ArmeniaNow.com - Independent Journalism From Today's Armenia
 December 12 , 2003 




Ժպիտ ողբերգության միջով. աղջիկը համակերպվում է հաշմանդամության հետ



Եթե կա ցանկություն...

Դեռատի ժպտերես աղջիկը գազայրիչը ոտքով մոտեցնում է գազօջախին, ապա, ոտքի մատների օգնությամբ բացելով գազը, վառում է այն, որպեսզի սուրճ պատրաստի, որը մատուցում է ժպիտով:

Մերի Մեժլումյանը 18 տարեկան է և վերջին 10 տարիների ընթացքում ստիպված է գտնել ապրելու այնպիսի միջոցներ, որոնք խիստ տարբերվում են մյուսների միջոցներից: Կապանում, որը Երևանից ավելի քան 320 կմ դեպի հարավ է գտնվում, գրեթե բոլորն էլ գոյատևելու մասին ինչ-որ բան գիտեն: Մերին մյուսներից ավելին գիտե:

Կապանը մոտ է Ադրբեջանի սահմանին, և 1993 թվականին՝ պատերազմի թեժ պահին, ապահով վայր չէր: Այն առանձնապես անապահով դարձավ ութամյա Մերիի համար մի առավոտ...

«Ամեն ինչ կատարվեց ակնթարթորեն, - վերհիշում է Մերին, - հորեղբորս երեխաների հետ գնացել էի հորս ու հորեղբորս աշխատանքի վայր: Մի շուն կար այնտեղ, որին շատ էի սիրում: Շան հետ խաղում էի, այդ պահին հանկարծ ռազմական ինքնաթիռը սկսեց կասետային ռումբեր գցել: Մեկն էլ ընկավ ինձ մոտ, ու ես որոշ ժամանակ էլ ոչինչ չեմ զգացել ու հիշելե:

Երբ Մերին ուշքի է եկել, նրա համար սկսվել է բոլորովին այլ կյանք:
Մերին սովորել է օգտվել հեռաղեկից այտի, կզակի ¢ ուսի օգնությամբ

«Երբ ձեռքերս դրեցի գետնին, ակնթարթորեն հալվեցին, արյուն չտեսա, ձեռքերս այրվեցին ու վերքերը փակվեցին: Ամեն ինչ սարսափելի էր: Ձեռքերս չգտանք, վնասվեց նաև ոտքս: Շունս սատկեց, ինձ շրջապատող բոլոր մարդիկ տուժեցին, սակայն ամենաշատը տուժեցի ես: Բոլորը ահաբեկված սկսեցին այս ու այն կողմ վազել: Հայրս գրկեց ինձ ու վազեց դեպի մեքենան: Հիվանդանոցում նույնիսկ բժիշկներն էին վախեցել իմ տեսքից, և որոշ ժամանակ ոչ մեկն ինձ չի մոտեցել, որ օգնություն ցույց տա: Առաջին անգամ ինձ վիրահատեցին Կապանում, հետո տեղափոխեցին
Երևանե:

Դրանից հետո աղջկան մի քանի անգամ վիրահատել են, երկու անգամ ուղարկել են ԱՄՆ բուժման: Հինգ տարի առաջ նրան պրոթեզավորել են:

«Պրոթեզներն ինձ տվեցին, երբ 13 տարեկան էի, - ասում է Մերին, - հիմա դրանք արդեն փոքր են ինձ համար: Պրոթեզներն ընդամենը երեք մատ ունեն, սակայն էլի ինձ շատ են օգնում, ես գոնե հնարավորություն ունեմ ինքնուրույն հագնվելուե:

«Փորձում եմ ապրել այնպես, ինչպես բոլորըե, ասում է Մերին այնպիսի կենսուրախությամբ ու լավատեսությամբ, որ ակնարկ իսկ չի զգացվում իր սարսափելի անցյալի վերաբերյալ:

«Նա դեռ երեխա է, - ասում է հայրը` 46-ամյա Կարոն, որը դժվարությամբ է համակերպվում դստեր վիճակի հետ և չի կարողանում առանց հուզմունքի նայել նրան: - Դժվարություններ դեռ շատ կլինեն, բայց այսօր, երբ Մերին ինքնուրույն մի բան է անում, դա մեծ բան է մեզ համար: Ա՜խ, եթե ամեն ինչ մեր ուզածով լիներ...ե:
Մերին վառում է գազօջախը ոտքի մատների օգնությամբ, իսկ հետո ա°յ այսպես խառնում է սուրճը...

Չնայած հոր ու եղբայրների տխուր հայացքներին, Մերիի կենսախնդությունը չի մարում:

«Ինչպե՞ս կարող ես նայել մարդուն ու չժպտալե, ասում է Մերին:

Մերին արդեն ավարտել է դպրոցը, սակայն դեռ չի որոշել իր ապագա մասնագիտությունը: Մեկ ուզում է էստրադային երգչուհի դառնալ, մեկ՝ համակարգչային մասնագետ՝ նայած տրամադրությանը: Իր երիտասարդ հասակակիցների նման սիրում է դիսկոտեկ հաճախել, երաժշտություն լսել, երգել, պարել, մազերը նորաձև հարդարել ու գեղեցիկ հագնվել:

«Մեր քաղաքում բոլորն ինձ ճանաչում են, - ասում է Մերին: - Երբեմն ուշադիր նայում են վրաս, սակայն ես դրանից ինձ վատ չեմ զգում: Երբեմն, երբ ինչ-որ տղա ինձ է նայում, ժպտում եմ, որ ամեն ինչ տխուր չլինի: Դիսկոտեկ հաճախ եմ գնում, սիրում եմ միջավայրն ու պարերը, սակայն ամենաշատը՝ տանգոն: Տանգոն և՛ տխուր պար է, և՛ մտերմիկե:

Մերիի ամենալավ ընկերը զարմուհին է` 21-ամյա Կարինեն, որի ոտքը նույնպես վնասվել էր այն ռմբակոծության ժամանակ: Նրանց ընկերությունն ավելի է սերտացել երկու տարի առաջ սպիտակարյունությունից Մերիի մոր` Նինայի մահից հետ: Դրանից հետո Կարինեն իր վրա է վերցրել Մերիի խնամքը: Նա օգնում է Մերիին լողանալ, եփել ու հագնվել դիսկոտեկ գնալու համար:

Որոշ բաներ էլ Մերին սովորել է ինքն անել:

«Նախկինում ես ոչ մի տնային գործ չէի անում, - ասում է Մերին՝ նայելով իր մահճակալի մոտ փակցված մոր նկարներին ու փոքրիկ խաչերին, - սակայն մորս մահվանից հետո փորձեցի ինքս էլ ինչ-որ հոգս վերցնել ինձ վրա ու օգնել ընտանիքիսե:

Այսօր երկու տարվա «պարապմունքներիցե հետո Մերին կարողանում է ուսի և գլխի օգնությամբ ավլել և ոտքի մատների օգնությամբ օգտվել գազօջախից:

Նա ավելի շատ բան կարող էր անել, եթե պրոթեզը հարմար լիներ:

Մերին բերանի ու ոտքի մատների օգնությամբ գրում է, նկարում, ուտում, փոխում հեռուստացույցի ալիքները, վառում ու անջատում սենյակի լույսերը, մագնիտոֆոն միացնում:

Երազում է ապրել «նորմալե կյանքով, ինչը նշանակում է նաև հարմար պրոթեզներ ունենալ և շուն պահել:

«Շանը ես շատ կսիրեմ, իսկ ձեռքերիս օգնությամբ շատ բան կարող եմ անել: Նույնիսկ մատանիներ կդնեմե, ասում է Մերին ժպտալով:

«Լույսի շողե հասարակական կազմակերպությունը օգնություն է ցույց տվել Մերիի նման տուժածներին (սակայն Մերին ինքը նման օգնություն չի ստացել): «Լույսի շողիե մասին տեղեկություններ ստանալու համար զանգահարեք (374-1) 23-34-90: «ԱրմենիաՆաուիե «Հայ Ձմեռ պապե ծրագրի միջոցով Մերիին նվիրատվություն անելու համար սեղմեք այստեղ:


According to Agnes
  Click here to enlarge.
Click on the photo above to enlarge.


 


The Week in seven days

 
 


The Arts in seven days

 

  Photo of the week
  Click here to enlarge.
Click on the photo above to enlarge.
 
 
 
 

Good Morning Yerevan

It is the season of gray mornings in Yerevan. Unlike last year, December has, so far, been mild.

 

 





Copyright ArmeniaNow.com 2002-2017. All rights reserved.

The contents of this website cannot be copied, either wholly or partially, reproduced, transferred, loaded, published or distributed in any way without the prior written consent of ArmeniaNow.com.