ArmeniaNow.com - Independent Journalism From Today's Armenia
 Back to current issue 
 Back to archive 
 July 11 , 2003 




Þ³ñáõݳÏíáõÙ ¿ ïñ³Ùí³ÛÇ ·Í»ñÇ ¹»ÙáÝï³ÅÁ. Ùݳó»É ¿ ÙdzÛÝ Ù»Ï ïñ³Ùí³ÛÇ »ñÃáõÕÇ


ÐáõëÇÏ ì³ñ¹³½³ñÛ³ÝÁ 30 ï³ñÇ ïñ³Ùí³Û ¿ í³ñ»É:

Հուլիսի 20-ին փակվեց Երևանի տրամվայի ցանցի համար 7 երթուղին, և այսպիսով մայրաքաղաքի մահացող տրանսպորտային ցանցում մնաց վերջին՝ համար 5 երթուղին:

Տրամվայը մուտք է գործել Երևան 1933 թվին: Տարիների ընթացքում բացվել են 4 գծուղիներ, որոնցից երկուսը փակվել են 2001 թ. դեկտեմբերին:

Հնաոճ այս հանրակառքերը, որոնք ծառայել են ավելի քան 70 տարի, քիչ-քիչ հանվում են շահագործումից, քանի որ պետությունն այլևս ի վիճակի չէ պահել դրանք և որովհետև բավարար չափով երաշխավորված չէ դրանցով երթևեկող ուղևորների ապահովությունը:

«Ի՞նչ իմաստ ունի պահպանել տրամվայները, եթե դրանք այդքան թանկ են», - հարցնում է տրանսպորտի վարչության պետ Արեգ Բարսեղյանը, որը նշում է բազմաթիվ գործոններ, որոնք տրամվայը մայրաքաղաքի համար դարձնում են ավելի շուտ հոգս, քան ծառայություն:

Սկսած 1998 թվից, երբ կառավարությունը դադարեցրեց էլեկտրատրանսպորտի ֆինանսական աջակցությունը, տրամվայներն ավելի շատ ծախսում են, քան եկամուտ են բերում:

Տրասպորտի վարչության վիճակագրությունը ցույց է տալիս, որ 2002 թվին տրամվայների բերած ընդհանուր եկամուտը կազմում է 103,9 միլիոն դրամ (մոտ 179000 դոլար), մինչդեռ միայն էլեկտրաէներգիայի ծախսը կազմում է 151,9 միլիոն դրամ ( մոտ 262000 դոլար):

Էլեկտրաէներգիայի ծախսին գումարվում են տրամվայների տեխնիկական սպասարկումն ու աշխատավարձերը՝ դարձնելով այս էկզոտիկ, բայց թանկ փոխադրամիջոցը ոչ պրակտիկ: Ծառայողներին չի վճարվել երեք ամսվա աշխատավարձ, իսկ ցանցի ընդհանուր պարտքը կազմում է 38 միլիոն դրամ (մոտ 65500 դոլար):
îñ³Ùí³ÛÝ»ñÝ ³ÛÉ¢ë ã»Ý í»ñ³¹³éݳ, ù³ÝÇ áñ ·Í»ñÁ ¹»ÙáÝï³ÅáõÙ »Ý:

Բարսեղյանի հավաստմամբ, համակարգի պահպանումը կպահանջեր դրա կապիտալ վերանորոգում: «Ոչ ոք նույնիսկ չի հաշվում, թե որքան է պահանջվում վերանորոգման համար, քանի որ տրամվայը ոչ մի դեպքում չի կարող եկամտաբեր բիզնես լինել»:

Վերջին լուրջ ներդրումը կատարվել է 17 տարի առաջ, երբ Երևանի քաղաքապետարանը ձեռք է բերել նոր տրամվայներ: Դրանից հետո իրականացվել է միայն թեթև արտաքին վերանորոգում, այն էլ տրամվայների վարորդների կողմից:

Պոկված նստարաններով, քայքայված հատակով և երբեմն առանց ապակիների երթևեկող հնամաշ տրամվայները հարմարավետության և ապահովության խնդիրներ են առաջ բերում: Եվ քանի որ ավելացել է ավտոմեքենաների և երթուղային տաքսիների քանակը, ավելացել է նաև վտանգը փողոցի մեջտեղում տրամվայից իջնող ուղևորների համար:

Սակայն չնայած տրամվայի հետ կապված բոլոր բարդություններին, դրանց փակումը ոմանց համար ողբերգություն է: Առաջին երեք գծերի փակման հետևանքով աշխատանքը կորցրած 200 ծառայողների հետ մեկտեղ, որոշ հավատարիմ ուղևորներ կորցնում են էժան (հաճախ էլ անվճար) փոխադրամիջոց:

40-ամյա գործազուրկ Մարգո ¶րիգորյանի համար տրամվայը միակ փոխադրամիջոցն էր Երևանում: «Ես խիստ վրդովված եմ, քանի որ տրամվայն էժան ու հարմար փոխադրամիջոց էր»:

Տրամվայի ստանդարտ փոխադրավարձը 40 դրամ է (մոտ 7 սենթ), մինչդեռ երթուղային տաքսիներինը՝ 100 դրամ: Սակայն 30 տարվա տրամվայի վարորդ Հուսիկ Վարդազարյանն ասում է, որ իր ուղևորների մեծ մասը թոշակառուներ, զինծառայողներ և ոստիկաններ են, որոնք երթևեկում են անվճար:

Մինչ համար 5 երթուղին ապրում է իր անորոշ ապագայի վերջին օրերը (կամ տարիները), իշխանությունները 2 անգամ ավելացրել են երթուղի դուրս եկող տրամվայների քանակը՝ հասցնելով 25-ի, ինչը լավ նորություն է ուղևորների համար, որոնք այժմ սպասում են ընդհամենը 4-5 րոպե, մինչդեռ առաջ ստիպված էին սպասել 2 անգամ ավելի:
ijٳݳÏÇÝ ïñ³Ùí³ÛÝ»ñÁ ºñ¢³ÝÇ ·áõݳ·»Õ å³ïÏ»ñÇ ÙÇ Ù³ëÝ ¿ÇÝ Ï³½ÙáõÙ, ÇëÏ ³ÛÅÙ ¹ñ³Ýù í»ñ³óÙ³Ý »½ñÇÝ »Ý

Սակայն այս լավ լուրը նշանակում է նոր հոգսեր տրամվայի վարորդների համար: Օրական նրանք պետք է 11000 դրամ (մոտ19 դոլար) տոմսերի վաճառքի պլան կատարեն: Տրամվայների քանակի ավելացումը դժվարացնում է պլանի կատարումը վարորդների համար:

Երբ համար 5 երթուղին, վերջիվերջո, դադարեցնի իր գործունեությունը (իսկ իշխանությունները դեռ չգիտեն, թե դա երբ կլինի), նախատեսվում է քաղաքում ավելացնել ավտոբուսների քանակը: Վերջերս սկսվեց 13 նոր ստացված ավտոբուսների գործարկումը (նվեր Լիոն քաղաքից): Եվս 12-ը պետք է միանան դրանց այս ամսվա վերջին:

Մինչ վարորդներից ոմանք շարունակում են հույսեր փայփայել, որ տրամվայների վերականգնման համար մի օր գումարներ կգտնվեն, գոնե զբոսաշրջիկների համար նախատեսված մի գծի համար, քաղաքապետարանը նրանց որևէ հույս չի թողնում. քանդվում-հանվում են նաև տրամվայի գծերը:

Իշխանություններն առաջարկել են վաճառել 1300 տոննա գծերը տոննան 80 դոլարով: Սակայն քանի որ տրամվայի գծերը շատ հին են, ոչ ոք դեռ ցանկություն չի հայտնել գնել դրանք:


According to Agnes
  Click to enlarge.
Click to enlarge.
 

  Inside
 

New Start: Analysts hope coalition government will create stable political future

Full story

 
 
 
 

Winners: Armenians participate in Special Olympics for first time

Full story

 
 
 

  Photos of the week
  Click here to enlarge.
Click on the photo above to enlarge.
Click here to enlarge.
Click on the photo above to enlarge.
 
 
 
 

The National Chamber Orchestra made a tour of Karabakh last weekend, including an open-air performance at the College of Applied Sciences in Shushi. THe Orchestra is back from a recent tour of Moscow and St. Petersburg.

 





Copyright ArmeniaNow.com 2002-2017. All rights reserved.

The contents of this website cannot be copied, either wholly or partially, reproduced, transferred, loaded, published or distributed in any way without the prior written consent of ArmeniaNow.com.