ArmeniaNow.com - Independent Journalism From Today's Armenia
 February 7, 2003 




Փողային հարցեր. ու՞ր են գնալու այս տարվա բյուջեի դրամները


Երբ Ազգային Ժողովը դեկտեմբերի 26-ին հաստատեց 2003 թվականի պետական բյուջեն, ծախսերին այն հատկացրեց 334 միլիարդ դրամ (մոտ 570 միլիոն դոլար): Այդ գումարի մոտ 30 տոկոսն ակնկալվում է այլ երկրներից ստացվելիք վարկերի և փոխանցումների (տրանսֆերների) տեսքով:

Այդ վարկերը կծախսվեն առաջնային համարված այնպիսի ծրագրերի վրա, ինչպես տրանսպորտը, բնակարանային տնտեսությունը, էլեկտրաէներգիայի և ջրային ռեսուրսները, գյուղատնտեսությունն ու մշակույթը:

«90-ականների կեսերից Հայաստանը սկսել է վճարել իր արտաքին պարտքը», - ասում է Ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության բյուջետային գործընթացի կառավարման վարչության պետ Դավիթ Համբարձումյանը:

Գլխավոր վարկատուն Համաշխարհային բանկն է, որը տրամադրում է վարկեր 0,75 տոկոս տարեկան տոկոսադրույքով 20-25 տարի վճարման ժամկետով:

Այսօրվա դրությամբ Հայաստանն ունի 781 միլիոն դոլար արտաքին պարտք, որն ուղղվել է բյուջեի ճեղքվածքը փակելուն: Այս տարի արտաքին վարկերի տոկոսները վճարելու համար հատկացվել է 6 միլիարդ դրամ (10 միլիոն դոլար):

Ազգային պաշտպանությունն ու անվտանգությունը ստանում են բյուջեի մեծ մասը՝ 19 տոկոսը, որը կազմում է 65 միլիարդ դրամ (111 միլիոն դոլար):

Սոցիալական ծրագրերը՝ կրթությունը, առողջապահությունը և սոցիալական ապահովությունը, միասին կստանան 26 տոկոս: Կրթության և գիտության վրա կծախսվի մոտ 35 միլիարդ դրամ (59 միլիոն դոլար): Սոցիալական ապահովությունը կստանա 31 միլիարդ դրամ (52 միլիոն դոլար), իսկ առողջապահության վրա կծախսվի 21 միլիարդ դրամից (36 միլիոն դոլար) քիչ ավելի:

Ըստ Համբարձումյանի, այս տարի Հայաստանն ավելի շատ գումար կծախսի առողջապահության և կրթության վրա, քան նախորդ տարիներին:

Մասնավորապես 2003 թվականին առողջապահության բյուջեն ավելացել է 4,8 միլիարդ դրամով (8,2 միլիոն դոլար), որն ուղղվելու է բժշկական սպասարկման որակի բարելավմանը:

This year Armenia will spend more on health care and education according to Hambardzumyan.Շուրջ 34 միլիարդ դրամ (58 միլիոն դոլար) կտրամադրվի բնակարանային տնտեսությանն ու կոմունալ ծառայություններին, իսկ տրանսպորտն ու հաղորդակցության միջոցները կստանան 37 միլիարդ դրամ (63 միլիոն դոլար):

Կառավարությունը նաև 9 միլիարդ դրամ (15 միլիոն դոլար) կհատկացնի տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեներին՝ միջկառավարական փոխանցումների (տրանսֆերների) տեսքով:

Հարյուր հիսուն միլիոն դրամ է հատկացվում (256000 դոլար) կառավարական պաշտոնյաների ճամփորթական ծախսերին: Կառավարությունը բյուջեում նաև հատկացրել է 4 միլիարդ դրամ (6,8 միլիոն դոլար) չնախատեսված ծախսերի համար:

Բոլոր նախատեսված ծախսերով բյուջեի դեֆիցիտը կազմում է 47 միլիարդ դրամ (80 միլիոն դոլար):

Այս տարի ազգային բյուջեի եկամուտները զգալիորեն մեծացել են, որովհետև դրանում պաշտոնապես ընդգրկվել են հաղորդակցության, մշակույթի և բնակարանային շինարարության ոլորտների համար նախատեսված «Լինսի» հիմնադրամի նվիրատվությունները (87 միլիոն դոլար):

Այն քաղաքացիները, ովքեր ցանկանում են ծանոթանալ իրենց վճարած հարկերը ծախսելու մանրամասն ծրագրերին, կարող են 10000 դրամով (մոտ 18 դոլար) ձեռք բերել «Պետական բյուջե» տեղեկագիրքը:


  Inside
 

Decision 2003: Meet the candidates

Full story

 
 
 
 

Decision 2003: Guns, knives, fighting in Artashat. Politics as usual?

Full story

 
 
 
 

Change of Change: New dram coins being circulated into currency current

Full story

 

  Photos of the week
  Photo of the week: Talk Time
Click on the photo above to enlarge

Photo of the week: Talk Time
Click on the photo above to enlarge
 
 
 
 

Ups and Downs of Campaign 2003

In the second week of campaigning, crowds turned out to cheer President Robert Kocharyan. And a crowd turned riotous at a rally for Aram Karapetyan, leaving MP Hayk Babukhanyan recovering from a stabbing.

 

 





Copyright ArmeniaNow.com 2002-2017. All rights reserved.

The contents of this website cannot be copied, either wholly or partially, reproduced, transferred, loaded, published or distributed in any way without the prior written consent of ArmeniaNow.com.