Ինձ նման մարդու
համար այս երկիրը լի է դասերով և հայտնություններով:
Դրանցից վերջինը ես ստացա մի երկար գիշերը եզրափակող
առավոտյան, երբ սովորեցի կարաոկեին համապատասխանող
հայերեն բառը՝
¶նա կորիր: Փախիր այստեղից: Վազիր,
որ փրկես կյանքդ և այլն:
Կարծես ճապոնացիները բավականաչափ վնաս չեն հասցրել
իրենց ծածկած դահուկուղիներով և բազմահարկ շենքերում
կառուցված գոլֆի դաշտերով, իրենց միջազգային թնջուկներով,
այժմ էլ կարաոկեի վարակն է տարածվում Երևանով մեկ:
Հաջորդ շաբաթ նույնիսկ նախատեսում են անցկացնել
համաքաղաքային մրցույթ, կարծես այդպիսի բանը կարող
է խրախուսանքի արժանի լինել:
Ինձ հրավիրել են կարաոկելու (եթե դա բայ ունի)
պարբերաբար՝ իմ այստեղ գալու առաջին օրվանից: Իմ
հայրենիքում նման հրավերը համարժեք կլիներ ասելուն.
- «Դուք իսկապե՞ս զվարճանալու այնպիսի կարիք ունեք,
որքան ինձ թվում է»:
Սակայն այստեղ, ինչպես ես պարզեցի հայկական կարաոկեի
իմ անդրանիկ մասնակցությունից, դա անում են առանց
ամաչելու և հապաղելու, մասնակիցների պակաս էլ չի
զգացվում: Տառապանքների այս խցիկը գալու պատճառը
բարեկամներիցս մեկի ծննդյան օրն էր: Հավատացեք,
որը բոլորն այդտեղից դուրս »Ï³Ý
ծերացած:
Կարաոկե ես տեսել էի ևս մեկ անգամ Ֆլորիդայի հյուրանոցներից
մեկում՝ պրոֆեսիոնալ բեյսբոլիստների կատարմամբ:
Այդ երեկոյի իմ հայտնագործությունն այն էր, որ գնդակը
90 մղոն արագությամբ նետելու կամ այդ արագությամբ
թռչող գնդակը որսալու կարողությունը զրկում է մարդուն
տոնայնությունը զգալու ունակությունից (թեև, ցավալիորեն,
առանց դա գիտակցելու կարողության):
Այնտեղ մասնակիցները բարձրացան բեմ: Երևանում
երեքշաբթի երեկոյան տեսարանն ավելի շատ հիշեցնում
էր Էլվիսի զվարճասրահը ¶րեյսլենդում (եթե ռոքի
արքան բնակվելիս լիներ Մոսկվայում, և ոչ թե Մեմֆիսում):
Դա մի մեծ հանգստասենյակ էր՝ բազմոցների վրա տեղավորված
խոշորամարմին տղամարդկանցով և բարձրաձայն կանանցով,
որոնք կարծես սպասում էին թմրագլանակը ներս քաշելու
իրենց հերթին 1960-ականների թմրամշակույթի հոլիվուդյան
շնորհանդեսում:
Դրա փոխարեն նրանք իրար էին փոխանցում բարձրախոսը,
և աշխարհում ոչ մի թմրադեղ չի կարող համեմատվել
դրա արդյունքի հետ: Այդ ամենին մասնակցում էին նաև
իմ խմբի մարդիկ: Նրանք այլևս իմ խմբին չեն պատկանում՝
ոչ մի դեպքում, եթե դա նշանակում է բարձրագոչ ձայներ,
մինչդեռ դրանց բարձրությունը պետք է «զրոյի» վրա
սոսնձված լիներ:
Ամեն հայ կարծում է, որ ինքը երգիչ է: Կարաոկեի
տարածումը բոլորովին չի նպաստում ճշմարտության այդ
ցավալի թյուրըմբռնման հերքմանը:
Այդ երեկոն շահեկան էր այն առումով, որ թույլ
տվեց պարզել, որ որոշ բառեր նույն նշանակությունն
ունեն բոլոր լեզուներում: Տվյալ դեպքում դա «կարաոկե»
բառն էր՝ աղմուկ, որ արձակում են մարդիկ, որոնք
այնքան հարբած են, որ չեն զգում այն հսկայական տարբերությունը,
որ առկա է երկու երևույթների միջև՝ ինչպես են իրենք
երգում իրենց կարծիքով և ինչպես են երգում իրականում:
Մեր այցելած ակումբում մոլորյալները երգեր էին
ընտրում Աստվածաշնչի նման հաստափոր մի գրքից: Դրանց
մեծ մասը, բարեբախտաբար, ռուսերեն էր, այնպես որ
ես ի վիճակի չէի չափել արվեստի դեմ դրանց մեղանչման
աստիճանը: Մշակութային այս խեղաթյուրման ձգտումն
այնպիսի մեծ ժողովրդականություն էր վայելում, որ
ասենք երեկոյան ժամը 11-ին «Կարմիր զգեստով կինը»
երգը պատվիրած այցելուն պետք է սպասեր մինչև կեսգիշեր,
մինչև կարողանար իր կատարմամբ սպանել այդ երգը:
Ցավով հայտնում եմ ձեզ, որ ինձ շատ համակրելի
այս մարդիկ այնքան էին ոգևորվել, որ ակումբի տերերը,
ի վերջո, նրանց դուրս հրավիրեցին՝ ընդունված ժամից
շատ ավելի ուշ:
Հայաստանում անցկացրած իմ շատ օրերի ու գիշերների
նման, երևանյան կարաոկեն ինձ համար մշակութային
դաս հանդիսացավ:
Սակայն ես հեռացա մի հարցով, որ ինձ այստեղ պարբերաբար
հուզում է.
Միթե՞ այս երկիրը բավականաչափ չի տառապել:
|