ArmeniaNow.com - Independent Journalism From Today's Armenia
 March 14, 2003 




«Ճգնաժամ չկա». նախագահն ասում է, որ ընտրությունները «երկրի համար են, այլ ոչ թե հաշվետվության»


Նախագահ Ռոբերտ Քոչարյանը վերջնական արդյունքերի պաշտոնական հայտարարումից հետո իր առաջին հրապարակային ելույթի ժամանակ ասաց, որ ընտրական խախտումները չեն անդրադարձել ընտրությունների արդյունքի վրա:

«Հայաստանում քաղաքական ճգնաժամ չկա, - ասաց նա, - Կա գործընթաց՝ կապված ընտրությունների հետ»:

Չորեքշաբթի օրն իր նստավայրում լրագրողների հետ հանդիպման ժամանակ Քոչարյանն ասաց, որ ընդդիմության կեցվածքը կանխատեսելի էր և ուղղված էր ավելի շատ մայիսին կայանալիք խորհրդարանական ընտրություններում առավելություն ապահովելուն: Քոչարյանն ասաց, որ իր հակառակորդները քարոզչություն են վարել՝ հասարակության դժգոհությունը բորբոքելու նպատակով:

«Նման մոտեցումը կարելի է հասկանալ զուտ տակտիկական տեսանկյունից, սակայն որևէ մեկը չպետք է վտանգի սեփական երկրի վարկանիշը՝ հանուն սեփական շահերի», - ասաց նա:

Այդուհանդերձ, նախագահն ասաց, որ ընտրություններն իդեալական չի համարում:

Նա ասաց, որ հարցրել է օտարերկրյա դիտորդներին այն չափանիշների մասին, որոնցով նրանք գնահատում են ընտրությունները, և հետաքրքրվել է, արդյոք նրանք հաշվի են առել այն փաստը, որ Հայաստանը նորաստեղծ պետություն է: Ըստ նրա, պատասխանը հետևյալն էր. ընտրությունների ընթացքը գնահատվել է ըստ բոլոր երկրներում կիրառվող չափանիշների:

Քոչարյանն ասաց, որ ցավում է Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության քննադատական զեկույցի կապակցությամբ, սակայն նշեց, որ դիտորդները չեն կարող հարցականի տակ դնել ընտրությունների օրինականությունը:

«Միջազգային դիտորդներն ավելի խիստ էին, քան 1998-ին: Դիտորդների սպասելիքներն ավելի մեծ էին, քան մենք ենթադրում էինք, - ասաց նա, - Եթե ընտրությունները համեմատենք Մեծ Բրիտանիայի կամ Ֆրանսիայի ընտրությունների հետ, ապա դրանք չեն համապատասխանել միջազգային չափանիշներին:

«Սակայն մենք ընտրություններ անում ենք մեր երկրի, այլ ոչ թե հաշվետվություն տալու համար: Իհարկե, կուզենայինք, որ ընտրությունները դրական գնահատվեին: Սակայն մենք անկախ երկիր ենք, և մեր անկախությունը պետք է հարգել»:

Ինչ վերաբերում է Անկախ պետությունների համագործակցության և ԵԱՀԿ-ի դիտորդների գնահատականների տարբերությանը, նախագահն ասաց, որ դա պետք չէ վերագրել աշխարհաքաղաքական տարբեր շահերին:

Լեռնային Ղարաբաղի խնդրի կապակցությամբ Քոչարյանը նշեց, որ դիտորդների գնահատականը չի կարող ազդել Ղարաբաղի և Ադրբեջանի միջև խնդրի կարգավորման վրա:

«Հայաստանի դիրքորոշումը միջազգային բանակցություններում կլինի նույնը՝ հստակ և կոնկրետ»:

Քոչարյանն ասաց, որ իր կառավարությունը տեր է լինելու այդ դիրքորոշմանն առնվազն առաջիկա հինգ տարիների ընթացքում և վստահեցրեց, որ իր վարչակազմն ի վիճակի է հարթել լարված քարոզարշավի և ընտրությունների հետևանքով ստեղծված ցանկացած անկարգություն:

«Մենք շատ անելիքներ ունենք: Անձամբ ես ունեմ ծրագիր, որը ներկայացրել եմ հասարակությանը, - ասաց նախագահը, - Եվս 30-40 հազար աշխատատեղ պետք է ստեղծենք: Կարևորը, որ այս ծրագրի իրականացման գործում ինձ չխանգարեն»:


  Inside
 

Camp Complaint: Protestors set up short-lived "city" near CEC

Full story

 
 
 
 

Election Summary: Independent agency says "electoral institutions have died"

Full story

 
 
 
 

News Views: Journalists meet to review their work during elections

Full story

 





  Photo of the week
  Blooming Mad
Click on the photo above to enlarge
 
 
 
 

Blooming Mad

March 8 is always the Day of Women in Armenia. This year, however, it was the Day of Angry Women, as a few thousand took their bouquets into the streets to protest last week's Presidential runoff election.

 




Copyright ArmeniaNow.com 2002-2017. All rights reserved.

The contents of this website cannot be copied, either wholly or partially, reproduced, transferred, loaded, published or distributed in any way without the prior written consent of ArmeniaNow.com.