ArmeniaNow.com - Independent Journalism From Today's Armenia
 Back to current issue 
 Back to archive 
 January 17, 2003 
HOME ABOUT US NEWS FEATURES ARTS SPORTS OUTSIDE EYE ARCHIVE STAFF CONTACTS



Մարզական տեսություն


Ֆուտբոլ (Օսկար Լոպես)

Lopez no longer coaching in Armenia.Ըստ «Կոմանդա» թերթի, Օսկար Լոպեսն այլևս չի հանդիսանում ոչ «Փյունիկ» ակումբի, ոչ էլ Հայաստանի ազգային հավաքականի մարզիչը և վերադարձել է հայրենիք՝ Արգենտինա:

Թերթը հայտնում է, որ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայից ստացված տեղեկությունների համաձայն, Լոպեսը խնդրել է կրկնապատկել իր աշխատավարձը, և երբ նրա խնդրանքը չի բավարարվել, մեկնել է:

«Փյունիկի» մարզչի պաշտոնը ժամանակավորապես զբաղեցնում է ակումբի նախագահ և ԽՍՀՄ հավաքականի նախկին խաղացող Խորեն Հովհաննիսյանը:

Թենիս (ՊԹԱ/ԿԹԱ առաջնություններ)

Երկուշաբթի օրը՝ հունվարի 13-ին, Մելբուռնում մեկնարկեց Մեծ սաղավարտի չորս մրցաշարերից մեկը՝ Ավստրալիայի բաց առաջնությունը:

Կոշտ մակերեսի վրա մրցապայքարի են դուրս եկել 128 տղամարդ և 128 կին թենիսիստներ: Նրանց թվում է երևանցի Սարգիս Սարգսյանը:

Ներկայումս ՊԹԱ աղյուսակում 31-րդ տեղում գտնվող Սարգսյանը դուրս է եկել երրորդ փուլ՝ առաջին փուլում հաղթելով Ագուստին Կալիերիին (4-6, 6-3, 7-6, 6-0), իսկ երկրորդում՝ Գաստոն Գաուդիոյին (2-6, 7-5, 6-2, 6-2):

Իսկ այսօր՝ հունվարի 17-ին, Սարգսյանն անցավ հաջորդ փուլ՝ պարտության մատնելով Մարկ Ֆիլիպուսիսին (5-7, 7-5, 6-0, 6-4):

Արգենտինացի Դավիթ Նալբանդյանը (82-րդ տեղ) նույնպես հասել է երրորդ փուլ՝ հաղթանակներ տանելով Ժերոմ Գոլմարի (3-6, 6-3, 6-1, հրաժարում) և Ջեյմոն Քրաբի նկատմամբ (6-1, 7-6, 6-3):

Հայկական ծագումով մեկ այլ թենիսիստ՝ Մարի-Գայանե Միքայելյանը Շվեյցարիայից, առաջին փուլում տանուլ տվեց Էմանուել Գալիարդիին (1-6, 0-2, հրաժարում):

Այս խաղաշրջանում Հայաստանը նույնպես իր ներկայացուցիչն ունի Կանանց թենիսի ասոցիացիայում (ԿԹԱ): Լյուդմիլա Նիկոյանը ներկայումս գրավում է 1043-րդ տեղը:


 

Voting Climate: Report say "extraordinary efforts required" to assure clean elections

Full story

 
 
 
 

Bound by Belief: Molokans hold on to faith and tradition in changed world

Full story

 
 
 
 

Politics: Ruling against Hovanissian renews debate about Kocharyan's citizenship

Full story

 


Write us at: info@armenianow.com





Copyright ArmeniaNow.com 2002-2017. All rights reserved.

The contents of this website cannot be copied, either wholly or partially, reproduced, transferred, loaded, published or distributed in any way without the prior written consent of ArmeniaNow.com.