Ֆուտբոլ. Լոպեսին փոխարինող են փնտրում
Այն
բանից հետո, երբ անցյալ ամիս Օսկար Լոպեսը հրաժարվեց
Հայաստանի հավաքականի մարզիչի պաշտոնից, Անդրանիկ
Ադամյանը նշանակվեց թիմի ժամանակավոր մարզիչ:
Անցյալ տարի Ադամյանը կարճ ժամանակով գլխավորել
է Հայաստանի հավաքականը, իսկ Լոպեսի հավաքականի
մարզիչ նշանակվելուց հետո, ստանձնել է Երիտասարդական
հավաքականի մարզիչի պաշտոնը:
Այժմ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան նոր մարզիչ
է փնտրում, սակայն մերժել է ֆրանսիացի Անրի Միշելի
առաջարկը: Միշելը համաձայնել էր մարզել թիմը, սակայն
միայն ինն ամսով: Ֆեդերացիան հայտարարել է, որ երկարաժամկետ
մարզիչ է փնտրում:
Իսկ այդ ընթացքում Հայաստանը պատրաստվում է ԵՎՐՈ-2004-ի
6-րդ խմբի որակավորման խաղերին, որի շրջանակներում
հայ ֆուտբոլիստները մարտի 29-ին կհանդիպեն Հյուսիսային
Իռլանդիայի, իսկ ապրիլի 2-ին՝ Իսպանիայի հետ:
Փետրվարի 11-ին և 12-ին Թել Ավիվում տեղի կունենան
Հայաստանի երկու հավաքականների ընկերական խաղերն
Իսրայելի հավաքականների հետ:
Անցյալ տարվա մարտ ամսից ոչ մի օտարերկրյա թիմ
պաշտոնական խաղ չի անկացրել Իսրայելում՝ անվտանգության
նկատառումներով ՈՒԵՖԱ-ի արգելքի պատճառով:
|