Ֆուտբոլ
Հայաստանի ֆուտբոլի բարձրագույն խմբի չեմպիոն
«Փյունիկի» երկու առաջատար խաղացողները տեղափոխվել
են հունական ակումբ:
Եղբայրներ Արման և Արտավազդ Քարամյանները, որոնք
իրենց գոլերով ապահովեցին «Փյունիկի» հաղթանակը
անցյալ խաղաշրջանում, հանդես կգան հունական «Պանահաիկի»
ֆուտբոլային ակումբի կազմում: Արման Քարամյանն արժանացել
է Տարվա լավագույն ֆուտբոլիստի կոչմանը՝ խաղաշրջանում
խփելով 36 գոլ (լավագույն արդյունք): Նրան հաջորդում
է եղբայրը:
Եղբայրները պայմանագրեր ստորագրեցին հունական
ակումբի հետ հունվարի 3-ին:
Այդ ընթացքում «Փյունիկը» նախապատրաստվում է 2003
թվականի Անկախ պետությունների համագործակցության
գավաթի խաղարկությանը, որտեղ իր ուժերը կչափի նախկին
ԽՍՀՄ լավագույն ակումբների հետ:
«Փյունիկն» ընդգրկված է Բ խմբում (ընդամենը չորս
խումբ կա), որտեղ հունվարի 18-ին անդրանիկ խաղում
կմրցի Լատվիայի «Սկոնտոյի» հետ: Խմբում են նաև «Բատեն»
Բելառուսից և «Ռեգար-Տադազը» Տաջիկստանից: Մրցաշարը
կավարտվի հունվարի 26-ին:
Թենիս (Պրոֆեսիոնալ թենիսիստների ասոցիացիայի
առաջնություն)
Կարճատև դադարից հետո սկսվեց ՊԹԱ 2003 խաղաշրջանը:
Սարգիս Սարգսյանը Հայաստանից խաղաշրջանի սկզբում
հայտնվել է 18-րդ տեղում: Հնդկաստանի Չեննաի քաղաքում
հունվարի 6-ին ավարտված մրցաշարում նա հասել է քառորդ
եզրափակիչ, որտեղ զիջել է Պարադորն Շրիչափհանին
Թաիլանդից՝ 4-6, 4-6:
Քառորդ եզրափակիչի ճանապարհին Սարգսյանը հաղթել
է Ժուլիեն Վարլեին Ֆրանսիայից (6-1, 7-5) և Ալբերտ
Մոնտանեսին Իսպանիայից (6-4, 6-3):
Ձևավոր չմշկասահք (Եվրոպայի առաջնություն)
Երեք հայ չմշկասահորդներ նախապատրաստվում են հունվարի
20-26-ը Շվեդիայի Մալմյո քաղաքում կայանալիք Եվրոպայի
2003 թվականի չմշկասահքի առաջնությանը:
Մրցաշարում Հայաստանը ներկայացված է չորս կարգերից
երկուսում. Արամայիս Գրիգորյանը հանդես կգա տղամարդկանց
մենասահքում, իսկ Անաստասիա Գրեբենկինան և Վազգեն
Ազրոյանը կներկայացնեն Հայաստանը պարային զույգերի
մրցույթում:
|