 |
سÝñ³Ï»ñïÝ»ñÇ
ëÇñ³Ñ³ñÝ»ñÁ
ÑáõÛë áõÝ»Ý,
áñ ¹ñ³Ýù
Ïí»ñ³Ï³Ý·Ýí»Ý
ÙÇÝ㢠³ßáõÝ: |
Մոտ 14 տարի առաջ խորհրդային իշխանությունները
որոշեցին Էջմիածին քաղաքում հիմնադրել բացօթյա թանգարան,
որտեղ պետք է ցուցադրվեին հանրահայտ հայկական եկեղեցիների
և վանքերի մանրակերտները: Ժամանակի ընթացքում քաղաքի
հրապարակում տեղակայվել են 12 մանրակերտներ, որոնք
մշտապես եղել են այցելուների ուշադրության կենտրոնում:
Սակայն այդ 14 տարիները եղել են նաև անկման տարիներ,
և այսօր շատերը մտահոգված են, որ այս եզակի մշակութային
հուշարձանը կարող է կործանվել:
Աղթամար կղզու 10-րդ դարի ս.Խաչ եկեղեցու գմբեթն
ամբողջովին փլված է, ներքևի տարածքը լցված զովացուցիչ
ըմպելիքների դատարկ ու կեղտոտ շշերով: Զվարթնոցի
հանրահայտ տաճարի հիմքերը դեֆորմացված են, իսկ ջարդուխուրդ
եղած ապակիներն աչքով են անում: Նույն անմխիթար
վիճակում են նաև մյուս 10 եկեղեցիների մանրակերտները:
Երբ թանգարանը նոր էր բացվել, այն հանդիսանում
էր ոչ միայն հայ հոգևոր մշակույթի, այլև հայ արվեստի
հուշարձան:
«Եկեղեցիների մանրակերտները մինչև ամենափոքր մանրուքը
կրկնում են իրենց բնօրինակներÁ, նույնիսկ
օգտագործված քարերի քանակով: Դա մի եզակի թանգարան
է», - ասում է Էջմիածնի քաղաքապետի տեղակալ Ռոբերտ
Շարբաթյանը:
Էջմիածինցիների հավաստմամբ, մանրակերտների թանգարանի
շատ այցելուներ ոգևորված մեկնել են հանրապետության
այլ շրջանները, որպեսզի տեսնեն բնօրինակները:
Մանրակերտները տեղակայված են իրարից մի քանի մետր
հեռավորության վրա գտնվող պատվանդաների վրա՝ թափանցիկ
ապակու մեջ: Դրանց ներքևում տեղադրված են հայելիներ,
ինչը թույլ է տալիս տեսնել մանրակերտները տարբեր
անկյուններից: Լուսավորությունն իրականցվում է փոքրիկ
լուսարձակներով:
Փոքրիկ եկեղեցիները մի քանի նկարիչների աշխատանքի
արգասիքն են: «Շինարարության» ընթացքում կիրառվել
է հատուկ սոսինձ, հայկական տուֆ և բազալտ քարերը:
Տարիներ շարունակ այդ մանրակերտները, Մայր աթոռ
Էջմիածնում գտնվող եկեղեցիների նման, արժանացել
են տեղի բնակիչների մշտական ուշադրությանը:
Սակայն այսօր հիշողություններն ու իրականությունը
չեն համապատասխանում միմյանց:
 |
ʳ½»ñáí
ͳÍÏí³Í
Ï»Õïáï
³å³ÏÇÝ»ñÁ
¹Åí³ñ³óÝáõÙ
»Ý Ù³Ýñ³Ï»ñïÝ»ñÇ
¹ÇïáõÙÁ: |
Անձրևաջրերը մեծ վնաս են հասցրել մանրակերտներին,
իսկ որոշ վանդալներ տարել են ապակիներն ու հայելիները:
¶րեթե բոլոր մանրակերտների պանդվանդանների
ներքին մասը զգալիորեն վնասված է. հայելիները կամ
ջարդված են, կամ ընդհանրապես հմտորեն հանված են,
որոնց այսօր փոխարինելու են եկել աղբն ու ժանգոտ
կտորները: Կեղտոտ ապակիները թույլ չեն տալիս հիանալ
եկեղեցիների մանրակերտների նուրբ աշխատանքով:
«Տարիներ առաջ ամեն ինչ առնվազն տանելի էր, -
ասում է քաղաքի բնակիչներից մեկը, - մանրակերտների
նկատմամբ հոգատար էին և վնասվելու դեպքում արագ
նորոգում էին: Սակայն այսօր այդ խնդիրը կարծես ոչ
մեկին չի հուզում, և փոքրիկ եկեղեցիները, որ մեր
հպարտությունն էին, նման վերաբերմունքի պատճառով
դառնում են մեր խայտառակությունը: Այսօր ես չեմ
կարողանում թոռնիկիս բացատրել, թե ինչու են կոտրված
փոքրիկ եկեղեցիների ապակիները և թե ինչու է դրանք
այսպիսի վիճակում»:
Շարբաթյանն ասում է, որ 3 տարուց ավելի մանրակերտները
մատնվել են մոռացության: Սակայն վերջերս կաթողիկոսը
հավանություն է տվել մի ծրագրի, որը պետք է վերանորոգի
փոքրիկ եկեղեցիները մինչև աշուն, երբ Էջմիածինը
նշի իր Մայր աթոռ լինելու 1700-ամյակը:
Էջմիածնի նախկին ճարտարապետ ¶ագիկ Հարությունյանը,
որը մասնակցել է այս նախագծի ստեղծմանն ու իրականացմանը,
հուսով է, որ վերանորոգված մանրակերտները երկար
կյանք կունենան:
«Նախկինում մի փոքր վնասվածքի դեպքում ամեն ինչ
միանգամից նորոգվում էր: Հիմա իրավիճակը փոխվել
է, - ասում է նա: - Սակայն կարծում եմ, որ եթե մի
անգամ նորոգվի, ժողովուրդը կտեսնի այդ գեղեցկություննը
կրկին ու էլ չի վնասի: Ամեն դեպքում այսօր աշխարհում
այնքան նոր և հիանալի նյութեր կան, որոնցով կարելի
է փոխարինել ապակին ու հայելիները և այլևս չվերադառնալ
այս թեմային այս առումով»:
|