ՊԹԱ
մրցաշարի հերթական շաբաթը հայազգի թենիսիստներին բերեց
ինչպես հաջողություններ, այնպես էլ անհաջողություններ:
Ամերիկահայ Անդրե Ագասին Միջազգային սերիայի «Ֆրանքլին
Թեմփլթոն» մրցաշարի առաջին փուլում պարտվեց շվեդ
Թոմաս Էնկվիստին՝ 7-6 (6), 4-6, 1-6:
Ագասին, որն այս տարի տարել էր 12 հաղթանակ և
ոչ մ ի պարտություն չէր կրել, իր պրոֆեսիոնալ կարիերայի
ընթացքում հանդիպել էր Էնկվիստի հետ 8 անգամ և միշտ
հաղթել էր նրան: Այս անգամ համար 1 թենիսիստը զիջեց
համար 100 թենիսիստին:
Արգենտինահայ Դավիթ Նալբանդյանը, որը ցանված է
3-րդ համարի տակ, շարունակում է իր ելույթները ՊԹԱ
մրցաշարում:
Խաղալով կոշտ ծածկույթի վրա Սքոթսդեյլում (Արիզոնայի
նահանգ)՝ նա առաջին փուլում հաղթեց իր համերկրացի
Ագուստին Կալյերիին (15-րդ տեղ)՝ 7-6, 6-3, և հաջորդ
փուլում մրցելու է մեկ այլ արգենտինացու՝ Ֆրանկո
Սկուիլարիի հետ (74-րդ տեղ):
Երևանցի Սարգիս Սարգսյանը Ֆլորիդա նահանգի Դելրեյ
Բիչի մրցաշարի առաջին փուլում հաղթանակ տարավ 2-րդ
համարի տակ ցանված արգենտինացի Գիլյերմո Կորիայի
նկատմամբ՝ 7-5, 6-2:
Երկրորդ փուլում Սարգսյանը խաղալու է Վլադիմիր
Վոլչկովի հետ Բելառուսից (57-րդ տեղ):
|