ArmeniaNow.com - Independent Journalism From Today's Armenia
 December 26 , 2003 




Սև կյանք.«Հիվանդ էլ չեմ, սաղ էլ չեմ»



Խմբագրից կողմից՝ Փորձված լուսանկարիչ Ռուբեն Մանգասարյանը հանդիպել է այս ընտանքին աշխատանքի բերումով: Որոշ ժամանակ անց Ռուբենը և «ԱրմենիաՆաուիե թղթակից Վահան Իշխանյանը վերադարձել են, որպեսզի նյութ պատրաստեն այդ ընտանիքի մասին (և օգնեն նորոգելու նրանց վառարանի խողովակները):

Սահմանային կյանքը դժվար բան է...


Լիդան վառարանի համար հավաքում է փողոցից այն ամենը, ինչ կարող է վառվել։ ՈՒ քանի որ Բագրատաշենում ամենից շատ փողոցում ցելոֆանե տոպրակներ են թափված, հիմնական վառելանյութը դառնում է պոլիէթիլենը։

39-ամյա Լիդա Գադյանը փախստական է Բաքվից։ Այնտեղ եղել է ճաշարանում աման լվացող։ Այս տարի իր նախկին վագոն-տնակից տեղափոխվել է Բագրատաշենի փախստականների համար կառուցված թաղամասի նորակառույց բնակարանը։ Թե տարվա որ ամսին, չի հիշում։ Ինչպես չի հիշում, թե երբ է փախել Բաքվից, երբ է հայտնվել Ստեփանակերտում, երբ է ամուսնացել, երբ է երեխաներ ունեցել և երբ է տեղափոխվել Բագրատաշեն։ Ոչ թե հիշողությունն է կորցրել, հիշողությունը տեղն է, այլ կորցրել է ժամանակի զգացողությունը։

Սակայն հստակ գիտե, որ ութ անգամ ծննդաբերել է։

90-ականներին ամուսինը լքել է Լիդային, և նա որդու ու մոր հետ եկել է Բագրատաշեն գյուղը։ Այստեղ գետի մյուս կողմում Վրաստանն է` ադրբեջանաբնակ Սադախլո գյուղը, որի անունն է կրում սահմանի երկու կողմում գործող հանրահայտ շուկան` Սադախլոն։ Երկու երկրների
առևտրականները միմյանց վաճառում են ամենատարբեր տիպի ապրանքներ` սննդամթերքից սկսած և մեքենայի դողերով վերջացրած։ Իրենց մարմինն են վաճառում նաև մարմնավաճառ կանայք։

Լիդան մինչև վերջերս մարմնավաճառ էր։ Գործի բերումով նա Հայաստանում յոթ անգամ ծննդաբերել է։ Երեխաներից երկրորդը, ասում է, նույնպես ամուսնուց է։ Երկուսին թողել է հիվանդանոցում։ Երկուսը մահացել են, մեկը` ծննդաբերության ժամանակ, մեկը` հինգ ամսական հասակում` սովից։ Երկու կրտսերներին էլ է ուզել թողնել ծննդատանը, սակայն, իր ասելով, բժիշկները չեն պահել, ասել են` ինքդ տուր մանկատուն։ Երբ երեխաներին տուն է բերել, էլ չի հանձնել որևէ տեղ. «ՈՒժե չեմ կարա, ուժե իմ ջիգյարս են, - ասում է Լիդան։ - Երբեք աբորտ չեմ արալ, վախել եմ, չեմ արալ, համ էլ փող չեմ ունեցելե։

Այժմ նրա ընտանիքն են 4 երեխաները և մայրը` 75-ամյա Ասյան։ Փախստականների թաղամասի տասներկու տներից միայն այստեղ էլեկտրականություն չի միացվել։ Պատճառը նախորդ բնակարանից չվճարված պարտքերն են (ջուր և զուգարան բոլոր տասներկու տներում էլ չկան. տները կառուցվել են առանց սանհանգույցի)։

Փայտ չի վառում, քանի որ թանկ է, չի կարող գնել։ Եթե շրջակայքում փնտրի, ցախ կհավաքի, սակայն չի ուզում ժամանակ ծախսել, ավելի հեշտ է շուկայի աղբը հավաքել ու բերել վառել։ Վառելիքը հավաքում է հիմնականում «թուրքի կռայիցե։ Պոլիէթիլենի արձակած ծուխը ավելի թանձր է և այդ պատճառով շատ արագ փակել է ծխնելույզի անցքը։ Սև ծուխը լցվում է բնակարանն ու ներկում ամեն ինչ։ Դժվարությամբ կարելի է տանը սևից բացի այլ գույն գտնել. սև են պատերը, միջանցքի վարագույրը, անկողինները, բնակիչները։ Ծխնելույզի անցքը բացելու փորձ ոչ ոք չի անում։ Հարևանները ասում են, որ նախորդ բնակարանը` վագոնը, գույներով քիչ էր տարբերվում այս մեկից։ Խողովակները փաստորեն դեկորատիվ դեր են կատարում։ Ծուխը բարձրանում է և տնից դուրս գալու փոխարեն խողովակի անցքերով լցվում սենյակները։ Խողովակի միակ օգնությունն այն է, որ նրա միջոցով ծուխը մի փոքր վեր է բարձրանում ու մոտենում լուսամուտին, որից ծխի գոնե մի մասը դուրս է գալիս։

Որևէ մեկը տանը մի րոպե մնալուց հետո կսկսի հազալ, և աչքերը կմրմռան, իսկ եթե որևէ տեղ քսվի, կմնա մրի հետքը։ Տնից դուրս գալուց հետո վառված պլաստմասսայի հոտը երկար ժամանակ չի լքի հագուստը։

Լիդան և Ասյան մշտապես հազում են։ Բայց ասում են, որ հիվանդ չեն, հազը ծխից է.

«Հիվանդ էլ չեմ, սաղ էլ չեմե, ասում է Ասյան։

Երեխաները չեն հազում։ Եվ չեն լվացվում։ «Ի՞նչ լվացվեն, բեսպալեզնի ա, մեկ ա, էլի կեղտոտվում ենե, բացատրում է Լիդան։

Մեծ որդին` Արմենը, 12 տարեկան է և լվացվելու հետ սեր չունի: Իսկ 10-ամյա Մարիան լվանում է դեմքի մուրը. նա ուզում է մաքուր լինել։

Կրտսերը հինգ ամսական Մարիամն է, որ Արմենի գրկին առաջին հայացքից կարծես խաղալիք տիկնիկ լինի։ Մեծ եղբայրը երեխային օրորում ու փաղաքշական խոսքեր է ասում. «Քեզ մոոո՜րթեմ, պաաա՜ժառ տամ, ջանս դինջաաա՜նաե։ Մայրը մանկանն ամեն օր լողացնում է, թեև մրջրից հանելուց հետո փոքրիկը մնում է մրոտ: Տաշտի ջուրը թեև սևացել է, բայց ոչինչ, դեռ տաք է, նրա մեջ այժմ էլ կլողանա մյուս զավակը` երեքամյա Արթուրը։ Աղջիկների անունները` Մարիամ, Մարիա, մահացածը նույնպես եղել է Մարիա, Աստվածամոր անվան տարբերակներ են։ Սենյակում երեք նկար է կախված՝ Աստվածածինը նորածին Հիսուսը գրկին և խաչելության երկու փայտյա քանդակ։ Սև շերտի տակից դժվարությամբ են երևում նկարների պատկերները։

Եվս մի խաչ կախված է Լիդայի պարանոցից։ Երեխաները այս ծխի ու կեղտի մեջ չե՞ն հիվանդանում: «Աստված քյասիբին պահում աե, ասում է Լիդան։

Արմենն ու Մարիամը դպրոց չեն հաճախել։ Մայրը ասում է, որ դպրոց ուղարկելու համար հագուստի փող չունի: «Դպրոց արժի գնանե, վառարանի մեջ հերթական տոպրակը գցելով անտարբեր ասում է նա։

Արմենը ամեն հարցի հիմնականում մի պատասխան ունի` «գիիիդում չեմե, որ արտասանում է տարօրինակ ձևով ծոր տալով, կարծես դիմացինին ծաղրելով։ «Գիդում չիե ազգանունը, հոր անունը, ծննդյան թիվը և այլն։ Գիտե, որ երեկ կերել է, իսկ թե ինչ է կերել, ասում է` «աբեեեեդե։
Հարևանները ասում են, որ նա ինչ-որ տարօրինակություն ունի։

Մարիամը այնքան է նմանակել ավագ եղբորը, որ ձեռք է բերել նույն տարօրինակ խոսելաոճը ու երբ դպրոցի անուն է լսում, նույն ձևով ծոր է տալիս. «Չեմ ուզուուուուումե։ Երեխաները գրեթե տնից դուրս չեն գալիս, երբեմն Մարիամը տատի հետ գնում է 20 մետր հեռավորության վրա գտնվող աղբյուրից ջուր բերելու։ Հարևանները ասում են, որ երեխաները վախկոտ են ու շփվող չեն.«Դրա համար էլ դիկի են դառելե։

Լիդան անձնագիր չունի, երբևէ չի ստացել իրեն հասանելիք երեխաների նպաստը։ Ասյան անձնագիրը թեև վերջերս է կորցրել, այսուհանդերձ Հայաստանում բնակվելու 12-13 տարիների ընթացքում երբեք թոշակ չի ստացել։

«Շատերը մարդ չունեն, բայց Լիդան գաղափար էլ չունի, որ գնա բողոքի, իր հասանելիք փողը ստանաե, ասում է հարևանուհին` Մարիամը։

Մինչև նոր բնակարան տեղափոխվելը Լիդան ինչ-որ չափով կարողանում էր փող վաստակել։ Ամեն սեռական ծառայությունից ստանում էր 2000-2500 դրամ (3-4 դոլար), սակայն «մոմենտ ա էղել, փող չի տվելե։

Այժմ հասկացել է, որ մարմնավաճառությունը գոյատևման միջոց չէ. «Ի՞նչ ընտանիք պահել, վերջը գիտես, որ վնաս պիտի տա քեզ, որ շուտ մնում ես, պիրում եսե, ասում է Լիդան՝ նկատի ունենալով հղիանալն ու երեխա բերելը։

Որոշում է այլևս «չանելե, մարմանվաճառությամբ չզբաղվել. «Էլ չեմ կարա, բեզարել եմ, որոշում եմ արել, ոչ մի տղամարդու հետ կապ չանեմ, պրծավ։ Վաղուց ա չեմ անում` հինգ ամսից ավելիե։ Այժմ Լիդան զբաղվում է մանր առևտրով, սահմանը անցնում է, Սադախլոյից ծխախոտ առնում, բերում Բագրատաշենում վաճառում։ Սակայն հազիվ մի քանի դրամ փող է աշխատում, որը օրվա հացի փող էլ չի անում։ Ամբողջ ընտանիքը սոված է։

«Ոչ մի կոպեկ չունի, ջուրը տաքացնում են առանց մի բանի խմումե, ասում է հարևանուհի Մարիամը։ Երբեմն հարևաններն են նրանց օգնում, որոնք նույնպես փախստականներ են և դժվարությամբ են ապրում։

«Մենք էլ մի օրի չենք, բայց որ խղճում ես, էլի մի կտոր հաց տալիս ես։ Թուրք ըլնի, հայ ըլնի, ով սրտանց ցանկանում ա, օգնում ա, - ասում է
հարևանուհին` Ռիտան: - Լավ ա էրեխեքին չի տանում աղբանոցը շպրտում։ Լինում ա, չէ՞, մերը չի կարում պահի, էրեխին խեղդում սպանում ա, ասում՝ մահացավե։

Բոլոր հարևանների կարծիքով երեխաների միակ փրկությունը նրանց մանկատուն հանձնելն է: Ինչպես Մարիամն է ասում՝ «Նա պահել չի կարա, գոնե տանեն ինտերնատ։ Սրանք էլ են չէ՞ էրեխաե։



 


The Week in seven days

 
 


The Arts in seven days

 


 





Copyright ArmeniaNow.com 2002-2024. All rights reserved.

The contents of this website cannot be copied, either wholly or partially, reproduced, transferred, loaded, published or distributed in any way without the prior written consent of ArmeniaNow.com.