|
§Ð³ó³¹áõɦ
ٳϳ·ñáõÃÛ³Ùµ
ÃÇÏÝáóÝ»ñ
ѳ·³Í г۳ëï³ÝÇ
ùñ¹»ñÁ
Ùdzó»É
»Ý µáÕáùÇ
ÙÇç³½·³ÛÇÝ
³ÏódzÛÇÝ:
|
Սեպտեմբերի 1-ին Հայաստանի քրդական համայնքի ներկայացուցիչները
միացան աշխարհով մեկ ³Ïódzݻñ
անցկացնող իրենց ազգակիցներին, որոնք բողոքում էին
Քրդական աշխատանքային կուսակցության (ՔԱԿ) առաջնորդ
կալանավայրում գտնվող Աբդուլա Օջալանի նկատմամբ
ցուցաբերվող վերաբերմունքի դեմ:
Բողոքի ակցիաները տևելու են երեք ամիս: Օջալանի հետևորդները
բողոքում են թուրք բժիշկների կողմից իրականացվող բուժման դեմ, որը նրանց կարծիքով
սպառնում է Օջալանի կյանքին: Քրդերը պնդում են, որ բժիշկները Օջալանին տվել են դեղամիջոցներ,
որոնցից նրա առողջական վիճակը վատթարացել է: Հայաստանաբնակ 25 քրդեր միացել են
բողոքի ակցիային՝ հացադուլ հայտարարելով երևանյան իրենց գրասենյակում «Մեր առաջնորդի
ազատությունը մեր ազատությունն է» կարգախոսով: 52-ամյա Զաֆիկ Խոդոյանը թողել
է Արմավիրի մարզի գյուղերից մեկում գտնվող իր տուն ու տեղը և միացել է Երևանի իր
հացադուլավոր ընկերներին: Սա Խոդոյանի երրորդ մասնակցությունն է նման ակցիայի:
Քրդուհին հայտարարում է, որ նա և այլ կանայք պատրաստ են ցույցերի դուրս գալ այնքան,
որքան անհրաժեշտ է: «Մենք պարզապես ցանկանում ենք պաշտպանել մեր առաջնորդին:
Մենք ցանկանում ենք պաշտպանել մեր իրավունքները», - ասում է քրդուհին: ՔԱԿ-ի
կովկասյան գրասենյակի տնօրեն Դենիս Բարանի հավաստմամբ Օջալանի վիճակը, որը գտնվում
է Մարմարա ծովի Իմրալի կղզու բանտում, օրեցօր վատանում է:
54-ամյա քուրդ առաջնորդը բանտում է գտնվում 1999
թվականի փետրվարի 15-ից: Դատարանը նրան մեղավոր
է ճանաչել մեջ ³Ñ³µ»ÏãáõÃÛ³Ý
Ù»ç :
Իր փաստաբանների հետ վերջին հանդիպման ժամանակ Օջալանն ասել է, որ իրեն
ներարկել են դեղամիջոցներ, որոնք պարունակում են կյանքին սպառանցող քիմիական բաղադրիչներ:
Օջալանը պահանջել է, որ իր բժշկական ստուգմանը մասնակցեն անկախ միջազգային բժիշկներ:
«Մեր հիմնական նպատակն է ստիպել միջազգային կազմակերպություններին մասնագետների
խումբ ուղարկել Օջալանի մոտ և դուրս հանել մեր առաջնորդին քաղաքական մեկուսացումից»,
- ասում է Բարանը, որը հացադուլավորներից մեկն է:
«Եթե Օջալանի առողջությունն ու բանտային պայմանները
չբարելաíվեն, ապա հետևանքները կլինեն անկանխատեսելի»,
- հայտարարեց Բարանը:
Բացի այդ քրդերը պահանջում են, որ թուրքական իշխանությունները դադարեցնեն
քուրդ ժողովրդի դեմ ուղղված հետապնդումները: ՔԱԿ-ը հայտարարում է, որ ևս երեք ամիս
ժամանակ է տալու Թուրքիային քրդերի հետ բանակցություններ սկսելու համար: Քրդերն ասում
են, որ եթե Թուրքիան չհամաձայնի, ապա իրենք պատերազմ են հայտարարելու Թուրքիային:
«Եթե քուրդ ժողովրդի պահանջները չբավարարվեն,
ապա թուրքական կառավարությունը և թուրք ժողովուրդը
կհայտնվեն շատ անբարենպաստ Çñ³íÇ׳ÏáõÙ:
Քուրդ ժողովուրդը խաղաղություն է ուզում, սակայն
մենք պատրաստ ենք պայքարի», - ասում է Բարանը:
Ամբողջ աշխարհում
կա շուրջ 50 միլիոն քուրդ, որոնցից մոտ 40 հազարը բնակվում են Հայաստանում: Երևանյան
հացադուլի մասնակիցներն ասացին, որ նախատեսում էին անցկացնել իրենց բողոքի ակցիան
Երևանի հրապարակներից մեկում, սակայն քաղաքապետարանը մերժել է իրենց դիմումը:
Քաղաքապետարանի աշխատակիցների հավաստմամբ ներկայումս ցույցի համար հարմար տեղ չկա,
քանի որ ամենուր շինարարություն է ընթանում՝ այդ թվում Հանրապետության և Օպերայի
հրապարակներում: Օջալանի կողմնակիցները հայտարարում են, որ սեպտեմբերի 1-ից մինչև
դեկտեմբերի 1-ը մի շարք ակցիաներ են անցկացնելու տարբեր վայրերում: |