|
73-³ÙÛ³
²ñ»·Ý³½ ØáíëÇëÛ³ÝÁ
í»ñ ¿ Ï»ÝáõÙ
³ùÉáñ³Ï³ÝãÇ
Ñ»ï, áñå»ë½Ç ÏÃÇ
Ïáí»ñÇÝ: |
Հեռվումª սարերի անվերջության և մայրամուտի կարմրի ներքո, գյուղացիները Նիգավանում
թիկնում են թախտերին՝ օրվա վերջում մի փոքր հանգիստ առնելու: Հինգշաբթի երեկոյան,
երբ գրեթե բոլորը հանգստանում են, նիհարուկ, բարի դեմքով 73-ամյա Արեգնազ Մովսիսյանը
սկսում է մի այլ կարևոր աշխատանք: Հնաոճ արդուկն այս ու այն կողմ է սահում մաշված
սավանի վրայով: Արտասովոր ճերմակ վերնաշապիկը նրա ամուսին 74-ամյա Ալբերտ Մովսիսյանը
վաղը կհանգնի և կգնա քաղաք: Մյուս հինգշաբթիների նման Ալբերտը մաքուր սափրվում
և լողանում է՝ նախապատրաստվելով ևս մեկ ուրբաթօրյա ուղևորության Երևան: Ուրբաթ
օրն Ալիկ պապը չորս կարմիր կապրոնե 10-լիտրանոց մածնով լիքը դույլերով, ապակե տարաներով
Ապարանի Նիգավան գյուղի տասնյակ այլ գյուղացիների նման գյուղի աղմկոտ փոքր ավտոբուսով
ճանապարհ է ընկնում Երևան: Այնտեղ նա Արեգնազի պատրաստած մածունը վաճառում է քաղաքացիներին,
որոնք միգուցե այդպես էլ չեն հասկանում, թե ինչու են Մովսիսյանները տանում գյուղական
կյանքի չարչարանքը: «Ամեն ինչ կուլտուրայի մեջ է, - բացատրում է Ալիկ պապը. -
Ամբողջ գյուղը չարչարվում է, որ կարողանա ապրի, սակայն այդ ամենի մեջ քաղաքացին նաև
գնահատում է ոչ միայն որակյալ կաթն ու մածունը, այլև գյուղացու կոկիկ հագ ու կապն
ու խոսելու ձևը: Այսօր մեծ մրցակցություն կա, և պիտի ամեն ինչ անբիծ լինի, որ ապրանքդ
վաճառվի»: Նիգավանը գտնվում է մայրաքաղաքից մոտ 65 կմ դեպի հյուսիս-արևմուտք,
և ավտոբուսով ուղևորությունը տևում է մոտ 2 ժամ: ¶յուղացիները տանում են
իրենց կաթնամթերքը մայրաքաղաքի արվարձանային թաղամասեր՝ Շենգավիթ, Առաջին և Երրորդ
մաս, Մալաթիա և Բանգլադեշ: Կախված գյուղացու կամքից և թաղամասից՝ մածնի լիտրը վաճառվում
է 100-200 դրամով: Յուրաքանչյուր գյուղացի միջին հաշվով վաճառում է մոտ 30 լիտր մածուն՝
տուն վերադառնալով անհրաժեշտ սննդամթերքով՝ բրնձով, շաքարով, մակարոնեղենով, ինչպես
նաև լոլիկով, քանի որ Նիգավանում ջրի պակասի և ցրտի պատճառով անհնար է զբաղվել բանջարաբուծությամբ:
Այսօր Նիգավանը գոյատևում է ոչխարների և անասնաբուծության շնորհիվ, ու նաև՝ համբերության:
¶յուղապետ Արտաշ ¶ալստյանն ասում է, որ Նիգավանի հիմնադիրներն ընտրել
են այդ վայրը 1828 թվականին խաբուսիկ գարնան պատճառով: Այսօրվա Նիգավանի նախնիները
Էրզրումից, Մուշից ու Կարսից (որոնք այժմ գտնվում են Թուրքիայի տարածքում) հիմնվել
են Նիգավանում առատ բուսականության պատճառով: Սակայն 1828 թվականի այդ գարունը բնորոշ
չի եղել տեղանքի համար: «Մեր գյուղն ամենավատ կլիմայական պայմաններ ունեցող տարածքներից
մեկն է, - բողոքում է գյուղի բանիմաց մարդկանցից մեկը՝ կրոնի մասին գիրքը ձեռքի տակ
ման եկող 64-ամյա Ֆրունզիկ Հովհաննիսյանը: - Մեզ մոտ 8 ամիս ձմեռ է, 4 ամիս գարուն,
և նման պայմաններում բացի անասնապահությունից գյուղացին էլ ոչ մի բանի վրա հույս
դնել չի կարող»: Եվ իրոք, մինչ Երևանում օդը եռում է, Նիգավանում գարնանային
զով է, իսկ երեկոյան՝ նույնիսկ ցուրտ: Ձմեռն էլ խստաշունչ է, ձյան բարձրությունը
հասնում է 1,5 մետրի: Այդ օրերին բոլորը միավորվում են, որպեսզի բացեն ավտոբուսի
ճանապարհը և չզրկվեն Երևանում առևտուր անելու հնարավորությունից: Այլ հայկական
գյուղերի նման, խորհրդային ժամանակներում գյուղն ուներ կոլտնտեսություն: Բոլորը միասին
աշխատում էին պետության համար: Այսօր գյուղն ունի 155 տնտեսություն ու 725 բնակիչ:
«Նախկինում գյուղացին հազվադեպ էր կով կամ ոչխար պահում, - ասում է գյուղապետը,
- սակայն այսօր ամեն տնտեսություն ունի առնվազն 4 կով ու 7-10 ոչխար, քանի որ դա
է ապրելու միակ հնարավորությունը գյուղում»: ¶յուղում տներն այսօր անշուք
են և ծառայում են հիմնականում հանգստանալու համար՝ խոտհարքի երկար օրերից և ձմեռվա
նախապատրաստությունից հետո: Տներին կից գոմերն են, հավաբունն ու հացատունը՝ հաց
թխելու համար: Քանի որ բոլոր գյուղացիները զբաղվում են անասնապահությամբ և կաթնամթերքների
պատրաստումը կատարվում է անմիջապես տան պատերի ներքո, գյուղական տները յուրահատուկ,
մի քիչ էլ ծանր հոտ ունեն: Ամեն տան հպարտությունը իրար վրա դարսված անկողիններն
են՝ որոնք մայրերն ու տատիկները պատրաստում են ոչխարի բրդից՝ որպես աղջիկների և թոռների
օժիտ: Իսկ հատակին այս ու այն կողմ փռված ոչխարի սև ու սպիտակ մորթիները հավաստում
են տանտիրոջ ոչխարատեր լինեÉը:
|
12 Ù»ïñ ËáñáõÃÛáõÝ
áõÝ»óáÕ çñÑáñÇó
çáõñ ѳݻÉáõó
Ù³ñ¹áõ Ù»çù ¿
ÏáïñíáõÙ: |
Արդեն 10 տարուց ավել է նիգավանցին շաբաթական մայրաքաղաքում իրացնում
է հարյուրավոր լիտր մածուն, կաթ, երբեմն էլ թթվասեր, որն իր բարձր խտությամբ և յուղայնությամբ
չի համեմատվի պետականի հետ: Աքլորականչի հետ՝ առավոտ կանուխ ժամը 5-6-ին արթնանում
են Արեգնազ տատն ու Ալիկ պապը: Արեգնազը կթում է 3 կովերին ու ոչխարներին, որից հետո
պատրաստում է սովորական և չեչիլ պանիր, մածուն, կարագ ու թթվասեր: Տներն է հավաքում
և ճաշ պատրաստում, մինչ Ալիկն անասուններին ուղարկում է հանդ, զբաղվում տնտեսության
գործերով և բոլոր գյուղացիների նման գնում խոտհարքի, որպեսզի ձմռանը կենդանիներն
ուտելու բան ունենան: «Մեր փոքր տնտեսությունը մի քանի ընտանիք է պահում, - ասում
է Արեգնազ տատը: Նրանց աշխատանքից օգտվում են նաև երեխաների ընտանքիները: - Չենք
բողոքում, մեր կյանքն էլ սա է»: «Էն երկու մոզիները երեխեքիս ուսման վարձն են,
- հրճվում է Ալիկ պապը՝ հիշելով փոքր տղայի (ընդամենը երեք երեխա ունեն) երկու աղջիկներին,
որոնք բարձրագույն կրթություն են ստանում Երևանում: - Երեխեքս ուսանող են, մենք էլ
բոլորս աշխատում ենք, որ դրսում չմնան, կրթությունը զորեղ բան է, քանի ուժներս պատում
է, պիտի անենք»: ¶յուղում Ալիկ պապին ու Արեգնազ տատին շատ են հարգում,
և այդ հարգանքի մի մասն էլ նրանց սովորող թոռների շնորհիվ է: Նիգավանի միջնակարգ
դպրոցում ուսանում է մոտ 160 աշակերտ: Աշակերտները երազում են դառնալ դերասան, բանաստեղծ,
հանրահայտ երգիչ, սակայն գիտակցում են, որ ներկայումս նիգավանցու համար դրանք միմիայն
երազանքներ են: ¶յուղում քիչ երեխաներ են լուրջ սովորում: Կամ չեն կարող գնալ
Երևան, կամ պարզապես ժամանակ չունեն ուսման համար, կամ էլ §ÙïùÝ»ñáõÙÁ
ãϳ¦: «¶յուղում այսօր երեխաները նույնպես շատ
գործ են անում, - ասում է հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի ¶այանե ¶րիգորյանը:
- Այդ ամենը, ինչ խոսք, շատ շատ խանգարում է նրանց ուսմանը: Նրանք նույն տան ու տնտեսության
հոգսն են քաշում և այդ ծանր աշխատանքից հետո էլ ռոմանտիկա չի մնում, որ շարադրություն
գրեն»: Չնայած այս ամենին, ուսուցիչները հավաստում են, որ առանց ռոմանտիկայի
նման պայմաններում յոլա գնալ չի լինում, և հատկապես գարնանային հրաշալի եղանակներին
բարձր դասարանցիները երբեմն դասերից փախչում են: Նիգավանում կինոթատրոն կամ ինտերնետ
չկա: Հեռուստացույցով հնարավորություն կա դիտելու միայն հանրային ալիքը, որը երիտասարդներին
առանձնապես չի հետաքրքրում, իսկ մեծերն ամեն անգամ լսում են «Հայլուրը» ու հայհոյում:
Երիտասարդները նախընտրում են փախչել սարերÁ, որտեղ տրվում են իրենց երազանքներին:
Այդ երազանքները կամ հետագա ուսման և գյուղը լքելու ու այլ կյանքի հետ են կապված,
կամ էլ, ինչ խոսք, ամուսնության և ընտանիք կազմելու հետ: Ովքեր կարող են իրենց
թույլ տալ, ընդունվում են Մեսրոպ Մաշտոցի անվան մասնավոր համալսարանը, որտեղ համերկրացիներից
մեկը բարձր պաշտոնի է և օգնում է գյուղացիներին ընդունվել: Սակայն մեծ մասն այն կարծիքին
են, որ Նիգավանում մնացողների համար կրթությունը կարևոր չէ:
|
²ß˳ïáÕ
Ù³ñ¹Á ϳñáÕ ¿
§³åñ»É ù³ñÇ Ù»ç¦,
³ëáõÙ ¿ ²ñ»·Ý³½
ï³ïÁ: | «Ընդունակ երեխաներ
շատ ունենք, - ասում է դպրոցի տնօրեն Նվեր Բաղդասարյանը, - սակայն հնարավո- ñություն
չունենալու պատճառով նրանք ստիպված մնում են գյուղում՝ զրկվելով որևէ մասնագիտական
կրթությունից»: Տնօրենը հավաստում է, որ նման պայմաններում, երբ հնարավորություններն
ու ցանկությունները չեն համապատասխանում միմյանց, հայտնվել են ոչ միայն երեխաները,
այլև ուսուցիչները, որոնք իրենց 25 հազար դրամ աշխատավարձով չեն կարողանում հոգալ
տան հոգսերը և ստիպված են բոլորի նման մածնավաճառությամբ զբաղվել: «Ուսուցիչներն
այսօր ուրիշ ճար չունեն, - ասում է նա, - իսկ նման վիճակում հայտնված ուսուցիչները
կորցնում են իրենց հեղինակությունը երեխաների շրջանում, սակայն այսօր այլ հնարավորություն
չկա»: Ուսումից առավել, գյուղում մեծ խոսակցությունների տեղիք են տալիս սիրահարություններն
ու ամուսնությունները, որոնք վերջին տարիներին այնքան էլ հաճախ չեն: «Աղջկան
տեսնում ու հավանում են հիմնականում տղայի ծնողները: Միջգյուղական ամուսնությունների
սկիզբը հիմնականում գյուղական ավտոբուսներում է դրվում, որտեղ հանդիպում են տարբեր
գյուղերի մածնավաճառները, և մեկը աղջիկ, մյուսը տղա է ունենում, - ասում է գյուղացիներից
մեկը: - Հետո գնում ուզում են, և եթե համաձայնվում են, ամուսնանում են: Աղջիկներն
այստեղ շուտ են ամուսնանում, մինչև 20 տարեկանը, դրանից հետո համարվում են տանը մնացած»:
¶յուղի բուժակ Ծովինար Սահակյանն ասում է, որ մի քանի տարի առաջ Նիգավանում
տարեկան 20-25 երեխա էր ծնվում: Սակայն անցյալ տարի ընդամենը մի քանի երեխա է ծնվել:
Դրանցից երկուսը ծնվել են տանը, քանի որ գյուղացիները հնարավորություն չեն ունեցել
հասնել 7 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Ապարանի ծննդատուն: Սահակյանն ասում
է, որ ինքն ամեն ինչ անում է, որ նպաստի գյուղում ծնելիության բարձրացմանը: «Ես
գնում են տնետուն ու կանանց բացատրում եմ, որ կինը երիտասարդանում, թարմանում է ծննդաբերությունից:
Ոմանք լսում են, ոմանք՝ ոչ, բայց ես իմ ագիտացիան շարունակում եմ, - ասում է նա,
- միգուցե օգնի»: Սակայն գյուղացիներÇ մտածմունքը ոչ երիտասարդանալն է,
եւ ոչ էլ թարմանալը: Նրանք հիմնականում աշխատում են հոգալ իրենց տնտեսությունների
մասին և ավելացնել եկամուտը:
|
²Éµ»ñï
ØáíëÇëÛ³ÝÝ ³ëáõÙ
¿, áñ ·ÛáõÕ³óÇÝ
å»ïù ¿ ɳí ï»ëù
áõݻݳ, »ñµ ·ÝáõÙ
¿ ù³Õ³ù Çñ ³åñ³ÝùÁ
í³×³é»Éáõ: |
«Ամեն տարի մի խանգարող բան լինում է, - ասում է Ալիկ Մովսիսյանը: - Այս
տարի էլ դաշտերում ի հայտ եկած հազարավոր մկներն են, որոնք փչացրել են գյուղացու
ամբողջ տարվա աշխատանքը և ողջ գարին, որը գյուղացին ցանել էր ձմռանը կենդանիներին
կերակրելու համար: Մկները ողջ գարին քարշ են տվել իրենց բները: Կառավարությունից
խոստացել են, բայց մինչ այսօր ոչ մի օգուտ էլ չկա, և մուկն արդեն հասցրել է արտերն
ուտել: «Պարզ չի, թե այդ մկներն ում կողմից են՝ կառավարության, թե մեր»:
Նիգավանում պարզ է, որ այն ինչ կարող էր կոչվել «պարզ» կյանք, իրականում դժվար կյանք
է: Օրինակ՝ ջուրը հանում են դույլերով 12 մետր խորություն ունեցող ջրհորներից:
Սակայն դա մի կյանք է, որով կարելի է ապրել, և գյուղի մեծամասնության համար դա միակ
ընտրությունն է: «Հիմա ժամանակները փոխվել են, - ձեռքերը ծնկներին է դնում Արեգնազ
տատը: - Իզուր են բողոքում, թե ապրելու ճար չկա, հիմա հնարավորությունն ավելի մեծ
է, ազատություն կա: «Եթե գյուղացին աշխատի, լավ աշխատի, կարա ապրի: Մարդ պիտի
աշխատի, որ ապրի: Եթե աշխատես, քարի մեջ էլ լինես՝ կապրես»: |