|
Որդեկորույս,
հուսաբեկ...
|
Այս ձմեռ Բաբայանների ընտանիքը բնակարանը տաքացնելու
միջոցներ չունի: Սովորաբար 23500 դրամ (մոտ 42 դոլար)
ընտանեկան բյուջեից կարողանում էին մի փոքր գումար
խնայել ձմեռային կարիքների համար, բայց այս տարի
չկարողացան:
64-ամյա Մարատ Բաբայանը իր երեք դուստրերի՝ Նազենիի,
Արփինեի և Վարսենիկի հետ բնակվում է Երևանի ծայրամասերից
մեկում գտնվող իր երեք սենյականոց բնակարանում:
Վարսենիկի առողջական վիճակը, իսկ նա վատառաողջ է
ամբողջ կյանքի ընթացքում, ավելի է վատացել վերջին
տարվա ընթացքում, իսկ դեղորայքը թանկ է:
Բնակարանը նրանք ստացել են խորհրդային տարիներին,
երբ ընտանիքն ավելի մեծ էր: Դրանից հետո 1990 թվականին
մահացել է ընտանիքի մայրը՝ Ռայա Սարգսյանը: Իսկ
1995 թվականին բանակ զորակոչվելուց շատ չանցած առեղծվածային
հանգամանքներում հոսպիտալից անհայտացել է նրանց
որդին և եղբայրը՝ Վահրամը:
«Չգիտեմ ինչ ենք անելու, - ասում է Բաբայանների
ավագ դուստրը՝ 31-ամյա Նազենին: - Ամռանը հայրս
կարտոնի կտորներ կամ փայտե արկղեր էր բերում աշխատավայրից,
դրան ավելացնում էինք մեր խնայած գումարով գնված
փայտը և այդպես յոլա էինք գնումե:
Շատ երևանցիների նման Բաբայանները փայտ ու ստվարաթուղթ
են հավաքում որտեղ պատահի՝ չորացած ծառերի վրայից
ու փողոցի աղբարկղներից: Սակայն երբեք չեն կարողացել
բավականաչափ հավաքել երեք սենյականոց բնակարանը
տաքացնելու համար և այդ պատճառով հավաքվել են խոհանոցում
դրված փոքր վառարանի շուրջը: Եվ բոլորը քնում են
միևնույն սենյակում:
Մեծացնելով Վահրամին՝ Մարատը միշտ մտածել է, որ
ընտանիքի կարիքները հոգալու հարցում կկարողանա ապավինել
նրան: Այսօր ընտանիքի գոյությունը պտտվում է Վահրամի
բացակայության և ընտանիքի վրա դրա ունեցած ծանր
ազդեցության շուրջը:
«Տղաս տարբեր առողջական պրոբլեմներ է ունեցել՝
ուղեղի ցնցում, հոգեկան շեղումներ, գլխացավեր, դեղնախտ,
լյարդի մեծացում, վատ տեսողություն, - ասում է հայրը՝
ցույց տալով հիվանդությունները հաստատող փաստաթղթերը:
- Պառկել է հոգեբուժական և այլ հիվանդանոցներումե,
|
Անհայտ
կորած
|
Ռազմաբժշկական հանձնաժողովը արձանագրել է Վահրամի
հիվանդությունները, սակայն զինկոմն ասել է. «Եթե
քո որդու նմանները խուսափեն բանակից, ո՞վ պետք է
ծառայիե:
Զինվորական ծառայության առաջին օրվանից Վահրամը
հայտնվել է հոսպիտալներում: Վեց ամիս հետո նա անհայտացել
է:
Ընտանիքում բոլորը համոզված են, որ Վահրամը ողջ
է և կվերադառնա: Մինչև այսօր ընտանիքն իր բոլոր
պրոբլեմների լուծումը կապում է Վահրամի վերադարձի
հետ:
«Վահրամը իմ միակ որդին է, նա պիտի վերադառնա,
որ ինձ ու քույրերին թիկունք լինի, - ասում է հայրը:
- Ես արդեն մեծացել եմ, հո քույրերն անտեր չե՞ն
մնալուե:
Վահրամի անհայտանալուց 10 օր հետո Միջազգային
կարմիր խաչը այցելել է Բաբայաններին և մի նամակ
բերել, որը հաստատում էր, որ իրենք գտել են Վահրամին
ադրբեջանական մի քաղաքում, և որ նա լուրջ հիվանդ
է:
10 օր հետո՝ Միջազգային կարմիր խաչի երկրորդ այցելության
ժամանակ (դեղորայք հասցնելու նպատակով), Վահրամն
այլևս այնտեղ չի եղել:
Սոցիալական ապահովության նախարարությունը տարեկան
10000 դրամ (մոտ 18 դոլար) փոխհատուցում է առաջարկել:
Մարատը մերժում է ընդունել այն՝ ասելով, որ դրանով
փորձում են փակել իր բերանը:
Օգնություն է առաջարկել նաև «Ընդդեմ իրավական
բռնություններիե հասարակական կազմակերպությունը:
Մարատը մեկ անգամ 4000 դրամ (մոտ 7 դոլար) օգնություն
է ստացել այս կազմակերպությունից, սակայն հետո հրաժարվել
է օգնությունից:
«Չափազանց ազնիվ և մաքուր անձնավորություն է Մարատ
Բաբայանը: Նա միշտ հրաժարվում է մեր օգնությունից,
բայց տարիների ընթացքում տեսնում եմ, թե ինչպես
է այդ մարդը աստիճանաբար կործանվումե, ասում է «Ընդդեմ
իրավական բռնություններիե կազմակերպության նախագահ
Լարիսա Ալավերդյանը:
|
Ընտանիքը
սպասում
է...
|
Մինչև թոշակի անցնելը Մարատ Բաբայանը ինժեներ է
եղել: Այսօր աշխատում է
Երևանի պետական ճարտարագիտական համալսարանում որպես
լաբորանտ: Մինչև անցյալ տարի ընտանիքի բյուջեն լրացրել
է առուծախով զբաղվելով: Բայց այս տարի՝ որդու կորստյան
ութերորդ տարում, նրա եռանդն այլևս չի բավականացնում
լրացուցիչ աշխատանքի համար:
«Իմ ձեռքերով է
Երևանը կառուցվել, 49 տարի աշխատել եմ այս պետության
համար և միայն մի գնահատականի էի սպասում, որ հիվանդ
տղայիս բանակ չտանեն: Տարել եք, դե հիմա հե՛տ տվեքե,
բողոքում է հայրը:
Վերջին պաշտոնական տեղեկությունը որդու մասին
Մարատ Բաբայանը ստացել է հոկտեմբերին.
«Ձեր դիմումը մանրամասն ուսումնասիրվել է ՀՀ զինված
ուժերի գլխավոր շտաբում: Ձեր տղայի՝ Վահրամ Բաբայանի
վերաբերյալ կատարվել են հարցումներ, այդ թվում նաև
«Միջազգային Կարմիր խաչե կազմակերպությանը: Ձեր
որդու Ադրբեջանում գերության մեջ գտնվելու փաստը
հաստատվել է: ՀՀ ՊՆ կողմից այդ ուղղությամբ տարվող
աշխատանքներն առայժմ արդյունք չեն տվելե:
«Պետությունը չի՞ մտածում, որ տղամարդ է տանից
պակասել՝ ընտանիքին կերակրողը, մենք ինչպե՞ս ենք
առանց նրա ապրելու: Ութ ու կես տարի
լուր չունենք Վահրամիցե, ասում է Նազենին:
«Ընդդեմ իրավական բռնություններիե հասարակական
կազմակերպության մասին լրացուցիչ տեղեկությունների
համար զանգահարեք (374-1) 58-28-19 կամ (374-1)
56-82-72 համարներով
կամ դիմեք favl@netsys.am
հասցեով: «ԱրմենիաՆաուիե «Հայ
Ձմեռ պապե ծրագրում ներդրում անելու
համար սեղմեք այստեղ:
|