոսնակ Տիգրան Թորոսյանը չի բացառում այդ պաշտոնում քաղաքական որևէ ուժի ներկայացուցչի նշանակումը:

«Եթե նա բարձր հեղինակություն վայելի հասարակության մեջ, ապա այդ մարդը, եթե անգամ կուսակցության անդամ է, դուրս կգա կուսակցությունից և հավատարիմ կլինի օրենքով սահմանված սկզբունքներին», - ասում է Տիգրան Թորոսյանը:

ԱԺ փոխխոսնակը չի կասկածում, որ Մարդու իրավունքների պաշտպանի մասին օրենքի նախագիծը կընդունվի հենց առաջիկա եռօրյա նիստերի ընթացքում:


According to Agnes
 Click here to enlarge.
Click on the photo above to enlarge.

 

  Inside
 

Lawful Protection: New session of Parliament debates Law on Human Rights

Full story

 
 
 
 

Drams for Rails: Ticket to ride goes up a penny in Yerevan subway

Full story

 
 
 

 


The Week in seven days

 

  Photo of the week
 Click here to enlarge.
Click on the photo above to enlarge.

 
 
 
 

Wooly work

Near her home in the center of Yerevan,Flora Sarkissyan, like many Armenian housewives after the season of sheep shearing, prepares wool that will provide warmth when a sunny September day is but a memory.

 





Copyright ArmeniaNow.com 2002-2024. All rights reserved.

The contents of this website cannot be copied, either wholly or partially, reproduced, transferred, loaded, published or distributed in any way without the prior written consent of ArmeniaNow.com.