Ե՛վ
Սարգիս Սարգսյանը, և՛ Դավիթ Նալբանդյանը պարտություն
կրեցին «Փասիֆիք լայֆ օփեն» թենիսի մրցաշարի առաջին
փուլում, որը տեղի էր ունենում Ֆլորիդայի Ինդիան
Ուելս քաղաքում: Մրցաշարն ավարտվում է այս շաբաթ:
Սարգսյանը 4-6, 7-6 (5), 4-6 հաշվով զիջեց Խուան
Կառլոս Ֆերերոյին (7-րդ տեղ), իսկ Նալբանդյանը՝
6-4, 4-6, 5-7 հաշվով արգենտինացի Խուան Իգնասիո
Չելային (50-րդ տեղ):
Անցյալ շաբաթ Սարգսյանը պարտություն էր կրել Դելրեյ
Բիչի (Ֆլորիդա) մրցաշարի երկրորդ փուլում:
Առաջին փուլում երկրորդ համարի տակ ցանված արգենտինացի
Գիլյերմո Կորիայի նկատմամբ հաղթանակ տանելով՝ երկրորդ
փուլում նա պարտվեց 57-րդ համարի տակ ցանված բելոռուս
Վլադիմիր Վոլչկովին՝ 7-5, 4-6, 0-1 (հրաժարում):
Երևանցի Սարգսյանը վաստակեց 6225 դոլար և 3 միավոր:
Այժմ ՊԹԱ աղյուսակում նա զբաղեցնում է 34-րդ տեղը:
Երրորդ համարի տակ ցանված արգենտինացի Նալբանդյանը
Միջազգային սերիայի «Ֆրանքլին Թեմփլթոն» մրցաշարի
քառորդ եզրափակիչում 6-0, 3-6, 4-6 հաշվով տանուլ
տվեց ավստրալացի Մարկ Ֆիլիպուսիսին:
Այժմ ՊԹԱ աղյուսակում Նալբանդյանը զբաղեցնում
է 14-րդ տեղը:
Ե՛վ Սարգսյանը, և՛ Նալբանդյանն աղյուսակում նահանջել
են մեկ կետով: Իսկ Անդրե Ագասին՝ չնայած «Ֆրանքլին
Թեմփլթոն» մրցաշարի առաջին փուլում կրած պարտությանը,
շարունակում է 235 միավորով գլխավորել ՊԹԱ աղյուսակը:
|