 |
êÇñí³Í
»ñ³ÅßïÇ
³ñÓ³ÝÁ
µáÉáñáíÇÝ
ÝÙ³Ý ã¿
ºñ¢³ÝÇ
ÙÛáõë ³í»ÉÇ
³í³Ý¹³Ï³Ý
³ñÓ³ÝÝ»ñÇÝ: |
Հուլիսի 4-ին Երևանի քաղաքապետ Երվանդ Զաքարյանը
բարձրացրեց սպիտակ քողը՝ կատարելով Տերյան և Թումանյան
փողոցների անկյունում տեղադրված կոմպոզիտոր Առնո
Բաբաջանյանի վիճահարույց արձանի պաշտոնական բացումը:
Հնչում էր կոմպոզիտորի հանրահայտ «Նոկտյուրնը»,
որին միախառնվում էին ծափահարություններն ու հեգնական
բացականչությունները:
«Սա արձան չէ, սա խայտառակություն է մեր քաղաքի
համար», - բղավեց ներկաներից մեկը:
Անկախ նրանից, թէ ինչի է արժանի Բաբաջանյանի արձանը՝
գովասանքի, թե փնովման, այն դարձել է արվեստագիտական
մի բանավեճի շանթարգել՝ բաժանելով դրա մասնակիցներին
կողմնակիցների, որոնք գնահատում են ժամանակակից
արվեստի ազատ արտահայտչաձևը, և հակառակորդների,
որոնք նախապատվությունը տալիս են խորհրդային ժամանակների
հանդիսավոր ոճին:
Արձանն առաջին անգամ տեղադրվեց Օպերայի հրապարակի
մոտ անցյալ սեպտեմբերին և դեռ մինչև պաշտոնական
բացումն այնպիսի աղմուկ առաջ բերեց, որ անգամ նախագահ
Ռոբերտ Քոչարյանը ստիպված եղավ իր մասնակցությունը
բերել բանավեճին: (Քոչարյանը հարցականի տակ դրեց
արձանի պատեհությունը, իսկ այն ժամանակվա քաղաքապետ
Ռոբերտ Նազարյանը, որի հավանությամբ ձեռնարկվել
էր արձանի ստեղծումը, վճռականորեն պաշտպանում էր
այն:)
Հասարակական բողոքն այնքան ուժեղ էր, որ որոշվեց
հանել արձանը և խնդրել հեղինակին՝ քանդակագործ Դավիթ
Բեջանյանին, փոփոխություններ անել:
Մյուս քանդակագործներն ու նկարիչները պաշտպանում
էին Բեջանյանի գործը, իսկ հանրահայտ երաժշտի համակիրներն
ու ավանդապահներն այն խայտառակություն էին անվանում:
Բանավեճի առարկան Բաբաջանյանին պատկերելու համար
Բեջանյանի ընտրած ոճն է. Բեջանյանը պատկերել է երաժշտին
արտասովոր և չափազանցված կերպարանքով՝ չափազանց
երկար մատներով, որոնք քննադատների հավաստմամբ նրան
նմանեցնում են թռչունի:
Բեջանյանը դժկամորեն համաձայնել է փոփոխություններ
մտցնել արձանի մեջ՝ նշելով, որ չի փոխելու գործի
ընդհանուր ոգին, պարզապես մեղմացնելու է որոշ մասեր:
Յոթ ամիս հետո արձանը վերադարձավ պատվանդան, որտեղ
Բաբաջանյանը ներկայացված է ուկրաինական բազալտից
պատրաստված դաշնամուրի մոտ նստած: Բրոնզե արձանի
արժեքը՝ մոտ 50 հազար դոլար, տրամադրել է բարերար
Ռուբեն Հայրապետյանը, որը հայտնել է, որ Բեջանյանը
և ճարտարապետը աշխատել են անհատույց:
Վերափոխված Բաբաջանյանն ավելի կարճ մատներ ունի,
իսկ դեմքն ավելի ռեալիստական է դարձել: Սակայն հերոսների
լրջադեմ ստատիկ արձաններով լի այս քաղաքում այս
արձանը, անշուշտ, կշարունակի կողմնակիցներ ու հակառակորդներ
ձեռք բերել:
Բացման արարողությանը ելույթ ունեցան հանրահայտ
հայ գրողներ, արվեստաբաններ, նկարիչներ և քաղաքական
գործիչներ: Բոլոր ելույթներն ուղեկցվում էին սուլոցներով
և բողոքի արտահայտություններով, որոնց մի մասը կազմակերպել
էր «Առնո Բաբաջանյան» հիմնադրամի տնօրինությունը:
Դերասան Սոս Սարգսյանն իր ելույթի ժամանակ դուրս
եկավ ափերից և սաստելով հանդիսականներին՝ կոչ արեց
«հարգել մեկ ուրիշի ճաշակն ու ըմբռնումները և քաղաքավարի
մարդուն վայել պահել» իրենց:
 |
ø³Ý¹³Ï³·áñÍÁ
áñáß ÷áùñ
÷á÷áËáõÃÛáõÝÝ»ñ
¿ ³ñ»É, áñáÝù
µ³í³Ï³Ý
ã»Ý ùÝݳ¹³ïÝ»ñÇÝ
µ³í³ñ³ñ»Éáõ
ѳٳñ:. |
Բանաստեղծ և հրապարակախոս Արտեմ Հարությունյանը
փիլիսոփայորեն նշեց, որ «ստալինյան ռեժիմի հրեշը
նստած է շատերի մեջ, և դա է պատճառը, որ արձանի
առաջին տեղադրումը խայտառակ կերպով մերժվեց՝ շեշտելով
սնանկությունը ճաշակի: Որքան շատ լինեն մեր քաղաքում
նման արձանները, այնքան մեր ժողովուրդը կզարգանա,
կնվազեն դաժանություններն ու սպանությունները»:
Բանասեր Ժենյա Մանասերյանի կարծիքով, «սա ոչ թե
արձան է, այլ գրոտեսկային մի պատկեր, որը ոչ մի
կապ չունի Առնո Բաբաջանյանի հետ»:
Սակայն նրան հակադրվում է կինոռեժիսոր Ռուբեն
¶ևորգյանցը. - «Առնոն, որին ես շատ լավ ճանաչել
եմ, որպես մարդ բուռն էմոցիաների մի հավաքական կերպար
էր, և նրա արձանը չէր կարող այլ լինել: Այն չէր
կարող հասարակ, շարքային, ստատիկ մի ձուլածո լինել»:
Բեջանյանը, որի աշխատանքները տեղադրված են Ֆրանսիայում,
¶երմանիայում և ԱՊՀ մի շարք երկրներում, նույն
կերպ է ընդունում գովասանքն ու քննադատությունը:
«Երբ ստեղծում ես մի բան, որի մասին մարդիկ շատ
են խոսում և նույնիսկ քննադատում են, նշանակում
է, դրանում գնահատանքի արժանի բան կա», - ասում
է քանդակագործը:
Բացման արարողության մասնակիցներից մեկն ասաց,
որ կարծիքների բախումը ոչ թե արվեստի մասին է, այլ
հայկական բնավորության:
«Մեր հասարակությունը միշտ էլ սիրել է բողոքել
անկախ նրանից, լավն է գործը, թե վատը, - ասաց գրող
և հրապարակախոս Աղասի Այվազյանը: - Ես համոզված
եմ, որ եթե արձանի փոխարեն ինքն Առնո Բաբաջանյանը
կանգնած լիներ, էլի բողոքներ կլինեին»:
|