ÑÇ

ArmeniaNow.com - Independent Journalism From Today's Armenia
 Back to current issue 
 Back to archive 
 January 24, 2003 
HOME ABOUT US NEWS FEATURES ARTS SPORTS OUTSIDE EYE ARCHIVE STAFF CONTACTS



Մարզական տեսություն


Chances of a win slipped away from David Nalbandian.Թենիս (Ավստրալիայի բաց առաջնություն)

Ավստրալիայի բաց առաջնությանը մասնակցում էին հայկական ծագում ունեցող հինգ թենիսիստներ: Նրանցից մնացել է Անդրե Ագասին (ԱՄՆ): Երեկ նա հաղթեց Ուեյն Ֆերեյրային (6-2, 6-2, 6-3) և դուրս եկավ եզրափակիչ:

Դավիթ Նալբանդյանը (Արգենտինա) դուրս եկավ քառորդ-եզրափակիչ, որտեղ զիջեց 31-րդ ցանված Ռայներ Շուտլերին (3-6, 7-5, 1-6, 0-6):

Երևանցի Սարգիս Սարգսյանը ցույց տվեց իր լավագույն արդյունքը Ավստրալիայի բաց առաջնություններում և դուրս գալով 1/8 եզրափակիչ՝ տանուլ տվեց Ուեյն Ֆերեյրային Հարավային Աֆրիկայից (3-6, 4-6, 6-3, 3-6):

Ֆուտբոլ (ԱՊՀ գավաթ 2003)

Իր երկու լավագույն խաղացողներին վաճառելուց և արգենտինացի մարզիչ Օսկար Լոպեսին պաշտոնից ազատելուց հետո՝ «Փյունիկ» ֆուտբոլային ակումբը մասնակցեց Անկախ պետությունների համագործակցության 2003 թվականի գավաթի խաղարկությանը, որն ընթանում է Մոսկվայի «Օլիմպիական» և «Սպարտակ» մարզահամալիրներում:

Հայաստանի բարձրագույն խմբի չեմպիոնները չկարողացան լուրջ դիմադրություն ցույց տալ արտասահմանյան թիմերին:

Խաղալով Բ խմբում (թիմերը բաժանված էին չորս խմբի)՝ «Փյունիկը» 1-2 հաշվով տանուլ տվեց Լատվիայի «Սկոնտոյին» և 1-3 հաշվով՝ «Ռեգար-Թադազին» Տաջիկստանից:

Ժամանակավոր մարզիչ Խորեն Հովհաննիսյանի ղեկավարությամբ հանդես եկող «Փյունիկին» հաջողվեց երրորդ փուլում 1-1 ոչ-ոքի խաղալ «Բատե» թիմի հետ Բելառուսից, որը սակայն չանդրադարձավ աղյուսակում նրա գրաված վերջնական դիրքի վրա:

Ձևավոր չմշկասահք (Եվրոպայի առաջնություն)

Այս շաբաթ Շվեդիայի Մալմյո քաղաքում սկսվել և մինչև կիրակի շարունակվելու է Եվրոպայի չմշկասահքի առաջնությունը:

Հայաստանի միակ մասնակիցը Արամայիս Գրիգորյանն է, որը հանդես կգա տղամարդկանց մենասահքում:


 

Decision 2003: President confident of re-election with no run-off

Full story

 
 
 
 

Empty: Pipeline disruption means problems for commuters

Full story

 
 
 
 

Energy Boost: Metsamor Plant Resumes Power Generation

Full story

 


Write us at: info@armenianow.com





Copyright ArmeniaNow.com 2002-2025. All rights reserved.

The contents of this website cannot be copied, either wholly or partially, reproduced, transferred, loaded, published or distributed in any way without the prior written consent of ArmeniaNow.com.