ArmeniaNow.com - Independent Journalism From Today's Armenia
 March 14, 2003 




Լը ավտոբուս. ֆրանսիացիներն օգնության ձեռք են մեկնում ճգնաժամում հայտնված Երևանի տրանսպորտին


The French are scheduled to send 40 buses by the end of the year.Անցյալ շաբաթ երևանցի Նարինե Հարությունյանն ավտոբուսի էր սպասում, որպեսզի գնար աշխատանքի, և նրա մտքով անգամ չէր անցնում, որ այդ ուղևորությունը կարող էր սովորականից տարբերվել:

Սակայն ճանապարհին՝ անվադողի պայթելու հետևանքով, ավտոբուսը կորցրեց ղեկավարումը, և արդյունքում զոհվեցին վարորդն ու հսկիչը, իսկ ևս չորս հոգի տեղափոխվեցին հիվանդանոց: Նարինեն ասում է, որ վարորդը հարվածն իր վրա վերցնելով և զոհաբերելով իրեն՝ փրկեց ուրիշների կյանքը:

Տրանսպորտային մասնագետների հավաստմամբ, նման ավտոբուսային վթարների թիվն աճում է պարզապես ավտոբուսների մաշվածության պատճառով, որոնք շարունակում են շահագործվել, քանի որ փոխարինելու հնարավորություն չկա:

Երևանի ավտոբուսների մեծ մասը շահագործվում է ավելի քան 10 տարի, և այնպիսի փողոցներում, որոնք ավտոբուսների նման մաշված են՝ երկարատև օգտագործման և վերանորոգման միջոցների բացակայության պատճառով:

Այժմ Երևանի փողոցներում իշխում են միկրոավտոբուսները՝ մոտ 2400 հատ: Իսկ խորհրդային տարիներին Երևանի ուղևորներին սպասարկում էին մոտ 500 ավտոբուսներ (չհաշված Էլեկտրատրանսպորտը): Այժմ մնացել են միայն 65-ը: Դուրս գրված ավտոբուսներից շատերն իրենց վերջին հանգրվանն են գտել քաղաքի անկյուններից մեկում գտնվող ժանգոտող գերեզմանոցում:

«Եթե նույնիսկ ֆինանսական այս սուղ պայմաններում միջոցներ հայթայթվեին նոր ավտոբուսների մեծ քանակություն գնելու համար, դա անիմաստ կլիներ, քանի որ այս համակարգը վնասով է աշխատում, - ասում է Երևանի տրանսպորտի վարչության պետ Արեգ Բարսեղյանը, - Հետագայում դրանք պահելու գումար չենք ունենա»: (Ավտոբուսների շահագործման հետ կապված պարտքը ներկայումս կազմում է մոտ 20 հազար դոլար:)

Այդուհանդերձ, հաջողության որոշ անիվներ գլորվելով հասել են Երևան՝ Ֆրանսիայից:

Where old buses go to die.Լիոնի և Երևանի միջև համագործակցության արդյունքում անցյալ շաբաթ մայրաքաղաք են ժամանել «Ռենո» մակնիշի 10 ավտոբուսներ, որոնց շահագործումը կսկսվի շուտով:

Ավտոբուսները նոր չեն, սակայն ոչ էլ այնքան հին են, որքան ներկայումս երթևեկողները: Ավտոբուսները Երևանի համար գնել է Լիոնի հայ համայնքը խորհրդանշական գնով՝ յուրաքանչյուրը 1500 եվրո (մոտ1360 դոլար):

Ըստ Բարսեղյանի, չնայած այդ ավտոբուսները «դուրս գրված» են, դրանք բարվոք վիճակում են և մինչև Երևան բերվելն անցել են տեխնիկական անվտանգության զննում և կապիտալ վերանորոգվել են:

10 ավտոբուսը (յուրաքանչյուրն ունի 29 նստատեղ և կանգնելու լրացուցիչ տարածք) այն քանակը չէ, որ զգալի ազդեցություն ունենա 2400 միկրոավտոբուսների անկանոն երթևեկության վրա, սակայն Բարսեղյանն ասում է, որ դրանք գոնե «քաղաքակիրթ» սպասարկման ինչ-որ հնարավորություն կստեղծեն:

Երևանի և Լիոնի միջև կնքված պայմանագիրը նախատեսում է մինչև տարեվերջ մայրաքաղաք բերել ևս 30 նման ավտոբուս:

Բարսեղյանն ասում է, որ թեև ֆրանսիական ավտոբուսները ժամանակի հետ բախվելու են նույն խնդիրների հետ, ինչ այժմ շահագործվողները, «մենք պետք է ուրախ լինենք նրանց, քանի որ շուրջ 15 տարի ավտոբուս չենք ստացել»:

Նա ավելացրեց, որ Երևանի մոտ 13000 բնակիչներ քաղաքային տրանսպորտից անվճար օգտվելու արտոնություն ունեն, և նրանց համար «այս տարբերակը փրկություն է»:


  Inside
 

Camp Complaint: Protestors set up short-lived "city" near CEC

Full story

 
 
 
 

Election Summary: Independent agency says "electoral institutions have died"

Full story

 
 
 
 

News Views: Journalists meet to review their work during elections

Full story

 





  Photo of the week
  Blooming Mad
Click on the photo above to enlarge
 
 
 
 

Blooming Mad

March 8 is always the Day of Women in Armenia. This year, however, it was the Day of Angry Women, as a few thousand took their bouquets into the streets to protest last week's Presidential runoff election.

 

 





Copyright ArmeniaNow.com 2002-2024. All rights reserved.

The contents of this website cannot be copied, either wholly or partially, reproduced, transferred, loaded, published or distributed in any way without the prior written consent of ArmeniaNow.com.