Ֆուտբոլ (բարձրագույն խումբ)
Հայաստանի ֆուտբոլի բարձրագույն խմբի երրորդ փուլն
ավարտվեց՝ աղյուսակում առաջ բերելով մի շարք փոփոխություններ:
 |
«Շիրակը»
հաղթում է «Բանանցին» աղյուսակի միջնամասում
գտնվող թիմերի պայքարում: |
Ապրիլի 27-ին երկու տուրից հետո առաջատար դարձած
«Միկան» հանդիպեց երկրորդ տեղում ընթացող «Կոտայքի»
հետ:
«Կոտայքը» տպավորիչ խաղ ցուցադրեց և ավարտից հինգ
րոպե առաջ Վահան Թադևոսյանը խփեց խաղի միակ գոլը,
որը «Կոտայքին» դարձրեց առաջատար՝ չորրորդ տեղն
իջեցնելով «Միկային»:
Նույն օրը «Փյունիկը» ջախջախիչ պարտության մատնեց
վերջին տեղում ընթացող «Արաքսին»՝ 11-0: Այդ հաղթանակը
լիգայի կրկնակի չեմպիոնին դուրս բերեց երկրորդ տեղ:
Մի դարպասի վրա ընթացած այդ խաղում Լևոն Փաչաջյանը
դարձավ երեք, իսկ Իսսա Տրաորեն՝ երկու գոլի հեղինակ:
Մյուս գոլերը խփեցին Էդուարդ Պարծիկյանը, Աղվան
Մկրտչյանը, Մամադու Դիավարան, Կառլ Լոմբեն, Տիգրան
Դավթյանը և Էդգար Մանուչարյանը:
Դրանից մեկ օր առաջ չորս այլ թիմեր խաղացել էին
երրորդ փուլի իրենց խաղերը: «Լեռնագործը» հաղթեց
Երևանի «Դինամո 2000»-ին՝ 3-1, իսկ «Շիրակը» հաղթեց
«Բանանցին»՝ 1-0:
Ակումբներ |
Խաղ |
Հաղթ. |
Ոչ ոքի |
Պարտ. |
Խփած գնդակներ |
Բաց թողած գնդակներ |
Միավ. |
Զբաղեցրած տեղը |
«Կոտայք» |
3 |
3 |
0 |
0 |
4 |
0 |
9 |
1 |
«Փյունիկ» |
3 |
2 |
1 |
0 |
13 |
0 |
7 |
2 |
«Լեռնագործ» |
3 |
2 |
0 |
1 |
7 |
3 |
6 |
3 |
«Միկա» |
3 |
2 |
0 |
1 |
5 |
2 |
6 |
4 |
«Շիրակ» |
3 |
2 |
0 |
1 |
2 |
2 |
6 |
5 |
«Բանանց» |
3 |
0 |
1 |
2 |
0 |
3 |
1 |
6 |
«Դինամո» |
3 |
0 |
0 |
3 |
1 |
5 |
0 |
7 |
«Արաքս» |
3 |
0 |
0 |
3 |
1 |
18 |
0 |
8 |
|