Թենիս (ՊԹԱ/ԿԹԱ առաջնություններ)
Երկուշաբթի օրը՝ հունվարի 13-ին, Մելբուռնում
մեկնարկեց Մեծ սաղավարտի չորս մրցաշարերից մեկը՝
Ավստրալիայի բաց առաջնությունը:
Կոշտ մակերեսի վրա մրցապայքարի են դուրս եկել
128 տղամարդ և 128 կին թենիսիստներ: Նրանց թվում
է երևանցի Սարգիս Սարգսյանը:
Ներկայումս ՊԹԱ աղյուսակում 31-րդ տեղում գտնվող
Սարգսյանը դուրս է եկել երրորդ փուլ՝ առաջին փուլում
հաղթելով Ագուստին Կալիերիին (4-6, 6-3, 7-6, 6-0),
իսկ երկրորդում՝ Գաստոն Գաուդիոյին (2-6, 7-5, 6-2,
6-2):
Իսկ այսօր՝ հունվարի 17-ին, Սարգսյանն անցավ հաջորդ
փուլ՝ պարտության մատնելով Մարկ Ֆիլիպուսիսին (5-7,
7-5, 6-0, 6-4):
Արգենտինացի Դավիթ Նալբանդյանը (82-րդ տեղ) նույնպես
հասել է երրորդ փուլ՝ հաղթանակներ տանելով Ժերոմ
Գոլմարի (3-6, 6-3, 6-1, հրաժարում) և Ջեյմոն Քրաբի
նկատմամբ (6-1, 7-6, 6-3):
Հայկական ծագումով մեկ այլ թենիսիստ՝ Մարի-Գայանե
Միքայելյանը Շվեյցարիայից, առաջին փուլում տանուլ
տվեց Էմանուել Գալիարդիին (1-6, 0-2, հրաժարում):
Այս խաղաշրջանում Հայաստանը նույնպես իր ներկայացուցիչն
ունի Կանանց թենիսի ասոցիացիայում (ԿԹԱ): Լյուդմիլա
Նիկոյանը ներկայումս գրավում է 1043-րդ տեղը:
|