 |
γñÙÇñ
˳ãÁ ·ï»É
¿ ÈÛáí³ÛÇÝ
²¹ñµ»ç³ÝáõÙ
¢ Ýñ³ ÝϳñÁ
µ»ñ»É ¿
ÁÝï³ÝÇùÇÝ:
ÈÛáí³Ý
ٳϳ·ñ»É
¿ ÝϳñÇ
íñ³. §²ÝÙ³Ñ
Ù³ñ¹áõó
ÑÇß³ï³Ï¦: |
Արդեն ութ տարի է, ինչ Ադրբեջանի և Հայաստանի
միջև ընթացող Ղարաբաղյան հակամարտությունում հրադադար
է սահմանվել:
Կողմերը պարբերաբար համաձայնության են գալիս
ազատ արձակել պատերազմի գերիներին, և ամեն նման
դեպքից հետո քիչ ավելի բան է հայտնի դառնում պատերազմական
ահավոր մանրամասների մասին:
Պատերազմը վերապրած մյուս մարդկանց նման, ժամանակի
հետ սկսում են խոսել նաև հին զինվորները: Սա մի
պատմություն է մարդկանց մասին, ովքեր հանդիպել են
հակադիր դիքերում: Նրանց ընտանքիները երբեք չեն
հանդիպել միմյանց, սակայն նրանց արտասովոր կերպով
միավորել են սեփական որդիներին փրկելու հուսահատ
ծրագրերը:
Մարտակերտի պաշտպանությունը (1992 թ.) Ղարաբաղյան
պատերազմի ամենաուշագրավ դրվագներից մեկն է, որտեղ
դաժան մարտերի ընթացքում թե՛ ադրբեջանական, և թե՛
հայկական կողմը ծանր կորուստներ կրեցին:
Բացի մեծաթիվ զոհերից, Ղարաբաղյան պատերազմում
900 անհայտ կորած հայերի մի զգալի մասը մասնակցել
է Մարտակերտի մարտերին: Անհայտ կորածներից շատերին
հաջողվել է վերադարձնել հիմնականում միջազգային
Կարմիր խաչի ջանքերի շնորհիվ: Սակայն շատ ազգականներ
առ այսօր շարունակում են փնտրել Մարտակերտի մարտերին
մասնակցած իրենց որդիներին ու ամուսիններին:
1991 թվականից միջազգային կազմակերպությունների
և մասնավոր անձանց աջակցությամբ գերությունից ազատ
են արձակվել 600-ից ավելի Հայաստանի քաղաքացիներ:
Հիսնամյա Լյովա Հարությունյանն այն երջանիկների
թվում է, որոնց ընտանքիները վերամիավորվել են: Սակայն
այդ վերամիավորման հասնելը հեշտ չէր ...
Հարությունյանը Արարատի մարզի Վերին Արտաշատ գյուղի
իր տնից կռվի է գնացել 1992 թ. հունիսի 2-ին: Նոր
էր ամուսնացել և երեք ամսական որդի ուներ:
«Ինձ ասում էին՝ երիտասարդ կնոջդ ու նորածին որդուդ
թողնում գնում ես, ինչպե՞ս են ապրելու առանց քեզ,
- վերհիշում է վետերանը: - Ես պատասխանում էի, որ
Ղարաբաղում էլ շատ նորածիններ կան, որոնք անպաշտպան
են, իսկ այստեղ՝ Հայաստանում, նրանք պաշտպանված
են»: Շուտով նա ընդգրկվում է կամավորների ջոկատի
մեջ, որն ուղարկում են Մաղավուզ գյուղի դիրքերը:
Մարտերի ժամանակ Հարությունյանը ծանր վիրավորվում
է երկու ոտքից և ձեռքից:
«Երբ ուշքի եկա, գլխավերևումս երեք ադրբեջանցիներ
էին կանգնած: Նրանցից մեկը ավտոմատի փողը պահել
էր ինձ վրա և ընկերներին ասում էր, որ ավելի լավ
է սպանել, քան գերի վերցնել, ավելորդ բեռից խուսափելու
համար, սակայն նրանցից մեկը թույլ չտվեց սպանել
և ինձ տեղափոխեցին հոսպիտալ», - վերհիշում է նա:
Հարությունյանի ոտքի վերքը բորբոքվáõÙ
է, ահավոր ցավեր է ունեÝáõÙ:
«Ես ոտքի կանգնելու հույսս կորցրել էի, - ասում
է նա, - բայց մի օր ինձ մոտեցավ հոսպիտալի ադրբեջանցի
մի բժիշկ և սկսեց բուժել ոտքերս: Սկզբում ես զարմացել
էի, բայց հետո հասկացա, որ նրանց մեջ էլ լավ մարդիկ
կան: Այդ բժիշկը փրկեց իմ կյանքը»:
Մի քանի օր հետո, երբ նրա վիճակը բարելավվում
է, հոսպիտալ է գալիս ադրբեջանցի այն զինվորը, որը
թույլ չէր տվել սպանել Հարությունյանին և տանում
է նրան իրենց տուն: Պարզվում է, որ ադրբեջանցի զինվորի
ընտանիքի որդին՝ Իլհամը, անհայտ կորել է մարտում,
և ազգականները կարծում են, որ նա գերի է ընկել:
Ընտանիքը որոշում է պատանդ պահել Հարությունյանին՝
որպեսզի հնարավորության դեպքում փոխանակի իրենց
որդու հետ:
Մոտ երեք տարի Հարությունյանը պատանդ է եղել ադրբեջանական
ընտանիքում: Նա շատ բան չի պատմում այդ օրերի մասին,
սակայն նրա 79-ամյա հայրը՝ Մարլենը, հիշում է որդու
անհայտ ճակատագրի տառապալից ժամանակները:
«Մի ամիս ապրեցի Թիֆլիսում, - վերհիշում է հայրը,
- բազմաթիվ հանդիպումներ ունեցա ամենատարբեր մարդկանց
հետ, որոնց մեջ կային օրենքով գողեր, հեղինակություններ:
Մառնեուլից ադրբեջանցի մի հեղինակություն առաջարկում
էր 10 միլիոն ռուբլով բերել տղայիս:
«Ես ամեն ինչի պատրաստ էի, սակայն ադրբեջանցի
ընտանիքը, որը պահում էր որդուս, հրաժարվում էր
ցանկացած գումարից, ասելով, որ Լյովային կվերադարձնի
միայն իրենց տղայի հետ փոխանակման դեպքում»:
1992-93 թթ. Հայաստանում հաճախ կարելի էր լսել,
որ այս կամ այն ընտանիքն իր տանը պատանդ ադրբեջանցիներ
է պահում՝ իրենց հարազատի հետ փոխանակելու նպատակով:
Հարությունյանների ընտանիքը նույնպես որոշում է
պատանդ պահել՝ հույս ունենալով փոխանակել նրանց
Լյովայի հետ:
Լյովայի մարտական ընկերները Շուշիից 5 գերված
ադրբեջանցիներ են բերում նրա ծնողների տուն:
«Մենք պահում էինք նրանց և շարունակում էինք փնտրել
Իլհամին, - պատմում է Մարլենը: - Ես ամեն ինչ անում
էի նրան գտնելու համար, սակայն նա չգտնվեց»:
Մարլենը Մարտակերտում գտնում է մարդկանց, ովքեր
ճանաչում էին Լյովային պատանդ վերցրած ադրբեջանցուն,
սակայն նրանք ասում էին, որ նրա եղբայր Իլհամը զոհվել
է: Մարլենը վախենում էր նման լուր ուղարկել իր որդուն
պահողներին:
Հինգ ադրբեջանցիներից երկուսին Հարությունյանները
փոխանակում են գերության մեջ գտնվող երկու հայերի
հետ, իսկ երեքին շարունակում են պահել՝ հույս ունենալով,
որ մի օր էլ իրենց որդուն կփոխանակեն:
Մի օր Կարմիր խաչը հայ ընտանիքներին նամակներ
է բերում Ադրբեջանից, մեկն էլ՝ Հարությունյանների
համար:
 |
ÈÛáí³
гñáõÃÛáõÝÛ³ÝÇÝ
·ñ»Ã» »ñ»ù
ï³ñÇ å³ï³Ý¹
»Ý å³Ñ»É
³¹ñµ»ç³Ý³Ï³Ý
ÙÇ ÁÝï³ÝÇùáõÙ,
ë³Ï³ÛÝ Ý³
³ëáõÙ ¿,
áñ ÝáñÇó
Ϸݳ Ïéí»Éáõ:
. |
«¶իտեմ, որ ձեզ մոտ 5 ադրբեջանցի կար, որոնցից
երկուսին փոխել եք, - գրում էր Լյովան: - Նրանք
շատ շնորհակալ են: Ոչ մի դեպքում նրանց վատ չվերաբերվեք,
հակառակը՝ լավ պահեք: Նրանցից մեկը վիրավոր է, բժիշկ
բերեք, թող նայեն: Նրանք էլ ինձ համար են բժիշկ
կանչում: Մի քիչ էլ դիմացեք, մինչև ինձ կփոխեն:
Շարունակեք Իլհամին փնտրել»:
Լյովայի կինը՝ 29-ամյա Նաիրան պատմում է, որ հոգատար
են եղել իրենց տանն ապրող ադրբեջանցի պատանդների
նկատմամբ:
«Ասում էինք՝ լավ պահենք, որ Աստված Լյովային
բերի հասցնի տուն, - պատմում է Նաիրան: - Ես նրանց
ասում էի. ձեզ չենք մոռանա, թող Լյովան գա, մենք
ձեզ հետ կապ կպահպանենք»:
Իմանալով, որ Կարմիր խաչը գտել է Լյովային, ընտանիքն
ազատ է արձակել երեք պատանդներին:
«Ես նրանց տարա մինչև Սադախլո, որտեղ նրանց դիմավորեցին
հարազատները», - ասում է Մարլենը:
Լյովան գերության մեջ է գտնվել 2 տարի, 10 ամիս
և 10 օր: Կարմիր խաչի բանակցությունների շնորհիվ
նրան վերադարձրել են 31 այլ հայ պատանդների հետ:
«Ընդդեմ իրավական բռնությունների» հասարակական
կազմակերպությունը բուժ-վերականգնողական ծրագիր
է անցկացնում Ադրբեջանից վերադարձած գերիների և
պատանդների հետ: Կազմակերպության նախագահ Լարիսա
Ալավերդյանն ասում է, որ Լյովայի նման մարդիկ մշտական
բժշկական հսկողության կարիք ունեն:
«Փորձը ցույց է տալիս, որ անցնող տարիներն ավելի
են խորացնում այդ անձանց հոգեբանական խնդիրները:
Մշտապես խոշտանգումների ու բռնությունների ենթարկված
անձինք մշտապես բժշկական հսկողության կարիք ունեն:
Նրանք պետք է հիմնական մի տեղ ունենան, ուր կարողանան
դիմել», - ասում է նա:
Լյովա Հարությունյանը վերադարձել և շարունակում
է ապրել հայրենի Վերին Արտաշատում: Նրա զավակների
թիվն ավելացել է, ծնվել են ¶ոռն ու Արմինեն:
Այս ընտանիքն այսօր գոյատևում է մշակելով սեփական
հողատարածքները և խաղողի այգիները:
«Մի կերպ կապրենք, միայն թող խաղաղություն լինի,
- ասում է Լյովան, - իսկ եթե պատերազմ լինի, ես
կրկին կմեկնեմ իմ հայրենի հողը պաշտպանելու»:
|