Թենիս
(Պրոֆեսիոնալ թենիսիստների ասոցիացիայի առաջնություն)
Անդրե
Ագասիի հաղթանակը Ավստրալիայի բաց առաջնությունում
թույլ տվեց նրան 200 միավորով գլխավորել ՊԹԱ նոր
մեկնարկած առաջնության աղյուսակը և վաստակել 657000
դոլար:
Մրցաշարը նաև բարելավեց նվազ հայտնի Դավիթ Նալբանդյանի
(Արգենտինա) դիրքերը, որն այժմ 51 միավորով զբաղեցնում
է 9-րդ տեղը և վաստակել է 82000 դոլար:
Իսկ երևանցի Սարգիս Սարգսյանը՝ հասնելով 1/8 եզրափակիչ,
ցատկ կատարեց 31-րդ տեղից 18-րդը: Այսօրվա դրությամբ
Սարգսյանը վաստակել է 38 միավոր և 41000 դոլար:
(Կանանց թենիսի ասոցիացիայի առաջնություն)
ԿԹԱ առաջնությունում բուլղարահայ Մագդալենա Մալեևան
դուրս եկավ Ավստրալիայի բաց առաջնության երրորդ
փուլ, որտեղ տանուլ տվեց ռուսաստանցի Ելենա Բովինային՝
5-7, 6-4, 5-7: Այժմ ԿԹԱ աղյուսակում Մալեևան զբաղեցնում
է 14-րդ հորիզոնականը:
Ավստրալիայի բաց առաջնության առաջին փուլում կրած
պարտությունից հետո Մարի-Գայանե Միքայելյանը Շվեյցարիայից
շարունակում է մնալ 36-րդ տեղում:
Գեղասահք (Եվրոպայի առաջնություն 2003)
Անցյալ կիրակի Շվեդիայի Մալմյո քաղաքում ավարտվեց
Եվրոպայի գեղասահքի առաջնությունը:
Հայաստանի միակ ներկայացուցիչ Արամայիս Գրիգորյանը
տղամարդկանց մենասահքում 30 մասնակիցների մեջ գրավեց
վերջին տեղը: Կարճ ծրագրում վերջին տեղը գրավելուց
հետո Գրիգորյանը որոշեց չմասնակցել Ազատ ծրագրին:
|