ArmeniaNow.com - Independent Journalism From Today's Armenia
 March 14, 2003 




Լրատվական տեսակետներ. լրագրողներն ամփոփում են իրենց աշխատանքն ընտրությունների ընթացքում


Navasardyan says training would probably help.Քարոզարշավների և քվեարկությունների թեժ միամսյակը լուսաբանելու իրենց պարտականությունները նոր կատարած Երևանի լրագրողներն անցյալ շաբաթվա վերջում հավաքվել էին Ծաղկաձորում անցկացված սեմինարում, որպեսզի քննարկեն նախագահական ընտրությունների իրենց լուսաբանման արդյունքները:

Սեմինարը, որի հովանավորներն էին Երևանի մամուլի ակումբը (ԵՄԱ) և Ֆրիդրիխ Նաումանի հիմնադրամը, հիմնականում անդրադարձավ քարոզարշավի և ընտրությունների ընթացքում լրատվամիջոցների կատարած աշխատանքին նվիրված Լրատվամիջոցների կովկասյան ինստիտուտի և «Ինտերնյուսի» զեկույցներին:

Իշխանամետ և ընդդիմադիր մամուլի շուրջ 40 լրագրողներ բանավեճեր և քննարկումներ անցկացրին իրենց կատարած աշխատանքի մասին:

«Իմ կարծիքով, նման հանդիպումների լավագույն արդյունքը շփումն է լրագրողների միջև: Սեմինարի իմ դիտարկումներից կարող եմ ասել, որ լրագրողները Հայաստանում ավելի ժողովրդավար են, քան քաղաքական գործիչները», - ասաց Նաումանի հիմնադրամի Բուլղարիայի, Ռումինիայի և Հարավային Կովկասի տարածքային ծրագրի փոխտնօրեն Ասպարուխ Պանովը:

«Իսկ այսօր ես կարող եմ ասել, որ հայ լրագրողների մոտ ամեն ինչ կարգին է: Եթե ես չիմանայի, թե որտեղից են այս լրագրողները, կկարծեի, թե Բալթյան երկրներից, Բուլղարիայից կամ Ռումինիայից են»:

Պանովն ասում է, որ լրագրողների՝ երկու «ճամբարի» բաժանված լինելու փաստը տնտեսական խնդիր է:

«Հայաստանի սահմանադրությունը, համենայն դեպս լրատվամիջոցներին վերաբերող մասերը, երաշխիքներ են ապահովում խոսքի և մամուլի ազատության համար, - ասաց Պանովը, - (Սակայն) Հայաստանում բացակայում է լրատվամիջոցների ազատ շուկան: Լրագրողները, հեռուստակայանները և լրագրերը ֆինանսապես կախյալ վիճակում են»:

ԵՄԱ-ի զեկույցում նշվում է, որ, ընդհանուր առմամբ, հեռուստատեսային և ռադիո լրատվամիջոցները չկարողացան ապահովել ընտրարշավի հավասարակշռված լուսաբանում ո՛չ առաջին, և ո՛չ էլ երկրորդ փուլերում:

Իսկ տպագիր մամուլը, ըստ ԵՄԱ-ի, կարելի է բաժանել երեք հիմնական խմբերի՝ Ռոբերտ Քոչարյանին սատարողներ, Ստեփան Դեմիրճյանին սատարողներ, և լրատվամիջոցներ, որոնք չէին սատարում ոչ մեկին, սակայն, ընդհանուր առմամբ, հակադրվում էին գործող նախագահին:

«Կենտրոն» հեռուստակայանի լրագրող Պետրոս Ղազարյանը՝ չնայած զեկույցում «Կենտրոնի» հասցեով հնչած քննադատությանը, ասաց, որ սեմինարն օգտակար էր, որովհետև հնարավորություն էր ընձեռել լրագրողներին հանդիպել և ճանաչել իրար:

«Ես ծանոթացա շատ լրագրողների հետ, որոնց հետ Երևանում, թերևս, չծանոթանայի, - ասաց Ղազարյանը, - Մենք ճանաչեցինք իրար, տարբեր հարցեր քննարկեցինք: Այստեղ՝ քաղաքական խառնաշփոթից հեռու, մենք ազատ շփման հնարավորություն ունեինք»:

Սակայն Ղազարյանը ցածր կարծիքի է հայ ժուռնալիստիկայի մասին և ասում է, որ «նրան պակասում է պրոֆեսիոնալիզմը»:

Նրան համամիտ էր «Օրրան» թերթի լրագրող Մելանյա Բարսեղյանը, որն ասաց, որ ընթերցողներն ու հեռուստադիտողները նախագահական ընտրությունների ընթացքում կորցրեցին իրենց հավատը ԶԼՄ-ների նկատմամբ:

«Երբեմն, երբ մարդիկ իմանում են, որ լրագրող ես, շատ ագրեսիվ են դառնում, - ասաց Բարսեղյանը, - Անգամ չեն ուզում լսել քեզ, անկախ նրանից, թե ինչ թերթ ես ներկայացնում: Կարծում եմ, որ մենք շատ պիտի աշխատենք, որպեսզի վերականգնենք մարդկանց վստահությունը»:

ԵՄԱ-ի նախագահ Բորիս Նավասարդյանն ասաց, որ Եվրոխորհրդի երևանյան գրասենյակը և արտաքին գործերի նախարարությունը պետք է ընտրություններից առաջ լրագրողների վերապատրաստման դասընթացներ կազմակերպեին հայ լրագրողների համար, սակայն դա տեղի չունեցավ:

«Չգիտեմ, արդյոք այդ վերապատրաստման արդյունքում լրագրողներն ավելի պատրաստված կլինեին ընտրությունների լուսաբանմանը, սակայն այդ սեմինարներն ու վերապատրաստումը, հավանաբար, կօգնեին լրագրողներին ավելի լավ ըմբռնել իրենց առաքելությունը», - ասաց Նավասարդյանը:


  Inside
 

Camp Complaint: Protestors set up short-lived "city" near CEC

Full story

 
 
 
 

Election Summary: Independent agency says "electoral institutions have died"

Full story

 
 
 
 

News Views: Journalists meet to review their work during elections

Full story

 





  Photo of the week
  Blooming Mad
Click on the photo above to enlarge
 
 
 
 

Blooming Mad

March 8 is always the Day of Women in Armenia. This year, however, it was the Day of Angry Women, as a few thousand took their bouquets into the streets to protest last week's Presidential runoff election.

 




Copyright ArmeniaNow.com 2002-2025. All rights reserved.

The contents of this website cannot be copied, either wholly or partially, reproduced, transferred, loaded, published or distributed in any way without the prior written consent of ArmeniaNow.com.