ArmeniaNow.com - Independent Journalism From Today's Armenia
 March 14, 2003 




Սպորտ. հայազգի թենիսիստները դուրս մնացին Ինդիան Ուելսի մրցաշարի առաջին փուլում


Ե՛վ Սարգիս Սարգսյանը, և՛ Դավիթ Նալբանդյանը պարտություն կրեցին «Փասիֆիք լայֆ օփեն» թենիսի մրցաշարի առաջին փուլում, որը տեղի էր ունենում Ֆլորիդայի Ինդիան Ուելս քաղաքում: Մրցաշարն ավարտվում է այս շաբաթ:

Սարգսյանը 4-6, 7-6 (5), 4-6 հաշվով զիջեց Խուան Կառլոս Ֆերերոյին (7-րդ տեղ), իսկ Նալբանդյանը՝ 6-4, 4-6, 5-7 հաշվով արգենտինացի Խուան Իգնասիո Չելային (50-րդ տեղ):

Անցյալ շաբաթ Սարգսյանը պարտություն էր կրել Դելրեյ Բիչի (Ֆլորիդա) մրցաշարի երկրորդ փուլում:

Առաջին փուլում երկրորդ համարի տակ ցանված արգենտինացի Գիլյերմո Կորիայի նկատմամբ հաղթանակ տանելով՝ երկրորդ փուլում նա պարտվեց 57-րդ համարի տակ ցանված բելոռուս Վլադիմիր Վոլչկովին՝ 7-5, 4-6, 0-1 (հրաժարում):

Երևանցի Սարգսյանը վաստակեց 6225 դոլար և 3 միավոր: Այժմ ՊԹԱ աղյուսակում նա զբաղեցնում է 34-րդ տեղը:

Երրորդ համարի տակ ցանված արգենտինացի Նալբանդյանը Միջազգային սերիայի «Ֆրանքլին Թեմփլթոն» մրցաշարի քառորդ եզրափակիչում 6-0, 3-6, 4-6 հաշվով տանուլ տվեց ավստրալացի Մարկ Ֆիլիպուսիսին:

Այժմ ՊԹԱ աղյուսակում Նալբանդյանը զբաղեցնում է 14-րդ տեղը:

Ե՛վ Սարգսյանը, և՛ Նալբանդյանն աղյուսակում նահանջել են մեկ կետով: Իսկ Անդրե Ագասին՝ չնայած «Ֆրանքլին Թեմփլթոն» մրցաշարի առաջին փուլում կրած պարտությանը, շարունակում է 235 միավորով գլխավորել ՊԹԱ աղյուսակը:


  Inside
 

Camp Complaint: Protestors set up short-lived "city" near CEC

Full story

 
 
 
 

Election Summary: Independent agency says "electoral institutions have died"

Full story

 
 
 
 

News Views: Journalists meet to review their work during elections

Full story

 





  Photo of the week
  Blooming Mad
Click on the photo above to enlarge
 
 
 
 

Blooming Mad

March 8 is always the Day of Women in Armenia. This year, however, it was the Day of Angry Women, as a few thousand took their bouquets into the streets to protest last week's Presidential runoff election.

 

 





Copyright ArmeniaNow.com 2002-2024. All rights reserved.

The contents of this website cannot be copied, either wholly or partially, reproduced, transferred, loaded, published or distributed in any way without the prior written consent of ArmeniaNow.com.