ArmeniaNow.com - Independent Journalism From Today's Armenia
 January 31, 2003 




Առողջական օգնություն. Առողջապահության նախարարությունն առաջարկում է անվճար բուժման վեց շաբաթ օր


Poghosyan says free treatment is response to harsh winter.Վաղվանից՝ փետրվարի 1-ից սկսած, վեց շաբաթվա ընթացքում Երևանի բնակիչները հնարավորություն կստանան ամեն շաբաթ օր օգտվել անվճար բժշկական ծառայությունից:

«Բաց դռների օր» կոչվող այս նույն ծրագիրը մարզերում իրականացվում է հունվարի 17-ից և կշարունակվի մինչև փետրվարի 25-ը:

Գանգատներ ունեցողները հնարավորություն կունենան խորհրդատվություն ստանալ, հետազոտություն անցնել և սահմանափակ քանակությամբ անվճար դեղորայք ձեռք բերել:

Ժամանակ առ ժամանակ Առողջապահության նախարարությունը կազմակերպում է այս կարգի ծրագրեր: Ըստ նախարարության Բժշկական օգնության կազմակերպման վարչության պետ Վահան Պողոսյանի, այս ծրագրի իրականացման պատճառն աննախադեպ ցուրտ ձմեռն է:

Ծրագիրն իրականացնելու համար բժշկական կենտրոնների բժիշկների հետ կհամագործակցեն Երևանի պետական բժշկական համալսարանի դասախոսական կազմն ու Առողջապահության նախարարության Ազգային ինստիտուտի առաջատար մասնագետները:

«Երկիր Նաիրի» բարեգործական բժշկական կազմակերպությունը, «Էրեբունի» բժշկական կենտրոնը, «Մալաթիա» բժշկական կենտրոնը, Շտապ օգնության գիտա-բժշկական կենտրոնը և հանրապետական 3-րդ հիվանդանոցը ընդգրկվելու են Բաց դռների շաբաթօրյակների աշխատանքներում: Պողոսյանի խոսքերով, ամեն շաբաթ ակնկալվում է 500-1000 հիվանդ:

Malayan's eye doctors started doing free surgeries in 2000.Սերգեյ Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի տնօրեն Ալեքսանդր Մալայանն ասում է, որ բնակչության սոցիալապես անապահով խավի համար առավել կարևոր է անվճար դեղորայքը: Ակնաբույժն ասում է, որ 1970-ական թվականներին, երբ Բաց դռների գաղափարն առաջին անգամ իրականացվեց, նպատակն այն էր, որ առաջատար մասնագետները շրջեն մարզերով և այցելեն այն հիվանդներին, ովքեր մեծ քաղաքներ գալու հնարավորություն չունեն:

Այժմ պատճառներն ավելի ուղղակիորեն են կապված ամբողջ երկրի տնտեսական վատ պայմանների հետ: Ակնաբուժական վիրահատություններն ավելացան անվճար ծառայություններին 2000 թվականին:

«Պարզ է, որ այս դեպքում որակն այնքան բարձր չի լինում, որքան կենտրոնում վիրահատելու դեպքում, - ասում է Մալայանը, - Սակայն ավելի լավ է անել այն, ինչ հնարավոր է, քան ոչինչ չանել»:

Մալայանը մի դեպք հիշեց, երբ մարզեր շրջայցի ժամանակ նրա բժիշկները վիրահատել էին մի կույր երաժշտի, որը տեսողության հետ կապված խնդիրների պատճառով դադարել էր երգել:

Վիրահատությունից մի քանի ժամ անց հիվանդը մի երգ էր գրել ու նվիրել բժիշկներին:


  Inside
 

Decision 2003: Candidates declare property and income

Full story

 
 
 
 

Army Day: Report says conditions for soldiers improving

Full story

 
 
 
 

Health Help: Ministry of Healthcare offers six Saturdays of free treatment

Full story

 

  Photos of the week
  Photo of the week: Talk Time
Photo of the week: Talk Time
Click on the photo above to enlarge
 
 
 
 

Talk Time

In 19 days Armenia will elect a President. Until then voters will be talked to by candidates such as Stepan Demirchyan (top). And some, such as President Robert Kocharyan (bottom), will be talked back to.

 

 





Copyright ArmeniaNow.com 2002-2025. All rights reserved.

The contents of this website cannot be copied, either wholly or partially, reproduced, transferred, loaded, published or distributed in any way without the prior written consent of ArmeniaNow.com.