ArmeniaNow.com - Independent Journalism From Today's Armenia
 Back to current issue 
 Back to archive 
 January 24, 2003 
HOME ABOUT US NEWS FEATURES ARTS SPORTS OUTSIDE EYE ARCHIVE STAFF CONTACTS



Ատոմակայանը վերագործարկվեց


Հայկական ատոմակայանի տնօրեն Գագիկ Մարկոսյանի տեղեկացմամբ, հունվարի 21-ի վաղ առավոտյան ատոմակայանը սկսել է աշխատել և օրվա երկրորդ կեսից արդեն հոսանք է մատակարարում: Այս տեմպերով ատոմակայանը կկարողանա աշխատել 2 ամիս և այդ ընթացքում կարտադրի 400 մլն կիլովատտ/ժամ էլեկտրաէներգիա:

Ատոմակայանը պիտի վերագործարկվեր դեկտեմբերի 3-ին, սակայն ռուսական մատակարարը պահանջել էր անհապաղ վճարել միջուկային վառելիքի դիմաց՝ մոտ 8 մլն դոլար: Խոսվում էր նաև 32 մլն դոլար նախկին պարտքերի մասին: Ուստի որոշում կայացվեց ատոմակայանը վերագործարկել առանց վերալիցքավորելու:

Նախագահ Քոչարյանի ռուսաստանյան վերջին այցի շրջանակներում ձեռքբերված համաձայնությամբ, ռուսաստանյան ՌԱՕ ԵԷՍ-ը իր վրա է վերցնում Մեծամորի ատոմակայանի կուտակված պարտքերը՝ փոխարենը ստանալով Հրազդան-Սևան հիդրոէլեկտրակայանների կասկադի բաժնետոմսերի մի մասը, ինչպես նաև Հայկական ատոմակայանի ֆինանսական հոսքերը տնօրինելու լիազորությունը:

Իսկ միջուկային վառելիքը, ըստ հայ պաշտոնյաների, Հայաստան կբերվի ապրիլի վերջին:

ՄԱԳԱՏԵ-ի փորձագետների ներկայությամբ վերագործարկված ատոմակայանի արտադրած էլեկտրաէներգիան հնարավորություն կտա ապահովել էներգամատակարարումը երկրում, քանի դեռ չի վերանորոգվել Ռուսաստանից Վրաստան և Հայաստան մտնող գազատարը: Դեռևս հստակ չէ, թե երբ կվերանորոգվի հունվարի 14-ին վթարված այդ գազատարը:

Մեծամորի ատոմակայանի տնօրենի խոսքերով, ատոմակայանի վերագործարկումը որևէ կապ չունի գազատարի վթարի հետ. - «Դա պարզապես զուգադիպությունը է»:

Թեև ատոմակայանը առաջին անգամ է վերագործարկվում առանց վերալիցքավորվելու, տնօրենը հավաստիացնում է, որ անվտանգության առումով որևէ մտահոգություն չկա՝ բոլոր չափանիշները ապահովված են:


 

Decision 2003: President confident of re-election with no run-off

Full story

 
 
 
 

Empty: Pipeline disruption means problems for commuters

Full story

 
 
 
 

Energy Boost: Metsamor Plant Resumes Power Generation

Full story

 


Write us at: info@armenianow.com





Copyright ArmeniaNow.com 2002-2024. All rights reserved.

The contents of this website cannot be copied, either wholly or partially, reproduced, transferred, loaded, published or distributed in any way without the prior written consent of ArmeniaNow.com.