|
ÐáõëÇÏ
ì³ñ¹³½³ñÛ³ÝÁ
30 ï³ñÇ ïñ³Ùí³Û
¿ í³ñ»É: |
Հուլիսի 20-ին փակվեց Երևանի տրամվայի ցանցի համար
7 երթուղին, և այսպիսով մայրաքաղաքի մահացող տրանսպորտային
ցանցում մնաց վերջին՝ համար 5 երթուղին:
Տրամվայը մուտք է գործել Երևան 1933 թվին: Տարիների
ընթացքում բացվել են 4 գծուղիներ, որոնցից երկուսը
փակվել են 2001 թ. դեկտեմբերին:
Հնաոճ այս հանրակառքերը, որոնք ծառայել են ավելի
քան 70 տարի, քիչ-քիչ հանվում են շահագործումից,
քանի որ պետությունն այլևս ի վիճակի չէ պահել դրանք
և որովհետև բավարար չափով երաշխավորված չէ դրանցով
երթևեկող ուղևորների ապահովությունը:
«Ի՞նչ իմաստ ունի պահպանել տրամվայները, եթե դրանք
այդքան թանկ են», - հարցնում է տրանսպորտի վարչության
պետ Արեգ Բարսեղյանը, որը նշում է բազմաթիվ գործոններ,
որոնք տրամվայը մայրաքաղաքի համար դարձնում են ավելի
շուտ հոգս, քան ծառայություն:
Սկսած 1998 թվից, երբ կառավարությունը դադարեցրեց
էլեկտրատրանսպորտի ֆինանսական աջակցությունը, տրամվայներն
ավելի շատ ծախսում են, քան եկամուտ են բերում:
Տրասպորտի վարչության վիճակագրությունը ցույց
է տալիս, որ 2002 թվին տրամվայների բերած ընդհանուր
եկամուտը կազմում է 103,9 միլիոն դրամ (մոտ 179000
դոլար), մինչդեռ միայն էլեկտրաէներգիայի ծախսը կազմում
է 151,9 միլիոն դրամ ( մոտ 262000 դոլար):
Էլեկտրաէներգիայի ծախսին գումարվում են տրամվայների
տեխնիկական սպասարկումն ու աշխատավարձերը՝ դարձնելով
այս էկզոտիկ, բայց թանկ փոխադրամիջոցը ոչ պրակտիկ:
Ծառայողներին չի վճարվել երեք ամսվա աշխատավարձ,
իսկ ցանցի ընդհանուր պարտքը կազմում է 38 միլիոն
դրամ (մոտ 65500 դոլար):
|
îñ³Ùí³ÛÝ»ñÝ
³ÛÉ¢ë ã»Ý
í»ñ³¹³éݳ,
ù³ÝÇ áñ
·Í»ñÁ ¹»ÙáÝï³ÅáõÙ
»Ý: |
Բարսեղյանի հավաստմամբ, համակարգի պահպանումը կպահանջեր
դրա կապիտալ վերանորոգում: «Ոչ ոք նույնիսկ չի հաշվում,
թե որքան է պահանջվում վերանորոգման համար, քանի
որ տրամվայը ոչ մի դեպքում չի կարող եկամտաբեր բիզնես
լինել»:
Վերջին լուրջ ներդրումը կատարվել է 17 տարի առաջ,
երբ Երևանի քաղաքապետարանը ձեռք է բերել նոր տրամվայներ:
Դրանից հետո իրականացվել է միայն թեթև արտաքին վերանորոգում,
այն էլ տրամվայների վարորդների կողմից:
Պոկված նստարաններով, քայքայված հատակով և երբեմն
առանց ապակիների երթևեկող հնամաշ տրամվայները հարմարավետության
և ապահովության խնդիրներ են առաջ բերում: Եվ քանի
որ ավելացել է ավտոմեքենաների և երթուղային տաքսիների
քանակը, ավելացել է նաև վտանգը փողոցի մեջտեղում
տրամվայից իջնող ուղևորների համար:
Սակայն չնայած տրամվայի հետ կապված բոլոր բարդություններին,
դրանց փակումը ոմանց համար ողբերգություն է: Առաջին
երեք գծերի փակման հետևանքով աշխատանքը կորցրած
200 ծառայողների հետ մեկտեղ, որոշ հավատարիմ ուղևորներ
կորցնում են էժան (հաճախ էլ անվճար) փոխադրամիջոց:
40-ամյա գործազուրկ Մարգո ¶րիգորյանի համար
տրամվայը միակ փոխադրամիջոցն էր Երևանում: «Ես խիստ
վրդովված եմ, քանի որ տրամվայն էժան ու հարմար փոխադրամիջոց
էր»:
Տրամվայի ստանդարտ փոխադրավարձը 40 դրամ է (մոտ
7 սենթ), մինչդեռ երթուղային տաքսիներինը՝ 100 դրամ:
Սակայն 30 տարվա տրամվայի վարորդ Հուսիկ Վարդազարյանն
ասում է, որ իր ուղևորների մեծ մասը թոշակառուներ,
զինծառայողներ և ոստիկաններ են, որոնք երթևեկում
են անվճար:
Մինչ համար 5 երթուղին ապրում է իր անորոշ ապագայի
վերջին օրերը (կամ տարիները), իշխանությունները
2 անգամ ավելացրել են երթուղի դուրս եկող տրամվայների
քանակը՝ հասցնելով 25-ի, ինչը լավ նորություն է
ուղևորների համար, որոնք այժմ սպասում են ընդհամենը
4-5 րոպե, մինչդեռ առաջ ստիպված էին սպասել 2 անգամ
ավելի:
|
ijٳݳÏÇÝ
ïñ³Ùí³ÛÝ»ñÁ
ºñ¢³ÝÇ
·áõݳ·»Õ
å³ïÏ»ñÇ
ÙÇ Ù³ëÝ
¿ÇÝ Ï³½ÙáõÙ,
ÇëÏ ³ÛÅÙ
¹ñ³Ýù í»ñ³óÙ³Ý
»½ñÇÝ »Ý |
Սակայն այս լավ լուրը նշանակում է նոր հոգսեր
տրամվայի վարորդների համար: Օրական նրանք պետք է
11000 դրամ (մոտ19 դոլար) տոմսերի վաճառքի պլան
կատարեն: Տրամվայների քանակի ավելացումը դժվարացնում
է պլանի կատարումը վարորդների համար:
Երբ համար 5 երթուղին, վերջիվերջո, դադարեցնի
իր գործունեությունը (իսկ իշխանությունները դեռ
չգիտեն, թե դա երբ կլինի), նախատեսվում է քաղաքում
ավելացնել ավտոբուսների քանակը: Վերջերս սկսվեց
13 նոր ստացված ավտոբուսների գործարկումը (նվեր
Լիոն քաղաքից): Եվս 12-ը պետք է միանան դրանց այս
ամսվա վերջին:
Մինչ վարորդներից ոմանք շարունակում են հույսեր
փայփայել, որ տրամվայների վերականգնման համար մի
օր գումարներ կգտնվեն, գոնե զբոսաշրջիկների համար
նախատեսված մի գծի համար, քաղաքապետարանը նրանց
որևէ հույս չի թողնում. քանդվում-հանվում են նաև
տրամվայի գծերը:
Իշխանություններն առաջարկել են վաճառել 1300 տոննա
գծերը տոննան 80 դոլարով: Սակայն քանի որ տրամվայի
գծերը շատ հին են, ոչ ոք դեռ ցանկություն չի հայտնել
գնել դրանք:
|