ArmeniaNow.com - Independent Journalism From Today's Armenia
 May 2, 2003 




Հայացք դրսից. օտարերկրացու տեսակետն իր որդեգրած երկրի կյանքի մասին


Կան պատմություններ, որ չես պատմում, որովհետև քեզ դուր չի գալիս, թե ինչպես են դրանք ավարտվում: Սա, երևի, դրանցից է: Կան նաև պատմություններ, որոնք պատմում ես այն հույսով, որ խոստովանությունը մեղքերի թողություն կբերի: Սա, երևի, նաև դրանցից է...

Օպերայի շենքի հետևում՝ Սայաթ-Նովայի պողոտայի վրա, մարդը մի տեսակ հենվել էր մեծ աղբարկղին, սակայն մեջը չէր նայում: Հենվել էր իր աջ արմունկի վրա, իսկ ձեռքին մի կտոր հաց կար:

Հազարավոր սրճարաններում և խանութներում՝ օդակայաններից մինչև հանրախանութները, հացը վաճառում են իրենց ծրարներում՝ աքցանով դնելով դրանց մեջ: Սանիտարական պայմանների ապահովման հետ կապված այս ծախսերը մտցված են գնի մեջ: Այդ ծրարները կարելի է տոպրակ անվանել:

Մարդը փորել հանել էր այդ տոպրակը աղբակույտի միջից և հիմա փորձում էր դանակով քերել չորուկի վրայի կանաչավուն բորբոսը: Ձեռքին ցելոֆանե տոպրակ կար՝ լի ոտքերի տակ գտած ամենատարբեր բաներով: Հագին վերարկու կար ու տաք գլխարկ, թեև մայիսի 1-ն էր, և բոլորը տոնում էին գարնան գալուստը:

Այս ամենն ընկալեցի ընդամենը մի հայացքով, առանց դանդաղեցնելու քայլերս: Դա սովորում ես, երբ ապրում ես Արևմուտքում՝ նայի՛ր, անտեսի՛ր, անցի՛ր առաջ: Եվ, աստծո սիրույն, մի քաջալերի՛ր «նրանց» փող տալով:

Արտասահմանում ապրելը փոխում է այս դրվածքը: Պետք է փոխի:

Ես կանգ առա 15-20 մետրի վրա՝ գիտակցելով, որ այս քաղաքի փողոցի մարդիկ ժառանգել են Արևմուտքի բնակիչներն ավելի լավ են ծանոթ վատ համբավը: Նրանց փող մի տվեք, թե չէ թմրադեղ կամ խմիչք կառնեն (կարծես մենք այդպիսի բան երբեք չենք արել):

Այդ բաներն այստեղ էլ կան: Սակայն աղբարկղի մոտ կանգնած մարդը դրանցից չէր: Իսկ ես շարունակում էի կանգնած մնալ առանց շրջվելու: Պետք չէ ներկայացում սարքել, մտածեցի ես (սակայն ավելի շուտ մտածում էի «պետք է չէ քաջալերել «նրանց»»):

Ես առաջ անցա, նստեցի հաճելի երաժշտությամբ մի հարմարավետ սրճարանում և 2 դոլարով կերա թարմ հացով պատրաստված մի սենդվիչ:

Վեց տարի առաջ ամերիկյան լրագրերի համար մի ճամփորդական ակնարկ էի գրել Հայաստանի մասին: Հիշում եմ, որ գրել էի, թե ինձ ինչպես էր ցնցել մուրացկանների բացակայությունը նման թշվառ վիճակում հայտնված երկրում:

Ժամանակները փոխվել են: Պետք է փոխվի նաև վերաբերմունքը: Մարդ պետք է ...

Մերժվածները չպետք է հավասարեցվեն օրինազանցներին: Ոչ էլ պետք է իսկական հուսահատությունը կրի անօրեն օպորտունիզմի բեռը:

Այս կնոջ կողքով մի 500 անգամ անցել եմ Երևանում բնակություն հաստատելուց հետո: Նա նստում է Թումանյան փողոցի վրա՝ թիթեղյա տուփը ծալած ոտքերի առաջ: Տուփին մի 10-դրամանոց է ամրացված, կարծես նրա ուզածն ակնհայտ չէ: Երբեք չի բարձրացնում հայացքը, և դա ինձ միշտ ուրախացնում է: Մի՛ նայեք «նրանց» աչքերին:

Երբ այս առավոտ գալիս էի խմբագրատուն, նա ծալապատիկ նստել էր պարող աղջիկներ գովազդող գիշերային ակումբի դիմաց:

Կապել էր մի գունաթափ դեղնավուն շարֆ և մի դարչնագույն շալ: Հայացքը նորից չբարձրացրեց, սակայն գլխով արեց, երբ փող դրեցի նրա տուփի մեջ:

Դա արեց այնքան ամաչկոտ կերպով, որ ես ամաչեցի:

Չգիտեմ, թե ինչ էի ուզում «գնել» այդ փողով: Այն, ինչ ստացա, թողություն չբերեց ինձ: Հուսամ, որ դա սպասումն էր Սայաթ-Նովայի պողոտայի աղբարկղի մոտ:


  Don't Tread In Here
 
Click on the photo above to enlarge
 

  Inside
 

New Parliament To Be Elected Amid Lingering Political Tensions

Full story

 
 
 
 

Guilt by Association: Azeri attorney under attack for visit to Karabakh

Full story

 
 
 
 

Stocking the Cradle: Ororots ready to help infants but needs help itself

Full story

 




  Photo of the week
  Gone. Forgotten?
Click on the photo above to enlarge
 
 
 
 

Gone. Forgotten?

May Day was yesterday. Time to haul out the icons of the past and remember "the good old days".

 

 





Copyright ArmeniaNow.com 2002-2025. All rights reserved.

The contents of this website cannot be copied, either wholly or partially, reproduced, transferred, loaded, published or distributed in any way without the prior written consent of ArmeniaNow.com.