ArmeniaNow.com - Independent Journalism From Today's Armenia
 December 12 , 2003 




Երկու սենյակ, մեկ ընտանիք. ընտանիքը մեծանում է անդրանիկ որդու անսպասելի վերադարձով



Գիշերային այցելուն ասել էր Լաուրային, որ նրա որդին ողջ է, բայց չի կարող ո°չ նստել, ո°չ կանգնել: Մայրն այժմ գիտե, որ դա այդպես չէ

Երևանյան հիվանդանոցներից մեկում 26-ամյա Լաուրա Երիցյանը հայտնվել էր որոշում կայացնելու անհրաժեշտության առաջ՝ մի որոշում, որին նա որպես մայր պատրաստ չէր. բժիշկներն ասել էին, որ իր երեխան, ընդ որում՝ առաջին արու զավակը, կարող է մահանալ 10 օրվա ընթացքում:

Լաուրան նոր էր ունեցել Հայկին՝ իր չորրորդ երեխային: Տաթևիկ, Անահիտ և Գայանե դուստրերը 9, 8 և 2 տարեկան էին ու բոլորն էլ առողջ էին: Լաուրան և նրա ամուսինը՝ Վարդանը, որդի էին ուզում, բայց երբ նրանց ցանկությունն իրականացավ, երեխան ծնվեց լուրջ արատներով: Մասնավորապես երեխան ծնվել էր շրթնաճոթռուկով և քիմքի վրա անցքով (գայլի երախ):

Միկրովիրաբույժներից մեկը հայտնել է ծնողներին, որ նրանց երեխան կենդանի մնալու շանս չունի:

Անգամ եթե հնարավոր լիներ ինչ-որ կերպ վիրահատել տալ երեխային, դրան պետք է հաջորդեին թանկ բժշկական գործողություններն ու բուժումը տանը: Ո՛չ Լաուրան, ո՛չ Վարդանը աշխատանք չունեին: Եվ Լաուրան ստորագրեց Հայկից հրաժարվելու փաստաթուղթը ու նրան թողեց հիվանդանոցում՝ սպասելով անխուսափելիին:

«Ես ևս երեք երեխա ունեի, - ասում է մայրը, որն այժմ 29 տարեկան է, ոչ թե արդարանալու, այլ իր արարքն ինչ-որ կերպ բացատրելու համար: - Ես մտածում էի, որ եթե երեխային տուն բերեմ, ու հետո մի բան պատահի, մյուս երեխաների համար ավելի վատ կլինիե:

Լաուրան երեխային թողեց հիվանդանոցում և այլևս երբեք չլսեց նրա մասին:
Հայկն առայժմ չգիտե, թե ով է Լաուրան, բայց սովորում է

Հայկը ծնվել էր 2000 թվականի փետրվարի 7-ին: Պատմությունն իր շարունակությունը ստացավ այս տարվա օգոստոսին:

Կեսգիշերի մոտ Երիցյանների հյուղակի դուռը թակեց մի կին: Նա ասաց, որ ուզում է, որ Լաուրան ստորագրի որոշ փաստաթղթեր՝ կապված իր տղայի որդեգրման հետ:

Գիշերային այցելուն ասաց Լաուրային, որ տղան երեք տարեկան է և գտնվում է Գյումրիի մանկատանը: Կնոջ հավաստմամբ տղան մտավոր հետամնաց էր, չէր կարողանում ո՛չ կանգնել, ո՛չ նստել:

Լաուրան չստորագրեց փաստաթղթերը: Փոխարենը նա զանգահարեց Գյումրիի իր ազգականներին և նրանց խնդրեց գնալ մանկատուն ու ստուգել կնոջ պատմածը (նա սկսել էր կասկածել, որ այդ կինը փորձում է փող աշխատել՝ ինչ-որ մեկին օգնելով որդեգրելու Հայկին):

Ազգականներն իսկապես գտնում են Հայկին, սակայն ոչ այն վիճակում, ինչ նկարագրել էր կինը: Տղան ոչ միայն առողջ, այլև աշխույժ էր: «Երջանիկ ժպիտ վիրահատությունե ծրագիրը, որը ֆինանսավորում են «ՈՒորլդ վիժնե, «Բրիթիշ էյրվեյզե և «Բրիտանական խորհուրդե կազմակերպությունները, միջոցներ էին տրամադրել Հայկի շրթունքը վիրահատելու և նրա քիմքի անցքը ծածկող պրոթեզի համար:

Միակ բանը, որ Լաուրան գիտեր սեփական որդու մասին, այն էր, որ նա շիկահեր էր ու կապույտ աչքեր ուներ:

«Հենց նույն օրն ուզում էի գնալ ու վերցնել նրանե, ասում է Լաուրան: Սակայն նրան հայտնում են, որ պետք է մի քիչ սպասել մինչև պատրաստ լինեն անհրաժեշտ փաստաթղթերը: Բայց Հայկի կենդանի լինելու մասին իմանալուց մի քանի օր հետո Լաուրան գնում է մանկատուն և «հետ որդեգրումե իր անդրանիկ որդուն (Հայկից հետո ընտանիքն ունենում է երկրորդ որդուն՝ Հովհաննեսին, որն այժմ արդեն մեկ տարեկան է):
Մեծ ընտանիք, մեծ լվացք ու ձմռանը սառչող ջուր...

«Մեքենայում ես միանգամից փոխեցի Հայկի հագուստը, - ասում է Լաուրան: - Հենց որ մեքենան շարժվեց, նա գլուխը դրեց ուսիս ու քնեցե:

Այստեղ հեքիաթը կարող էր ավարտվել: Բայց սա երջանիկ ավարտ ունեցող պատմություն չէ:

Երիցյաններն ապրում են այն թաղամասում, որը քանդվելու է, որպեսզի իր տեղը զիջի Երևանի շքեղ Հյուսիսային պողոտային: Ապրում են երկու սենյակում, յուրաքանչյուրը՝ 2,5x3,5 մ չափերի: Երկու մեծահասակ, երկու դեռահաս դարձող աղջիկ, մի նախադպրոցական տարիքի աղջիկ և երկու մանուկ՝ երկու միկրոավտոբուսի համարժեք տարածքում: Խոհանոցը նույն միջանցքն է, որտեղ Լաուրան ուտելիք է պատրաստում ամուսնու ու երեխաների համար գազի բալոնի վրա, քանի որ սալօջախ չունի: Զուգարանն առանձին է, սակայն այնտեղ գնալու համար նախ պետք է դուրս գալ, և այնտեղ ձմռանը ջուրը սառչում է:

31 տարեկան Վարդանն աշխատում է որպես վարորդ, այնպես որ գործերը, Լաուրայի հավաստմամբ, ավելի լավ են, քան երբ նա աշխատանք գտնելու հույսով Ռուսաստան էր գնում գալիս: Վարորդի վաստակը լավ է (որոշ չափանիշներով). Վարդանն ամսական ստանում է մոտ 100 դոլար, բայց ...

Հայկն անվճար խոսքի բուժում և հոգեբանական խորհրդատվություն է ստանում «ՈՒորլդ վիժնե կազմակերպության ֆինանսավորած կենտրոնում: Լաուրան լաց է լինում, երբ ասում է, որ Հայկը դեռ չի պատկերացնում, որ ինքն է նրա մայրը: Նրա համար ինքը պարզապես մանկատան մի հերթական այցելու է:

Հայկին հետ վերցնելը մի որոշում է, որը շատ առումներով կարող է հօգուտ Երիցյանների չլինել: Սակայն դա մի որոշում է, որն ընդունվել է շատ ավելի մեծ վստահությամբ ու անսահմանորեն նվազ հոգեկան տվայտանքներով, քան երեխայից հրաժարվելու որոշումը:

«Կյանքը պահանջում է, որ մարդ ստիպի իրեն որոշակի բաներ անելու սեփական երեխաների համար, - ասում է Լաուրան: - Ես մեծացել եմ այն ժամանակներում, երբ ամեն ինչ լավ էր, և իմ ընտանիքն ապրում էր հարմարավետ բնակարանում: Ես ուզում եմ, որ իմ երեխաներն էլ ապրեն նման պայմաններում:

«Ես սկսեցի հավատալ հրաշքներին Հայկին հետ բերելուց հետո: Այնպես որ, ես հավատում եմ, որ մի օր ամեն ինչ լավ կլինիե:

«ՈՒորլդ վիժնե-ը միջազգային կազմակերպություն է, որ տարբեր մարդասիրական ծրագրեր է իրականացնում Հայաստանում: Կազմակերպության մասին լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք www.wvarmenia.am: Երիցյանների ընտանիքին նվիրատվություն անելու համար գրեք մեզ info@armenianow.com հասցեով:


According to Agnes
  Click here to enlarge.
Click on the photo above to enlarge.


 


The Week in seven days

 
 


The Arts in seven days

 

  Photo of the week
  Click here to enlarge.
Click on the photo above to enlarge.
 
 
 
 

Good Morning Yerevan

It is the season of gray mornings in Yerevan. Unlike last year, December has, so far, been mild.

 

 





Copyright ArmeniaNow.com 2002-2024. All rights reserved.

The contents of this website cannot be copied, either wholly or partially, reproduced, transferred, loaded, published or distributed in any way without the prior written consent of ArmeniaNow.com.