üáõïµáÉ
(àôºü²-Ç ã»ÙåÇáÝÝ»ñÇ
ÉÇ·³)
|
ìɳ¹ÇÙÇñ
гÏáµÛ³ÝÁ
г۳ëï³ÝÇ
³Ù»Ý³µ³ñÓñ
·áñͳÏÇó
áõÝ»óáÕ
ß³ËÙ³ïÇëïÝ
¿: |
Չորեքշաբթի օրը՝ օգոստոսի 6-ին, ՈՒԵՖԱ-ի չեմպիոնների
լիգայի խաղարկության որակավորման երկրորդ փուլի
պատասխան խաղում Սոֆիայի «Բալգարսկա արմիյա» մարզադաշտում
տեղի ԲՄԿԱ-ին 0-1 հաշվով զիջելուց հետո «Փյունիկը»
կորցրեց երրորդ փուլ դուրս գալու հնարավորությունը:
Երևանում 0-2 հաշվով պարտվելուց հետո «Փյունիկը»
պետք է հաղթեր ԲԿՄԱ-ին առնվազն երկու գոլի առավելությամբ,
որպեսզի պահպաներ երրորդ փուլ դուրս գալու հնարավորությունը:
Թեև խաղի ընթացքում «Փյունիկը» առավելություն
ուներ, սակայն չկարողացավ իրացնել մի քանի գոլային
հնարավորություններ:
Պարտությունը վերջ դրեց երկար ակնկալված հայ-թուրքական
հանդիպմանը, որը տեղի կունենար, եթե «Փյունիկը»
երկու խաղերի արդյունքով հաղթանակի հասներ:
|