ArmeniaNow.com - Independent Journalism From Today's Armenia
 March 14, 2003 




Կապ չկա. բնակիչները մեղադրում են «Արմենտելին» անտենաներ տեղադրելու համար


Doctor of radiophysics says antennas can be dangerous.Երևանի Բաղրամյան պողոտայի վրա գտնվող շենքերից մեկի բնակիչները մտահոգված են, որ շենքի վրա «Արմենտելի» տեղադրած արբանյակային ափսեները կարող են վնասակար լինել իրենց առողջության համար:

Հեռախոսային ընկերությունը վերջերս բարձր հզորության երեք անտենա է տեղադրել շենքի տանիքին՝ բջջային հեռախոսակապի որակը բարելավելու համար:

Սակայն Բաղրամյան 25 հասցեում գտնվող 16-հարկանի շենքի 200 բնակիչներին իրենց առողջությանը սպառնացող վտանգն ավելի է մտահոգում, քան բարձրորակ կապը:

Շենքի լիազոր Գայանե Մկրտչյանը հայտնում է, որ նոյեմբերին գնվել է վերջին հարկում գտնվող համար 63 բնակարանը, և այնտեղ վերանորոգման աշխատանքներ են սկսվել:

Սեփականաշնորհված շենքի բնակիչները մեկ շաբաթ առաջ հնարավորություն ստացան տեսնել վերանորոգված բնակարանը, որն իրենից ներկայացնում էր առանց պատուհանների ու դռների մի տարածք, որի պատերը հաստացված էին քարի շարվածքի մի քանի շերտերով: Բնակիչներն ասում են, որ այդ տարօրինակ բունկերն այնքան ծանր է, որ կարող է վնասել շենքի կոնստրուկցիան:

Սակայն բնակիչներին ամենից շատ անհանգստացնում է վախն անտեսանելիի նկատմամբ:

Բնակիչներից մեկը՝ տիկին Մերին, ասում է, որ իրեն անհանգստացնում են անտենաների ճառագած ռադիոակտիվ մասնիկները:

«Դա անհոտ, անտես, անգույն մահ է, որն ազդում է ժամանակի ընթացքում՝ տարիներ անց», - ասում է նա:

Բնակիչների մտահոգությունը կիսում է Երևանի Ռադիոֆիզիկայի գիտահետազոտական ինստիտուտի փոխտնօրեն, գիտությունների դոկտոր, Բնապահպանության և կենսագործունեության անվտանգության միջազգային ակադեմիայի ակադեմիկոս Սուրեն Մարտիրոսյանը:

Նա ասում է, որ նման անտենաները, որոնք միացվում են հատուկ գեներատորների և ճառագում են մեծ հզորության կարճալիք ազդանշաններ, չի կարելի տեղադրել բնակելի շենքերի վրա:

Բնակիչները նաև պնդում են, որ «Արմենտելի» սարքավորումները ժամկետանց են (դրանց օգտագործման ժամկետը լրացել է ավելի քան մեկ տարի առաջ), իսկ ներկայացված վկայականը հայերեն չէ, ինչը Հայաստանի օրենսդրության խախտում է:

«Կան երկրներ, որոնց հետ վկայականների փոխճանաչման պայմանագիր ունենք, սակայն միևնույն է, այդ վկայականները պետք է հաստատվեն Հայաստանում, - ասում է ՀՀ կապի և տրանսպորտի նախարարության տեսչական և լիցենզավորման վարչության պետ Հայկանդուխտ Բարոյանը, - Իսկ եթե վկայականի ժամկետն անցել է, օրինականության մասին ուղղակի խոսքի չի կարող լինել»:

Իր հերթին, «Արմենտելի» ներկայացուցիչ Հասմիկ Չութիլյանն անհիմն է համարում բնակիչների վախը՝ ասելով, որ «ժողովուրդն անտեղի է խուճապի մատնվում»:

Համար 25 շենքի բնակիչները դիմել են առողջապահության նախարարություն, որպեսզի վերջինս եզրակացություն ներկայացնի՝ արդյոք ափսեները սպառնում են իրենց առողջությանը: Վաղը՝ մարտի 15-ին, պետք է նիստ հրավիրվի, որը և պետք է որոշում ընդունի:

Սակայն եթե անգամ նախարարության մասնագետները որոշեն, որ անտենաները վտանգ չեն ներկայացնում, շենքի բնակիչներն ասում են, որ չեն համակերպվի «Արմենտելի» անտենաների տեղադրման հետ:

«Եթե անգամ այդ անտենաները վնասակար չլինեին, լինեին շոկոլադից, միևնույն է, մենք իրավունք ունենք թույլ չտալ դրանց տեղադրումը», - ասում է տիկին Մերին:


  Inside
 

Camp Complaint: Protestors set up short-lived "city" near CEC

Full story

 
 
 
 

Election Summary: Independent agency says "electoral institutions have died"

Full story

 
 
 
 

News Views: Journalists meet to review their work during elections

Full story

 





  Photo of the week
  Blooming Mad
Click on the photo above to enlarge
 
 
 
 

Blooming Mad

March 8 is always the Day of Women in Armenia. This year, however, it was the Day of Angry Women, as a few thousand took their bouquets into the streets to protest last week's Presidential runoff election.

 




Copyright ArmeniaNow.com 2002-2024. All rights reserved.

The contents of this website cannot be copied, either wholly or partially, reproduced, transferred, loaded, published or distributed in any way without the prior written consent of ArmeniaNow.com.