|
ì»ñÉáõͳµ³Ý
´á½áÛ³ÝÝ
³ÛÝ Ï³ñÍÇùÇÝ
¿, áñ Ý»ñϳ
å³ï·³Ù³íáñÝ»ñÁ
ã»Ý ³ñï³Ñ³ÛïáõÙ
ËáÕáíñ¹Ç
߳ѻñÁ: |
Խորհրդարանական ընտրությունների արդյունքում Հայաստանն
իր անկախ պատմության մեջ առաջին անգամ ստացավ կոալիցիոն
կառավարություն:
Նախարարական պաշտոնները բաշխվեցին երեք հիմնական
կուսակցությունների միջև այն բանից հետո, երբ այդ
քաղաքական ուժերից և ոչ մեկին չհաջողվեց Ազգային
ժողովում վճռորոշ մեծամասնության համար անհրաժեշտ
քանակությամբ քվեներ ստանալ:
Նախագահ Ռոբերտ Քոչարյանը կոալիցոին կառավարությունը
համարել է նշանակալի քայլ Հայաստանի քաղաքական կուլտուրայի
բարձրացման գործում:
Կոալիցիայի երեք անդամները՝ Հանրապետական կուսակցությունը,
«Օրինաց երկիրը» և Դաշնակցությունը, այժմ կանգնած
են երկրում գործուն օրենսդիր և գործադիր իշխանություն
ապահովելու խնդրի առջև: Երեք կուսակցություններն
էլ հայտարարել են, որ իրենց քառամյա իշխանավորման
ընթացքում կառավարությունն ավելի ուժեղ կլինի:
Թեև կուսակցություններն ունեն իրենց ներկայացուցիչ
նախարարները, իրենց ստորագրած հուշագրում կոալիցիայի
անդամները խոստանում են հավասար կերպով կիսել աշխատանքը
կառավարության կազմում և զեկուցել դրա առաջընթացի
մասին:
Քաղաքական վերլուծաբանները կոալիցիոն կառավարությունը
համարում են դրական քայլ, սակայն ձեռնպահ են մնում
դրա գործունեության արդյունավետության մասին կանխատեսումներ
անելուց:
«Լրատվական կենտրոն» հասարակական հետազոտական
գործակալության ղեկավար, անկախ վերլուծաբան Երվանդ
Բոզոյանն ասում է, որ կոալիցիոն կառավարությունը
բնորոշ է խորհրդարանական հանրապետություններին,
երբ խորհրդարանում տեղեր են ստանում մի քանի իշխող
կուսակցություններ, իսկ ընդդիմությունը հանդիսանում
է երկրի քաղաքական համակարգի բաղկացուցիչ մասը:
Հայաստանը «կիսանախագահական» երկիր է և, բացի
այդ, ունի չձևավորված քաղաքական համակարգ և թույլ
ընդդիմություն:
Բոզոյանի հավաստմամբ, ներկա քաղաքական համակարգի
հիմնական խնդիրն այն է, որ քաղաքական կուսակցությունները
չեն արտացոլում հասարակության շահերը:
«Քաղաքական գործիչները մտնում են կուսակցությունների
մեջ իշխանություն ձեռք բերելու համար, հետո մտնում
են խորհրդարան իրենց իշխանությունն ամրապնդելու
և իրենց բիզնեսը պաշտպանելու համար, - ասում է Բոզոյանը:
- Եթե, օրինակ, հանրապետականները կորցնեն իշխանական
լծակները, ես համոզված եմ, որ կուսակցության անդամների
95 տոկոսից ավելին կլքեն դրա շարքերը:
«¶երիշխում է կլանային համակարգը: Մարդիկ
չեն հավատում կառավարությանը կամ նախագահին, սակայն
այլընտրանք չեն տեսնում: Հայաստանում չկա ձևավորված
քաղաքացիական հասարակություն: Մարդիկ չգիտեն, թե
ինչ է քաղաքացիական հասարակությունը, քաղաքական
գործիչներն էլ չգիտեն»:
Հայաստանում շատերն են կիսում այն միտքը, որ Քոչարյանն
ամրապնդել է իր դիրքերը՝ կոալիցիա ստեղծելով իրեն
սատարող քաղաքական ուժերից:
Բոզոյանն ասում է, որ Հայաստանին այսօր պետք է
ուժեղ քաղաքական վերնախավ: Նրան պետք է տնտեսական
զարգացման ռազմավարություն, սակայն դա չի նշանակում,
որ կառավարությունը պետք է հսկայական գումարներ
ծախսի այդ ծրագրերը գրելու համար մասնագետներ հրավիրելու
վրա: Բոլոր ծրագրերը վաղուց գրված են: Շատ այլ երկրներ
տնտեսական առաջընթացի են հասնում՝ օգտագործելով
մյուս երկրների փորձը:
«Թվում է, թե հայերը երբեմն սպասում են, որ Հայաստանի
քաղաքական ասպարեզում հանկարծ հայտնվի մի փրկիչ
և մի օրում ամեն ինչ փոխի: Քաղաքականության մեջ
այդպիսի բաներ չեն պատահում: Եթե կոալիցիոն կառավարությունն
արդյունավետ աշխատի, ապա դրա արդյունքները նկատելի
կդառնան տասնամյակներ հետո»:
Կոալիցիան հայտարարել է, որ իր առաջնային խնդիրների
թվում են սահմանադրական բարեփոխումները, հակամենաշնորհային
քաղաքականության իրականացումը և պայքարը կոռուպցիայի
և ստվերային տնտեսության դեմ:
Իր հերթին նախագահը հայտնել է իր գոհունակությունը
նորանշանակ ղեկավարության առթիվ՝ ասելով, որ «պատրաստ
է կիսել պատասխանատվությունը առաջիկա չորս տարիների
ընթացքում»:
Շվեյցարացիների օժանդակությամբ հիմնադրված Լրատվության
կովկասյան կենտրոնի փոխտնօրեն, վերլուծաբան Ալեքսանդր
Իսկանդարյանը նշում է, որ Հայաստանում ստեղծված
համակարգը հայտնի է որպես «կոնսենսուալ ժողովրդավարություն»:
Նրա հավաստմամբ նոր խորհրդարանը սկզբունքորեն տարբերվում
է հետխորհրդային ժամանակաշրջանի քաղաքական գործընթացներից:
Վերջին ընտրությունների ոչ բնորոշ տարրերից է
այն փաստը, որ ձախողվեց նախագահի նախաձեռնած հանրաքվեն:
«Առաջին անգամ է, որ իշխանությունները չկարողացան
հասնել իրենց առաջադրած նպատակին, - ասում է Իսկանդարյանը:
- Դա առավել հետաքրքիր է, որովհետև տեղի է ունեցել
Հայաստանում, որտեղ միջազգային դիտորդների կարծիքով,
իշխանությունները կեղծիքներով կարող են նույնիսկ
ձգողականության ուժը վերացնել»:
Իսկանդարյանի հավաստմամբ ներկա խորհրդարանի ամենալուրջ
թերությունն այն է, որ այն բաղկացած է այնպիսի անդամներից,
որոնց գործարար շահերը վերահսկում են Հայաստանի
տնտեսությունը»:
«Ցավոք, վառելիքը, շաքարը և հացահատիկն ամենաուժեղ
«կուսակցություններն» են Հայաստանում, - ասում է
նա: - Եթե նրանք են օրենսդիրները, ապա նրանք կարող
են լինել որտեղ ասես, միայն ոչ խորհրդարանում: Հայաստանի
ներկա քաղաքական համակարգը բարոյապես կայացած չէ
և զուրկ է ավանդույթներից»:
Կոալիցիոն կառավարությունը կպահպանի իր լիազորությունները
մինչև հաջորդ խորհրդարանական ընտրությունները 2007
թվականին: Սակայն երեք կուսակցություններից յուրաքանչյուրը
իրավունք ունի դուրս գալ կոալիցիայի կազմից, եթե
ոտնահարվեն իր դավանած սկզբունքները:
Բոզոյանն ասում է, որ ինքն ու իր գործընկերները
հույս ունեն, որ գոնե երեք կուսկացությունների համախմբումը
հիմք կհանդիսանա Հայաստանում նոր քաղաքական կուլտուրայի
ձևավորման համար:
|