ArmeniaNow.com - Independent Journalism From Today's Armenia
 Back to current issue 
 Back to archive 
 January 17, 2003 
HOME ABOUT US NEWS FEATURES ARTS SPORTS OUTSIDE EYE ARCHIVE STAFF CONTACTS



Քվեարկության մթնոլորտ. հաշվետվությունը նշում է, որ մաքուր ընտրություններ ապահովելու համար «կպահանջվեն արտակարգ ջանքեր»


Նոյեմբերի վերջին Հայաստան այցելեց Գերմանիայի, Պորտուգալիայի և Միացյալ Նահանգների ներկայացուցիչներից կազմված նախընտրական մի պատվիրակություն, որի նպատակն էր գնահատել 2003 թվականին կայանալիք նախագահական և խորհրդարանական ընտրությունների պայմանները և քաղաքական մթնոլորտը:

Պատվիրակության անդամները մասնակցել են ավելի քան 50 նախընտրական գնահատումների աշխարհով մեկ, ինչպես նաև անդամակցել են 5 մայրացամաքներում կայացած ընտրությունների միջազգային դիտորդների պատվիրակություններին:

Հայաստան կատարած այցի ընթացքում նախընտրական պատվիրակությունը հանդիպումներ ունեցավ երկրի գործող և նախկին կառավարության անդամների, միջազգային դեսպանությունների, քաղաքական կուսակցությունների ղեկավարների, լրագրողների և ՀԿ-ների հետ՝ ընդամենը 24 հանդիպում անցկացնելով հինգ օրվա ընթացքում:

Պատվիրակությունը նաև ծանոթացավ Հայաստանի Հանրապետության սահմանադրությանը, Ընտրական օրենսգրքին, ինչպես նաև վերջինիս համար առաջարկված և ընդունված փոփոխությունների գնահատականներին, որոնք կատարվել էին ԵԱՀԿ-ի Մարդու իրավունքների և ժողովրդավարական հաստատությունների գրասենյակի և Եվրոպայի Խորհրդի կողմից:

«Հայաստանը շարունակում է տառապել ընտրությունների իր անհաջող պատմության պատճառով», - ասվում է պատվիրակության պատրաստած հաշվետվության մեջ:

«Թեև որոշ բնագավառներում առաջընթաց է գրանցվել, դեռևս մնում են վիճահարույց ասպարեզներ, որոնց վրա պետք է աշխատել ժողովրդավարական ընտրություններ անցկացնելու համար»:

Պատվիրակության անդամները նշել են որոշ կարևոր խնդիրներ, որոնք Հայաստանը պետք է լուծի ժողովրդավարական հասարակության իր ճանապարհին: Խնդիրների ցուցակում ընդգրկված է քվեարկողների գրանցումը, որը, համաձայն հաշվետվության, հնարավորություն է ընձեռում ինչպես օրինական քվեարկողներին ցուցակներից դուրս թողնելու, այնպես էլ դրանցում անօրինականներին ընդգրկելու համար:

Մյուս խնդիրները վերաբերում էին քվեների գնմանը, քվեարկողներին, ընտրությունների աշխատակիցներին և անկուսակցական դիտորդներին վախեցնելուն, զինծառայողների քվեարկությունը, ընտրական պաշտոնյաների անբավարար պատրաստվածությանը քվեարկման ու քվեների հաշվարկման, ընտրությունների դիտորդների և լրատվական միջոցների առումով, ընտրական առավելություն ապահովվող պետական ռեսուրսների ոչ համապատասխան օգտագործմանը, ընտրական խախտումներին վերաբերվող օրենքի ուժեղացման ձախողմանը:

«Նման խնդիրների առկայության պայմաններում, կառավարությունը և ընտրական մարմիններն արտակարգ ջանքեր պետք է գործադրեն, որպեսզի ցույց տան, որ 2003-ի ընտրությունները պատշաճ կերպով կանցկացվեն», - եզրափակում է հաշվետվությունը:

Պատվիրակության անդամները նաև պարզել են, որ «ընտրական օրինախախտումներն օրենքով հետապնդելու անկարողությունը և վարչական պատժամիջոցների չկիրառումը հանգեցրել են հասարակայնության այնպիսի մտայնության, թե ընտրական ահաբեկչությունը և ընտրական կեղծիքը կարող են անպատիժ կերպով իրականացվել»:

2002 թվականի հուլիսին Ընտրական օրենքի մեջ փոփոխություններ մտցնելով (Ընտրական օրենսգիրքն ընդունվել է 1999 թվականին)՝ հայ օրենսդիրները զգալիորեն բարելավել են օրենսգիրքը:

Այդ բարելավումների թվում են անկուսակցական հայկական կազմակերպությունների կողմից ընտրությունների ընթացքը դիտելու իրավունքի ճանաչումը, կուսակցության և թեկնածուների վստահված անձանց և անկուսակցական դիտորդներին արձանագրությունների պատճենների տրամադրումն ընտրամասերում քվեների հաշվարկումից հետո, միջնորդ ընտրական հանձնաժողովների վերացումը համայնքի մակարդակով և առանց դատական որոշման ընտրությունների օրը քվեարկողների լրացուցիչ ցուցակներին անուններ ավելացնելու անհնարինության ապահովումը:

Պատվիրակությունը նշեց ժողովրդավարության զարգացմանն ուղղված Հայաստանի կառավարության ջանքերը և առաջարկեց բարեփոխման ևս մի քանի բնագավառ: Առաջարկությունների ցուցակն ընդգրկում է ընտրական հանձնաժողովների անաչառության ապահովումը, քվեների հաշվարկման ընթացքի թափանցիկության ապահովումը, քվեարկողների ցուցակների հստակեցումը, պետական ատյանների քաղաքական չեզոքության ապահովումը, զինծառայողների ազատ և տեղեկացված ընտրությունների ապահովումը, լրատվական միջոցների անաչառության ապահովումը, ինչպես նաև հաշվետվության ապահովումը և ընտրական խախտումների համար անպատժելիության վերացումը:

Պատվիրակության վերջնական գնահատականի համաձայն, հաջորդ ամիս կայանալիք նախագահական ընտրությունները, ինչպես նաև մայիսյան խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան «նախորդ ընտրությունների ընթացքում լայնորեն տարածված անօրինականությունների և կեղծիքների ֆոնի վրա»:

«Երկրի նախորդ ընտրություններից և ոչ մեկը չի բավարարել ժողովրդավարական ընտրությունների միջազգային նվազագույն չափանիշները»:

«Հայաստանի ընտրական ենթատեքստում սա շարունակում է վճռորոշ գործոն մնալ, նույնիսկ չնայած, որ 1999 թվականի խորհրդարանական ընտրությունները և 2002 թվականի հոկտեմբերի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները՝ նախորդների համեմատ, զգալի առաջընթաց են ապրել»:


 

Voting Climate: Report say "extraordinary efforts required" to assure clean elections

Full story

 
 
 
 

Bound by Belief: Molokans hold on to faith and tradition in changed world

Full story

 
 
 
 

Politics: Ruling against Hovanissian renews debate about Kocharyan's citizenship

Full story

 


Write us at: info@armenianow.com





Copyright ArmeniaNow.com 2002-2024. All rights reserved.

The contents of this website cannot be copied, either wholly or partially, reproduced, transferred, loaded, published or distributed in any way without the prior written consent of ArmeniaNow.com.