ArmeniaNow.com - Independent Journalism From Today's Armenia
 February 7, 2003 




Ընտրարշավ 2003. ատրճանակներ, դանակներ և ծեծկռտուք Արտաշատում. սովորական քաղաքական խաղե՞ր


Կրակոցներ են արձակվել, ծեծկռտուքը խանգարել է քաղաքական հանրահավաքի անցկացմանը, և խորհրդարանի անդամը դանակահարության հետևանքով լուրջ վնասվածքներ է ստացել՝ այսպես է եզրափակել նախագահական ընտրարշավն իր երկրորդ շաբաթը Հայաստանում:

«Սահմանադրական իրավունք» միության 39-ամյա փոխնախագահ Հայկ Բաբուխանյանն ապաքինվում է կյանքին սպառանացող վերքերից: Միջադեպը տեղի է ունեցել Արտաշատ քաղաքում ՍԻՄ-ի նախագահական թեկնածու Արամ Կարապետյանի ընտրարշավի շրջանակներում կազմակերպված հանրահավաքի ժամանակ:

Կարապետյանի ընտրական շտաբի մարզային շտաբի պետ Հրայր Խաչատրյանն ասում է, որ իրենց զգուշացրել են հնարավոր բռնությունների մասին, եթե իրականացնեն նախատեսված հանրահավաքն Արտաշատում՝ մի քաղաք, որտեղ գերիշխում են նախագահ Ռոբերտ Քոչարյանի կողմնակիցները:

Parliament Member Babukhanyan  was stabbed at a campaign rally.Նախագահը ելույթ ունեցավ հայտարարությամբ, որում դատապարտեց հարձակումը և հրահանգեց հետաքննել միջադեպը և պատժել մեղավորներին:

Թեկնածուի ժամանումից առաջ Արտաշատում ամբոխ էր հավաքվել և «մեզ թույլ չէին տվել տեղադրել բարձրախոսները և մեր ուղարկած մյուս սարքավորումները, - ասում է Խաչատրյանը, - Բաբուխանյանի հետ բարձրացանք հարթակ և փորձեցինք մեգաֆոնով խոսել, բայց մի 40-50 հոգի՝ հարբած կամ այլ վիճակում, սկսեցին խանգարել, հայհոյել ու սուլել, ապա հարձակվեցին մեզ վրա»:

Մյուս ականատեսները պնդում են, որ ամբոխի մեջ կային մահակներով և մետաղաձողերով զինված մարդիկ:

Ըստ մարզային շտաբի պետի, հարձակման պահին Բաբուխանյանն իր ատրճանակով օդ է կրակել: Պատգամավորին և նրա ուղեկցող անձանց գետին են տապալել և ծեծի են ենթարկել:

«Ամեն մեկիս վրա 10-15 հոգի հարձակվեցին ու ծեծում էին, - ասում է Բաբուխանյանի թիկնապահ և վարորդ Վահան Ղազարյանը, - Դանակը խլել եմ իրենց ձեռքից և ինձ գցել են ոտքի տակ: Նույնը՝ պարոն Բաբուխանյանի հետ»:

Կարապետյանի ընտրական շտաբն անվանել է կատարվածը «պետական ահաբեկչություն» և մեղադրում է դրանում Քոչարյանի կողմնակիցներին:

ՍԻՄ-ի նախագահ Հրանտ Խաչատրյանը հայտնել է լրագրողներին, որ անկարգություններն ու ծեծկռտուքը կազմակերպել են նախագահ Քոչարյանի մեձավորներից մեկի՝ տարածքային կառավարման նախարար Հովիկ Աբրահամյանի մարդիկ: Խաչատրյանն ավելացրել է, որ ծնունդով արտաշատցի է և բոլորին մեկ առ մեկ ճանաչում է: Նա տվել է քրեական անցյալ ունեցող այն անձանց անունները, ովքեր մասնակցել են միջադեպին: Առայժմ ոչ ոք չի ձերբակալվել:

Կարապետյանի ընտրական շտաբից հայտնում են, որ իրենք հինգ օր առաջ տեղյակ են պահել համապատասխան մարմիններին հանրահավաքի մասին և խնդրել են ապահովել անվտանգությունը, քանի որ երկու հավաքների ժամանակ անկարգություններ են եղել:

Շտաբի անդամներն ու այլ ականատեսներ վկայում են, որ կատարվածին ներկա են եղել մի քանի ոստիկան, սակայն չեն միջամտել միջադեպին: Կարապետյանի շտաբի հայտարարության մեջ իրավապահ մարմինները մեղադրվում են «կատարյալ անգործության» մեջ:

Միջադեպի հաջորդ օրը հրապարակած ոստիկանության հայտարարությունն ակնարկում է, որ հարձակման մեջ մեղավոր է Բաբուխանյանը, քանի որ կրակել է օդ՝ փորձելով կարգի հրավիրել ամբոխին:

ԱԺՄ-ից նախագահական թեկնածու Վազգեն Մանուկյանը հայտնել է լրագրողներին, որ իրենց նույնպես զգուշացրել են, որ Արտաշատում հանրահավաք չանցկացնեն: Այդ աղբյուրները նշել են, որ հրահանգ են ստացել խանգարել նման հավաքների անցկացմանը:

Մանուկյանը հայտնել է, որ երբ հասել են Արտաշատ, իրենց դիմավորել է հարբած մարդկանց մի խումբ, «որոնք բղավում էին, թե բացի Քոչարյանից իրենց մոտ ուրիշ մարդ չպետք է գա»:

Մանուկյանը (նախկին վարչապետ և նախկին պաշտպանության նախարար) հայտնել է, որ Արտաշատում մարդիկ ասել են, որ կարծես «ճորտ» լինեն՝ ավելացնելով, որ «եթե Քոչարյանն այս հինգ տարին էլ մնա, այդ ճորտատիրական համակարգից դուրս չեն գալու»:

Ըստ Մանուկյանի, միջադեպը տևել է մի քանի ժամ և իրենք տեղյակ են պահել տեղական իշխանություններին և նախագահի ընտրական շտաբին կատարվածի մասին:

«Ես մեղադրում եմ իշխանություններին, իրենք են կազմակերպել, - ասում է Մանուկյանը, - Մարզի ոչ մի պատասխանատու չէր համարձակվի այդպիսի բան անել, եթե թույլտվություն ստացած չլիներ»:

Մինչև Արտաշատի միջադեպն օրինախախտման ամենաարտառոց դեպքը եղել է Արմավիրի մարզում՝ Էջմիածնում, որտեղ, ինչպես պնդում են, գյուղապետ Առաքել Մովսիսյանը (ՊՆ աշխատակազմի անդամ) զգուշացրել է մարդկանց դուրս չգալ տներից Ստեփան Դեմիրճյանի հանրահավաքի ժամանակ:

Լրագրողների հետ հանդիպման ընթացքում այդ հարցը շոշափելիս Մովսիսյանը հայտնել է, որ իր թեկնածուն Քոչարյանն է, և «իր տարածքում» ոչ մի ուրիշ թեկնածու չի անցնելու:


  Inside
 

Decision 2003: Meet the candidates

Full story

 
 
 
 

Decision 2003: Guns, knives, fighting in Artashat. Politics as usual?

Full story

 
 
 
 

Change of Change: New dram coins being circulated into currency current

Full story

 

  Photos of the week
  Photo of the week: Talk Time
Click on the photo above to enlarge

Photo of the week: Talk Time
Click on the photo above to enlarge
 
 
 
 

Ups and Downs of Campaign 2003

In the second week of campaigning, crowds turned out to cheer President Robert Kocharyan. And a crowd turned riotous at a rally for Aram Karapetyan, leaving MP Hayk Babukhanyan recovering from a stabbing.

 

 





Copyright ArmeniaNow.com 2002-2025. All rights reserved.

The contents of this website cannot be copied, either wholly or partially, reproduced, transferred, loaded, published or distributed in any way without the prior written consent of ArmeniaNow.com.