|
г۳ëï³ÝÇ
ÃÇÙÁ ¸áõµÉÇÝáõÙ
í³ëï³Ï»ó
ÑÇÝ· Ù»¹³É: |
Վերջերս Իռլանդիայի մայրաքաղաք Դուբլինում կայացած
Հատուկ օլիմպիադայի 7000 մտավոր թերզարգացած հաշմանդամ
մասնակիցների թվում էին նաև չորս հայ մարզիկներ:
Խաղերը տեղի ունեցան հունիսի 21-29-ը, և դրանց
մասնակցեցին 159 երկրներ, այդ թվում Հայաստանը՝
առաջին անգամ:
Հայաստանի թիմի կազմում էին 17-ամյա Սերգեյ Սահակյանը,
14-ամյա Աննա Բուլղադարյանը, 19-ամյա Կարինե ¶ասպարյանը
և 20-ամյա Վահան Բաբայանը: Օլիմպիականները տուն
դարձան մեկ ոսկե, երեք արծաթե և մեկ բրոնզե մեդալներով:
Սակայն իրական նվաճումը, միգուցե, պարզապես այնտեղ
մեկնելն էր:
«Երեխաները չափազանց լավ արդյունքներով են վերադարձել,
և մենք ուրախանում ենք մեր հաղթանակով, - ասում
է Հայաստանում «Հատուկ օլիմպիական խաղեր» շարժման
ղեկավար Արտակ Իսրայելյանը, - սակայն այս շարժման
բուն իմաստը մասնակցությունն է, և դա էլ մեր առաջնային
հաղթանակն էր»:
Թեև Հայաստանում հաշմանդամ լինելը դեռևս ամոթալի
բան է համարվում, և ծնողները հաճախ նման երեխաներին
հասարակությունից մեկուսացված են պահում, Իռլանդիայում
անցկացրած այդ ինն օրերի ընթացքում հայ երիտասարդները
հայտնվեցին ուշադրության կենտրոնում:
«Հուզմունքս չէի կարողանում զսպել՝ տեսնելով հաշմանդամների
հանդեպ ցուցաբերվող հատուկ ուշադրությունը, - ասում
է Իսրայելյանը: - Պետք է հասկանալ, որ այս երեխաներն
իրենց կյանքում սահմանափակ վայրեր են այցելել, այն
էլ միայն իրենց քաղաքի շրջանակներում: Երեխաները
չէին հավատում, որ կանգնած են Դուբլինի 70-հազարանոց
լեփ-լեցուն մարզադաշտում, ուր խաղերի բացման արարողությանը
ներկա էին համաշխարհային այնպիսի աստղեր, ինչպիսիք
են Առնոլդ Շվարցենեգերը, Մոհամեդ Ալին և Նելսոն
Մանդելան:
Դուբլինում Իսրաելյանը հարցրել է կապանցի Կարինեին,
արդյոք նա կուզենար մշտապես ապրել այսպիսի վայրում:
«Մի պահ կարծես ուզում էի, բայց երբ պատկերացրի,
որ այստեղ պետք է վայելեմ այս ամենը, իսկ Կապանի
իմ ընկերները՝ ոչ, այդ ցանկությունը կորավ», - պատասխանեց
աղջիկը:
Ճամփորդության ոգևորությունն այնքան մեծ էր, որ
Իսրայելյանը սկսեց անհանգստանալ, որ այն կարող է
անդրադառնալ մարզիկների ելույթների վրա:
«Ոգևորությունն այն աստիճանի էր հասել, որ նրանք
գիշերները չէին կարողանում քնել, - ասում է Իսրայելյանը:
- Ասում էի, այ երեխաներ, քնեք, վաղն ավելի լավ
օր է սպասվում»:
Վահան Բաբայանի դեպքում այդ ոգևորությունն այլ բնույթ
էր կրում: Իսրայելյանը պատմում է, որ նա այնքան
էր կարոտել իր տանը, որ չկարողացավ ցուցադրել իր
կարողությունները և դարձավ Հայաստանի թիմի միակ
անդամը, որ ոչ մի մեդալ չվաստակեց: Այնուամենայնիվ,
նա հազվագյուտ հնարավորություն ստացավ գտնվել իր
հասակակիցների հանդուրժող միջավայրում:
«Մենք պետք է ձգտենք, որ Հայաստանից հնարավորինս
շատ հաշմանդամներ մասնակցեն նման միջոցառումներին,
քանի որ դրանք նպաստում են նրանց մտավոր ունակությունների
բարելավմանը», - ասում է Իսրայելյանը:
Այսօր Հայաստանում չկան պաշտոնական վիճակագրական
տվյալներ մտավոր թերզարգացած հաշմանդամների վերաբերյալ:
Փոխարենը կա «Հատուկ օլիմպիական խաղեր» հայկական
շարժման հետազոտությունը, ըստ որի հանրապետության
յուրաքանչյուր մարզում կա շուրջ հարյուր հաշմանդամ
երեխա, իսկ Երևանում նրանց թիվն անցնում է 600-ից:
|
²é³çÇÝ
³Ý·³Ù гïáõÏ
ûÉÇÙådzϳÝ
˳ջñÇÝ
Ù³ëݳÏóáÕ
г۳ëï³ÝÇ
ÃÇÙáõÙ
Áݹ·ñÏí³Í
¿ÇÝ ãáñë
Ù³ñ½ÇÏÝ»ñ: |
«Իհարկե, սա վերջնական թիվը չէ, քանի որ մենք համոզված
ենք, որ կան ծնողներ, որոնք ըստ հայկական մտածելակերպի
նման երեխա ունենալու դեպքում թաքցնում են և՛ բարեկամներից,
և՛ հասարակությունից, - ասում է Իսրայելյանը: -
Մեր խնդիրն է գտնել այդ մարդկանց և դարձնել նրանց
հասարակության լիարժեք անդամներ»:
Հայաստանը, Խորհրդային Միության մյուս հանրապետությունների
նման, Հատուկ օլիմպիական խաղերին մասնակցելու իրավունք
է ստացել դեռ 1990 թվին: Եվ եթե սա Հայաստանի առաջին
մասնակցությունն էր Հատուկ օլիմպիադային, հարևան
Վրաստանը և Ադրբեջանը կանոնավոր մասնակցում են շարժմանը:
Այս անգամ Վրաստանն ուղարկել էր 45 մարզիկ, իսկ
Ադրբեջանը՝ 60:
Այժմ Հայաստանի հաշմանդամների համար ևս կա առաջընթաց:
Այսօր արդեն Երևանում, Կապանում և Վանաձորում գործում
են հատուկ մարզական խմբակներ: Իսկ Հայաստանի ֆուտբոլի
հավաքականը ապրիլին մասնկացել է Վրաստանում կայացած
տարածաշրջանային մրցաշարին:
«Մեծ դժվարությամբ, բայց հաջողվեց տեղից շարժել
սայլը, - ասում է Իսրայելյանը: - Սկզբում թվում
էր, թե այստեղ մարդիկ չեն հասկանում խնդրի կարևորությունը,
սակայն այժմ ասում եմ հակառակը՝ կան բազմաթիվ բարի
մարդիկ, որոնք իրենց գիտելիքներով ինքնակամ եկել
են օգտակար լինելու շարժմանը»:
2005 թվին Ճապոնիայի Նագանո քաղաքում կանցկացվեն
Հատուկ ձմեռային օլիմպիական խաղերը, որին Հայաստանն
արդեն ներկայացրել է իր հայտը:
«Մենք կփորձենք խուսափել կրկնություններից և ուրիշ
մարզիկներ տանել այնտեղ, քանի որ նրանք էլ են անհամբերությամբ
սպասում այդ իրադարձությանը մասնակցելուն, - ասում
է Իսրայելյանը: - Որքան շատ մարդ զգա այդ հաճույքը,
այնքան ավելի շատ մարդ կընդգրկվի շարժման մեջ»:
|