ArmeniaNow.com - Independent Journalism From Today's Armenia
 Back to current issue 
 Back to archive 
 January 10, 2003 
HOME ABOUT US NEWS FEATURES ARTS SPORTS OUTSIDE EYE ARCHIVE STAFF CONTACTS



Գաղտնի կյանք. դադարելով «հանցագործ» լինելուց, համասեռամոլները Հայաստանում շարունակում են մերժված մնալ հասարակության կողմից


Harutyun Minasyan offers counseling.Անցյալ ամսից, համաձայն Եվրոպայի խորհրդի անդամության պարտավորությունների, համասեռամոլությունը Հայաստանում այլևս հանցանք չի համարվում: ՀՀ քրեական օրենսգրքի 116 հոդվածը, համաձայն որի համասեռամոլ լինելը Հայաստանում օրինախախտում էր, վերացվել է, և նրա հետ արվամոլների համար վերացել է հինգ տարվա ազատազրկման սպառնալիքը:

Այդուհանդերձ, Հայաստանի արվամոլները համոզված են, որ օրենքի փոփոխությունը չի երաշխավորելու փոփոխություն հասարակական կարծիքում, և որ ներկա արհամարհական վերաբերմունքն իրենց նկատմամբ չի վերանա օրենսդրական փոփոխությունների հետ:

Համասեռամոլները Հայաստանում դիտվում են որպես անբարոյական և ամոթաբեր երևույթ և չեն վայելում հասարակության կամ արդարադատության համակարգի համակրանքը՝ իրենց չերաշխավորված մարդու իրավունքների պաշտպանության գործում:

Ալեքսանդրը, որն արվամոլ է, ասում է, որ ոչ իր ընկերները, ոչ էլ ընտանիքը տեղյակ չեն իր սեռական կողմնորոշմանը:

«Իմ արվամոլ ընկերների մեծ մասը հեռացել է Հայաստանից, որովհետև այստեղ նրանք չեն կարողանում պաշտպանել իրենց իրավունքները, - ասում է Ալեքսանդրը, - Չեմ կարծում, որ ես այստեղ ապագա ունեմ:

«Արվամոլները Հայաստանում ոստիկանության շանտաժի թիրախ են: Ոստիկանական ցուցակներում գրանցված բոլոր արվամոլները կանոնավոր կերպով փող են տալիս ոստիկաններին»:

Հելսինկյան ընկերակցության նախագահ Միքայել Դանիելյանն ասում է, որ համասեռամոլները հաճախ են դիմում իրեն աջակցության համար:

«Նրանք հիմնականում բողոքում են ոստիկանությունից, իսկ ոստիկանությունն էլ իր հերթին հիմնականում չի սիրում գործ ունենալ մարդու իրավունքների հարցերի հետ»:

Դանիելյանի հավաստմամբ, արվամոլները հատկապես շատ խնդիրներ են ունենում զինվորական ծառայության ժամանակ:

Նա վերհիշում է երկու դեպք, որոնց մասին իրեն տեղեկացրել են 20-ամյա Մամիկոն Հովսեփյանը և 18-ամյա Միսաք Քոչարյանը: Զորակոչվելուց հետո սպաները հայտնել են նրանց ընտանիքներին և աշխատակիցներին, որ նրանք արվամոլ են:

«Երբ զորակոչն իրականացնողներն իմանում են, որ անձն արվամոլ է, նրան սովորաբար ուղարկում են հիվանդանոց՝ հոգեբուժական զննման, - ասում է Դանիելյանը, - Միակ առաջընթացն այն է, որ այժմ տրվում է «սեռական այլասերվածություն» ախտորոշումը: Նախկինում համասեռամոլությունը մեկնաբանվում էր որպես «անձնավորության երկատում»: Ամեն դեպքում, արվամոլն ազատվում է զինվորական ծառայությունից և փոխարենը գրանցվում է հոգեբուժական կլինիկայում»:

Mikael Danielyan fights for human rights for homosexuals and others.Դանիելյանի հավաստմամբ, հրամանատարները սովորաբար չեն ցանկանում արվամոլներ ունենալ բանակում, քանի որ նրանց ներկայությունը խնդիրներ է առաջ բերում զինվորների մեջ, որոնք անհանդուրժող են արվամոլների նկատմամբ:

Եթե պարզվում է, որ զինվորն արվամոլ է, նա ենթարկվում է ծայրահեղ ստորացման և օստրակիզմի: Հեռավոր զորամասերում անսովոր չեն դեպքերը, երբ արվամոլ զինվորներին ծեծում կամ բռնաբարում են:

Ինչ վերաբերում է Ալեքսանդրին, նա դիմել է Դանիելյանին ոչ թե որովհետև խնդիրներ է ունեցել ոստիկանության կամ բանակի հետ, այլ որովհետև հասկացել է, որ արվամոլներն իրենք պետք է սովորեն պաշտպանել իրենց իրավունքները:

Մինչև Հելսինկյան ընկերակցություն գալը, նա դիմել է մի քանի կազմակերպությունների, սակայն առայժմ ոչ մեկից օգնություն չի ստացել:

«Որոշ իրավապաշտպաններ չեն ցանկանում զբաղվել մեր գործերով, իսկ մյուսները՝ ինչ-որ սկզբունքների պատճառով», - ասում է Ալեքսանդրը:

Ալեքսանդրն ասում է, որ Դանիելյանն առաջարկել է ստեղծել աջակցության խումբ, սակայն արվամոլների մեծ մասը դեմ է դրան հնարավոր հրապարակայնացման պատճառով:

«Մեր հասարակությունը կամ անգրագետ է և կարծում է, թե համասեռամոլությունը հիվանդություն է, որը պետք է բուժվի, կամ էլ մարդիկ պարզապես չեն ցանկանում ընդունել այն, ինչ տարբերվում է բարոյականության և ընտանիքի իրենց ավանդական ըմբռնումներից», - ասում է Դանիելյանը, որը մի շարք հոդվածներ է գրել համասեռամոլների իրավունքների մասին տեղական և միջազգային մամուլի համար:

Իրավապաշտպանն այն կարծիքին է, որ Հայաստանում համասեռամոլների նկատմամբ բացասական վերաբերմունքը մասամբ ժառանգվել է խորհրդային ժամանակներից: Կոմունիստական ղեկավարները հավատում էին, որ համասեռամոլությունը կապիտալիստական հասարակության դեգրադացիայի արդյունք է:

Համար 11 պոլիկլինիկայի հոգեբան Հարություն Մինասյանն ասում է, որ ամեն տարի առնվազն 10 արվամոլ դիմում է իրեն խորհրդատվության համար:

«Երբ գալիս են, նախ և առաջ պահանջում են խոստանալ, որ ոչ ոքի չեմ ասի իրենց մասին», - ասում է նա:

Մինասյանն ասում է, որ հիմնականում նրանց պետք է կիսել մեկի հետ իրենց խնդիրները, պետք է մեկը, որ լսի իրենց:

Մինասյանին դիմողները գրեթե բոլորը տառապում են անքնությունից և դեպրեսիայից: Նույնիսկ եթե ընկեր ունեն և երջանիկ են նրա հետ, հասարակական կյանքը վախեցնում է նրանց: Հոգեբանն ասում է, որ հատկապես խոցելի են դեռահասները՝ ավելացնելով, որ երբեմն ծնողները նրանց տանում են բժշկի մոտ:

Մինասյանը վերհիշում է մի դեպք, երբ ծնողները բերել են իրենց որդուն իր մոտ այն բանից հետո, երբ տղայի եղբայրները՝ իմանալով, որ նա արվամոլ է, ծեծել են նրան:


 

Media: Presidential aide replaces slain TV executive

Full story

 
 
 
 

Secret Life: No longer "criminals", homosexuals remain cultural outcasts in Armenia

Full story

 
 
 
 

Finding Warmth: Re-settlers search for opportunity in Lachin Corridor

Full story

 


Write us at: info@armenianow.com





Copyright ArmeniaNow.com 2002-2025. All rights reserved.

The contents of this website cannot be copied, either wholly or partially, reproduced, transferred, loaded, published or distributed in any way without the prior written consent of ArmeniaNow.com.