Ծաղկափոշու ժողովուրդը. Լոռին առաջարկում է առողջություն
մաքուր օդում
¶այանե Մկրտչյան «ԱրմենիաՆաուի» թղթակից
Երբ ուղևորվում ես Լոռու մարզ, չես զգում չորս
ժամ տևող ճանապարհի դժվարությունը: Վերջին հատվածն
անցնում է 1 կիլոմետրանոց թունելով, որից դուրս
գալով հայտնվում ես մշտադալար կանաչ անտառների և
գեղեցկության գրկում, որ ժամանակին բացվել է մեծ
բանաստեղծ Պուշկինի աչքերի առաջ:
 |
ÌÝáÕÝ»ñÁ
µ»ñáõÙ
»Ý Çñ»Ýó
»ñ»Ë³Ý»ñÇÝ
ÈáéǪ ÑáõëáÉáí,
áñ ͳÕϳ÷áßáí
ѳ·»ó³Í
û¹Á Ïû·ÝÇ
ßÝã³é³Ï³Ý
ÑÇí³Ý¹áõÃÛáõÝÝ»ñÇ
µáõÅÙ³ÝÁ: |
Այս անտառների հարևանությամբ էլ բնակվում են մարդիկ
¶ար-¶առ, ¶յուլագարակ, Հոբարձի,
Վարդաբլուր, Պուշկինո և Կուռթան գյուղերում:
¶յուլագարակցի 24-ամյա Աննա Մարիկյանն ուղեկցորդ
չէ, սակայն հանգիստ կարող էր այդպիսին լինել, քանի
որ գիտի անտառի բոլոր արահետները և անտառների մեջ
թաղված իր գյուղի պատմությունը:
«¶ար-¶առը և ¶յուլագարակը շրջապատված
են Չոգյաջ, Աջասար, Կլոր Թալա և Ցավոտ Յուրդ սարերով,
- ասում է նա: - Մենք սովորաբար շատ հյուրեր ենք
ունենում հունիսին, երբ սկսվում է սոճիների փոշոտումը»:
¶յուղերի բնակիչներն ընտանիքներով մտնում
են անտառ, որպեսզի շնչեն սոճիների ծաղկափոշին, որը
նրանց հավաստմամբ շատ օգտակար է առողջության համար:
Այստեղ է գտնվում նաև 1937 թվականին կառուցված մոր
և մանկան «Սոճուտ» առողջարանը, որտեղ հանգրվանում
են շնչառական խնդիրներ ունեցող երեխաները:
«Սոճիների փոշին պարունակում է ֆտովազիտ, որն
օգտակար է բրոնխիտի, բրոնխային ասթմայի, թոքաբորբի
և ալերգիաների ժամանակ», - բացատրում է մանկաբույժ
¶րիգոր Ներկարարյանը:
Աննան աշխատել է «Սոճուտում» երեք տարի, որպես
հերթապահ և ամենօրյա բուժքույր: Նա հավատում է Լոռու
մաքուր օդի բուժիչ հատկություններին և ասում է,
որ մարդու առողջությունը կախված է «բնության հետ
ներդաշնակությունից»:
Հունիսի սկզբին այստեղ հանգստանում էին 33 երեխաներ
ծնողների հետ Մոսկվայից, Վորոնեժից, Երևանից, ¶յումրիից,
Արարատից և Վանաձորից: ºրեխայի Ùեկ
օրվա ծախսը կազմում է 2850 դրամ, մեծերինը՝ 4000
դրամ: ¶ումարի մեջ է մտնում օրը չորս անգամ
սնվելը և ֆիզիոթերապևտիկ տարբեր միջոցառումները:
Սակայն Ներկարարյանը վախենում է, որ առողջարանն
ի վիճակի չի լինի երկար ժամանակ նման ծառայություններ
մատուցել: Պետությունն այլևս չի ֆինանսավորում առողջարանը,
որի պարտքերը հասնում են մոտ 55000 դոլարի: Աշխատելով
ամռան երեք ամիսներին՝ կարողանում են վճարել հարկերը,
20 հոգանոց աշխատակազմի աշխատավարձը, սպասարկել
հանգստացողներին: Լավագույն տարիներին այստեղ աշխատում
էին շուրջ 100 հոգի:
Հարակից գյուղերի բնակիչների համար աշխատատեղեր
են ապահովվում «Դենդրոպարկ» բուսաբանական այգին
և Սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայության հյուսիսային
բաժանմունքի ¶յուլագարակի դիտակայանը:
Առողջարանի այգուց դեպի 35 հեկտար տարածություն
զբաղեցնող «Դենդրոպարկ» Աննան անցնում է միայն իրեն
հայտնի արահետներով և հպարտությամբ ցույց տալիս
աշխարհի տարբեր երկրներից այստեղ բերված ծառատեսակները:
Այգու տնօրենն է անտառային տնտեսության մասնագետ,
կենսաբանական գիտությունների թեկնածու Վիտալի Լեոնովիչը:
Այգին հիմնադրել է նրա հայրը՝ ազգությամբ լեհ Էդմոն
Լեոնովիչը:
«Խորհրդային տարիներին երկրից դուրս գալը գրեթե
արգելված էր, բայց հայրս տարբեր միջոցներով այստեղ
է հասցրել բույսերի տեսակներ աշխարհի բազմաթիվ անկյուններից»,
- պատմում է տնօրենը:
Ամենաերկարակյաց ծառերը 70 տարեկան են: 2500 ծառատեսակներից
պահպանվել է 500-ը, սակայն այգին շարունակում է
մնալ մեծությամբ երրորդը Հայաստանում Երևանի և Դիլիջանի
բուսաբանական այգիներից հետո:
Վիտալի Լեոնովիչը սկսել է աշխատել այգում 1984
թվականից և ցավով նշում է, որ ականատես է եղել,
թե ինչպես է այն անկում ապրում Հայաստանի բազմաթիվ
տնտեսական խնդիրների պատճառով: Նա դեմ է այգու սեփականաշնորհմանը
և պնդում է, որ այն պետք է պետական սեփականություն
լինի: Ներկայումս այգին իր եկամուտների մեծ մասը
ստանում է տնկիների վաճառքից:
 |
²Ýݳ سñÇÏÛ³ÝÁ
¹³ñÓ»É
¿ ³éáÕç³ñ³ÝÇ
áã å³ßïáݳϳÝ
áõÕ»Ïóáñ¹Á: |
Աննա Մարիկյանն այնպիսի սիրով է ներկայացնում
ծառերը, կարծես դրանք իր ընտանիքի անդամները լինեն:
«Սա հյուսիսամերիկյան թխկի է, մյուս թխկին բերված
է Սկանդինավյան թերակղզուց, կողքինը ճապոնական ընկուզենի
է, - ասում է նա: - Այս մեկը սիրո ծառն է, իսկ քիչ
այն կողմ՝ «զագսի ծառը»»:
Սիրո և «զագսի» ծառերից մարդիկ կախում են գործվածքների
փոքրիկ պատառիկներ և թաշկինակներ, որպեսզի կատարվեն
իրենց ցանկությունները:
«Դենդրոպարկի» հարևանությամբ էլ հինգ տնակներում
տեղակայված է ¶յուլագարակի դիտակայանը: Դիտակայանի
աշխատակազմը բաղկացած է գյուլագարակցի Մատինյանների
ընտանիքից:
Ձմռան ամիսներին ճանապարհները դառնում են անանցանելի,
և շրջանի բնակիչները կտրվում են աշխարհից: Ոմանք
ընտանիքներով տեղափոխվում են Երևան կամ այլ քաղաքներ:
Սակայն Մատինյաններն այստեղ են կլոր տարին: «Սա
է մեր կյանքը, ու մեզ դուր է գալիս այսպես ապրելը»,
- ասում է 50-ամյա Ջուլիետա Մատինյանը:
Նրա ամուսինը՝ Վաչիկ Մատինյանը, ամեն օր չափում
է մագնիսական դաշտի անոմալիան և տվյալներն ուղարկում
է ¶յումրի: Նա բացատրում է, որ Հայաստանի տարածքում
ամենամաքուր մագնիսական դաշտը ¶յուլագարակում
է, և այստեղ ստացվում են արժեքավոր տվյալներ սեյսմիկ
ակտիվության մասին:
Հետո մասնագիտական զրույցը վերածվում է ավելի
մտերմիկ խոսակցության հայկական տարբերակով, իսկ
այդ ընթացքում տիկին Ջուլիետան հյուրասիրության
բացօթյա սեղան է գցում տնական մածնով, պանրով և
հացով:
Իսկ խոսակցության թեման ինչ էլ լինի՝ գիտություն
թե ուտելիք, այստեղ ի վերջո հանգում է բնությանը:
«Նայեք, նայեք այս կողմի սոճիների գագաթին, -
ասում է Աննան, - տեսեք, թե ինչպես է քամին ծաղկափոշու
ամպերը տանում»:
Բոլորը նայում են այդ ուղղությամբ: Սոճիների ծաղկափոշու
դեղնավուն ամպերը ասես ճախրում են անտառի գլխավերևում:
Երեխաները վազվզում ու բղավում են. - «Փոշոտում,
փոշոտում»: Տեղաբնակները զարմացած նայում են հյուրերին,
իսկ հյուրերի հայացքը տանում է ամառային զով քամին:
|