ArmeniaNow.com - Independent Journalism From Today's Armenia
 September 5 , 2003 




ºñ¢³ÝÛ³Ý Ù»ïñáÛÇ ÷á˳¹ñ³í³ñÓÁ óÝϳÝáõÙ ¿ 10 ¹ñ³Ùáí



êñ³ÝóÇó Ù»Ïáí »ñâ»Ï»Éáõ ѳٳñ ë»åï»Ùµ»ñÇ Ù»ÏÇó å»ïù ¿ í׳ñ»É 10 ¹ñ³Ù ³í»É:

Ի լրումն խմելու ջրի, բնական գազի և հացի գների սպասվելիք աճին, բարձրացվեց նաև երևանյան մետրոյի փոխադրավարձը:

Սեպտեմբերից Կարեն Դեմիրճյանի անունը կրող
երևանյան մետրոյից օգտվողները վճարում են 50 դրամ (մոտ 10 սենթ)՝ 10 դրամáí ավելի, քան առաջ:

Նոր գների կիրառման օրը հրավիրված մամլո ասուլիսում Երևանի քաղաքապետ Երվանդ Զախարյանն ասաց, որ գնի այդ թեթևակի բարձրացումը միջոցներ կապահովի հասարակական տրանսպորտի վերանորոգման և բարելավման համար:

«Ես առաջարկում էի բարձրացնել գինը դեռևս 1998 թվականին, երբ զբաղեցնում էի տրանսպորտի և հաղորդակցությունների նախարարի պաշտոնը, - ասաց Զախարյանը: - Հույս ունեմ, որ մեր քաղաքացիների ճնշող մեծամասնության համար այս փոփոխությունն էական նշանակություն չի ունենա»:

Շարունակելով՝ քաղաքապետն ասաց, որ 10 դրամն այն գումարն է, որն առաջ «մնում էր գանձապահների գրպաններում»: 40-դրամանոց գոյություն չունի, և ըստ քաղաքապետի գանձապահները չեն վերադարձնում 50 դրամանոցի 10 դրամ մանրը:

Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պաշտոնյաների հավաստմամբ երևանյան մետրոն, ինչպես և շատ այլ երկրներում, աշխատում է առանց շահույթի:

Երևանի մետրոն ունի մեկ գիծ, 10 կայարան և ձգվում է 12 կիլոմետր: ¶նացքները մեկնում են ամեն 5 րոպեն մեկ առավոտյան 60:30-ից մինչև գիշերվա 11-ը: Համակարգն ունի շուրջ 1200 աշխատակից, իսկ մեկ ուղևորի փոխադրման ծախսը կազմում է մոտ 120 դրամ:

Պաշտոնատար անձանց հավաստմամբ փոխադրավարձի թանկացումն իրականացվում է մի ծրագրի շրջանակներում, որը կոչված է լուծելու շատ տարբեր խնդիրներ՝ ինչպես շարժակազմի արդիականացումը, ապահովության բարձրացումը և երկաթուղային թունելների վերանորոգումը:

Պաշտոնատար անձանց հավաստմամբ 23 տարվա պատմություն ունեցող ստորգետնյա երկաթգծի արդիականացման համար անհրաժեշտ է 13 միլիոն դոլար: Այդ գումարը ներառում է նաև Հրազդան գետի մյուս ափին նոր կայանի կառուցումը՝ «Հրազդան» մարզադաշտի և Եղեռնի հուշարձանի մոտակայքում:



According to Agnes
 Click here to enlarge.
Click on the photo above to enlarge.

 

  Inside
 

Lawful Protection: New session of Parliament debates Law on Human Rights

Full story

 
 
 
 

Drams for Rails: Ticket to ride goes up a penny in Yerevan subway

Full story

 
 
 

 


The Week in seven days

 

  Photo of the week
 Click here to enlarge.
Click on the photo above to enlarge.

 
 
 
 

Wooly work

Near her home in the center of Yerevan,Flora Sarkissyan, like many Armenian housewives after the season of sheep shearing, prepares wool that will provide warmth when a sunny September day is but a memory.

 





Copyright ArmeniaNow.com 2002-2024. All rights reserved.

The contents of this website cannot be copied, either wholly or partially, reproduced, transferred, loaded, published or distributed in any way without the prior written consent of ArmeniaNow.com.