|
ºñ¢³ÝáõÙ
µáÉáñÁ
½³µÕí³Í
»Ý ïáݳϳÝ
·ÝáõÙÝ»ñ
³Ý»Éáí
|
Փայտի վառարանների ծխի միջից Երևանը ժպտում է
իր տոնական խանդավառությամբ: Վաճառում են տոնածառեր,
որոնց մեջ այս տարի արհեստականներն ավելի շատ են,
քան անցյլալում, զանազան աղանդեñներ՝ փորձելով
փող վաստակել անհոգ ծախսերի այս մի քանի շաբաթվա
տոնավաճառում, որն սկսվում է դեկտեմբերի 20-ից և
ձգվում է մինչև Ծննդյան տոներ ու նույնիսկ հին Նոր
տարի (հունվարի 13-ը):
Մեծ հաճույքով Արման Համբարձումյանը եղևնու երկու
ճյուղ է կապում իրար և դրանով զարդարում խանութի
ցուցափեղկը:
«Անհամբերությամբ սպասում եմ Ծննդյան տոներին:
Հին ու նոր տարվա միջև սա կարծես մի հեքիաթ լինի,
որը տևում է ընդամենը մի քանի օր: Ես ավանդույթ
եմ դարձրել զարդարել խանութը դեկտեմբերի 15-ին»,
ասում է նա:
Քաղաքի ուրախ ու պայծառ գույները փոխանցվում են
բնակիչներին: Մի կողմ դնելով իրենց հոգսերը մարդիկ
ուրախությամբ պատրաստվում են Նոր ïարուն: Տոներին
հատկապես ուրախ են խանութների և շուկաների վաճառողները:
«Հույս ունենք, որ լավ առևտուր կլինի: Ամեն դեպքում
լավատես ենք: Նոր Տարին ամենաշահութաբեր սեզոնն
է: Շատերն են փող հավաքում ամբողջ տարվա ընթացքում՝
սպասելով այս օրվան: Ցուրտ է, կանգնած սառչում ենք,
բայց դե ի՞նչ արած», ասում է 46-ամյա վաճառող Կարո
Զաքարյանը:
|
ØÇñ·Ý
áõ ÁÝÏáõ½»Õ»ÝÁ
³Ù³ÝáñÛ³
ë»Õ³ÝÇ
½³ñ¹»ñÇó
»Ý
|
Արդեն յոթ տարի է, որ նա քրոջ՝ Անահիտ Զաքարյանի
հետ առևտուր է անում Երևանի հմ. 1 շուկայում: Վաճառում
են ընկուզեղեն, չամիչ ու տարբեր տեսակի չրեր: Ապրանքի
տեսքը պայծառ ու գրավիչ է: Գնորդներն ակամայից իրենց
հայացքն ուղղում են այստեղ:
Անահիտը հպարտությամբ ցույց է տալիս տարբեր մրգերից
պատրաստված ալանիները: Դրանք դրված են հատուկ թափանցիկ
տուփերի մեջ և արժեն կիլոգրամը 4000-5000 դրամ (7-8
դոլար):
Գնումներով լի պայուսակներով մի կին մոտենում
է տաղավարին և սկսում է ընտրել: «Ամանորի սեղանը
չի կարող առանց ընկուզեղենի ու չրերի լինել: Ես
նախընտրում եմ դեղձի ալանին, ծիրանի, տանձի, սալորի
և դեղձի չրերը: Սեղանի մի անկյունում էլ անպայման
աղանձ եմ դնում», ասում է նա:
Անահիտն ասում է, որ տոնական սեզոնին օրական վաճառում
են 70000-80000 դրամի չրեղեն: Մարդիկ կան, որոնք
300-400 դոլարի չիր են գնում, մարդիկ էլ կան, որոնք
հազիվ կես կիլոգրամ են գնում:
«Գների հարցում հարմարվում ենք բոլորին, որ չնեղվեն,
ախր առջևում Նոր տարի է, թող բոլորն էլ ուրախանան»,
ասում է նա:
Տոնական գնումները շատերի համար հատուկ արարողություն
են: Հայ տնտեսուհիներից շատերը դեռ աշնան սկզբից
են պատրաստություն տեսնում:
|
²Ý³ÑÇï
¼³ù³ñÛ³ÝÁ
ûñ³Ï³Ý
125-140 ¹áɳñÇ
ãñ»Õ»Ý
¿ í³×³éáõÙ
|
Աստղիկ տատը Աշտարակի Փարպի գյուղից է: Նա ժպտալով
ասում է. «Իսկական տան կնիկը հոկտեմբերին արդեն
պետք է նոր տարվա սուջուխը արած լինի: Տեսե՛ք, իմ
սարքածն ա, ի՜նչ գույն ունի»:
Սուջուխը վաճառվում է կիլոգրամը 3000-3500 դրամով
(5-6 դոլար): Մեկ-մեկ բացատրում է գնորդներին, թե
ինչպես է պատրաստել սուջուխը, և թե ինչու է այն
այս տարի ավելի թանկ:
«Նախ խաղողը քիչ էր, իսկ սուջուխը խաղողի շիրայով
ենք սարքում, դրա համար էլ գինը բարձր է: Ջարդած
ու մաքրած ընկույզը հատ-հատ շարում ենք թելի վրա:
Հետո այն թաթախում ենք խաղողի շիրայից, ալյուրից,
տարբեր համեմունքներից պատրաստված մի զանգվածի մեջ,
որը «շփոթ» է կոչվում: Թաթախելուց հետո թողնում
ենք չորանա: Սուջուխը տոնական սեղանի զարդերից մեկն
է»:
Հայկական ավանդական ամանորյա սեղանները բավականին
ճոխ են՝ ծանրաբեռնված զանազան ուտեստներով, աղանդերով,
թխվածքներով ու խմիչքներով: Սեղանի գլխավոր զարդը
հատուկ պատրաստված խոզի բուդը կամ թևն է կամ էլ
ամբողջական գոճին:
Մսավաճառ Վարդան Վաղարշակյանն ասում է, որ մարդկանց
80 տոկոսը խոզի բուդ է գնում: Սովորաբար տանում
են 5-7 կիլոգրամանոց բդեր մոտ 20 դոլար արժողությամբ:
Նոր տարվա մոտենալու հետ մսի գինը բարձրանում է:
«Միսն արդեն թանկացել է 100 դրամով: Մինչև տոները
կավելանա ևս 500 դրամով կամ ավելին, չեմ կարող ասել:
Այսօր կիլոն արդեն 1500 դրամ է: Շտապելը բնորոշ
է մեր ժողովրդին, վախենում են, որ վերջին օրերին
բան չի մնա ու տանում են, բայց ամեն տարի էլ ավելանում
է», ասում է Վաղարշակյանը:
Տնային տնտեսուհի Հասմիկ Առաքելյանն ասում է,
որ Նոր տարվա սեղանի համար պահանջվում է 150-200
դոլար՝ «չհաշված մնացած տոնական նվերները, սեղանը
զարդարելու պարագաները, նոր հագուստը: Եթե գումարենք
այդ ամենը, բավականին մեծ գումար կստացվի՝ հաշվի
առնելով, որ շատերն այսօր գործազուրկ են»:
Սակայն Հասմիկը չի ցանկանում զրույցը ծանրաբեռնել
հոգսերով և ասում է, որ Նոր տարվա համար պատրաստվող
ուտեստների ցուցակը սկսվում է պասուց տոլմայով (ձավարով,
լոբով, սիսեռով, ոսպով, ոլոռով ու տարբեր համեմունքներով
պատրաստված և թթու դրած կաղամբի տերևներով փաթաթած
միջուկ): Դեկտեմբերի 31-ի առավոտյան սկսում են երկու
տեսակի մսով տոլմայի պատրաստությունը՝ կաղամբով
և խաղողի թփով: Վերջինս ուտում են սխտոր-մածնով:
Սեղաններից անպակաս է նաև ավանդական քյուֆթան:
66-ամյա Նինա Ստեփանյանը քյուֆթա է վաճառում 22
տարի: Նա ասում է, որ միսը ծեծում է մեքենայով:
Պատրաստում են երիտասարդ ցլիկի մսից, որպեսզի լավը
լինի, և հաճախորդները գոհ մնան: Վաճառվում է կիլոգրամը
1500 դրամով: «Ամանորի համար ընտանիքը գնում է 4-5
կգ միս: Իհարկե, դա նաև կախված է ֆինանսական հնարավորություններից:
Քյուֆթա հիմնականում գնում են ապահովված ընտանիքները:
Օրական վաճառում եմ 30-40 կգ: Քյուֆթայի գինը չի
բարձրանում անգամ վերջին օրերին», ասում է Նինան:
31-ամյա Լենա Մինասյանն ասում է, որ ամեն տարի
թարմացնում է սեղանի սպասքը: Այս տարի 150 դոլար
է վճարել 12 բաժակների, 20 դոլար սփռոցի և բավականին
գումար ափսեների համար: Ընդամենը ծախսել է մոտ 200
դոլար: Նա ասում է, որ իր նյութական վիճակը թույլ
է տալիս մոտ 1000 դոլար ծախսել միայն սննդի վրա:
Սակայն բնակարաններում տոնական տրամադրությունը
սկիզբ է առնում, միայն երբ իր պատվավոր տեղն է գրավում
տոնածառը: Հասմիկն ասում է, որ 18000 դրամ վճարել
է եղևնու համար և 10000 էլ խաղալիքների ու զարդերի
համար:
«Ամեն ինչ անում եմ առանց դժգոհելու կամ նեղվելու.
չէ՞ որ ինչպես սկսես Նոր տարին, այնպես էլ կշարունակես»:
|