|
Եթե
կա ցանկություն...
|
Դեռատի ժպտերես աղջիկը գազայրիչը ոտքով մոտեցնում
է գազօջախին, ապա, ոտքի մատների օգնությամբ բացելով
գազը, վառում է այն, որպեսզի սուրճ պատրաստի, որը
մատուցում է ժպիտով:
Մերի Մեժլումյանը 18 տարեկան է և վերջին 10 տարիների
ընթացքում ստիպված է գտնել ապրելու այնպիսի միջոցներ,
որոնք խիստ տարբերվում են մյուսների միջոցներից:
Կապանում, որը Երևանից ավելի քան 320 կմ դեպի հարավ
է գտնվում, գրեթե բոլորն էլ գոյատևելու մասին ինչ-որ
բան գիտեն: Մերին մյուսներից ավելին գիտե:
Կապանը մոտ է Ադրբեջանի սահմանին, և 1993 թվականին՝
պատերազմի թեժ պահին, ապահով վայր չէր: Այն առանձնապես
անապահով դարձավ ութամյա Մերիի համար մի առավոտ...
«Ամեն ինչ կատարվեց ակնթարթորեն, - վերհիշում
է Մերին, - հորեղբորս երեխաների հետ գնացել էի հորս
ու հորեղբորս աշխատանքի վայր: Մի շուն կար այնտեղ,
որին շատ էի սիրում: Շան հետ խաղում էի, այդ պահին
հանկարծ ռազմական ինքնաթիռը սկսեց կասետային ռումբեր
գցել: Մեկն էլ ընկավ ինձ մոտ, ու ես որոշ ժամանակ
էլ ոչինչ չեմ զգացել ու հիշելե:
Երբ Մերին ուշքի է եկել, նրա համար սկսվել է բոլորովին
այլ կյանք:
|
Մերին
սովորել
է օգտվել
հեռաղեկից
այտի, կզակի
¢ ուսի օգնությամբ
|
«Երբ ձեռքերս դրեցի գետնին, ակնթարթորեն հալվեցին,
արյուն չտեսա, ձեռքերս այրվեցին ու վերքերը փակվեցին:
Ամեն ինչ սարսափելի էր: Ձեռքերս չգտանք, վնասվեց
նաև ոտքս: Շունս սատկեց, ինձ շրջապատող բոլոր մարդիկ
տուժեցին, սակայն ամենաշատը տուժեցի ես: Բոլորը
ահաբեկված սկսեցին այս ու այն կողմ վազել: Հայրս
գրկեց ինձ ու վազեց դեպի մեքենան: Հիվանդանոցում
նույնիսկ բժիշկներն էին վախեցել իմ տեսքից, և որոշ
ժամանակ ոչ մեկն ինձ չի մոտեցել, որ օգնություն
ցույց տա: Առաջին անգամ ինձ վիրահատեցին Կապանում,
հետո տեղափոխեցին
Երևանե:
Դրանից հետո աղջկան մի քանի անգամ վիրահատել են,
երկու անգամ ուղարկել են ԱՄՆ բուժման: Հինգ տարի
առաջ նրան պրոթեզավորել են:
«Պրոթեզներն ինձ տվեցին, երբ 13 տարեկան էի, -
ասում է Մերին, - հիմա դրանք արդեն փոքր են ինձ
համար: Պրոթեզներն
ընդամենը երեք մատ ունեն, սակայն էլի ինձ շատ են
օգնում, ես գոնե հնարավորություն ունեմ ինքնուրույն
հագնվելուե:
«Փորձում եմ ապրել այնպես, ինչպես բոլորըե, ասում
է Մերին այնպիսի կենսուրախությամբ ու լավատեսությամբ,
որ ակնարկ իսկ չի զգացվում իր սարսափելի անցյալի
վերաբերյալ:
«Նա դեռ երեխա է, - ասում է հայրը` 46-ամյա Կարոն,
որը դժվարությամբ է համակերպվում դստեր վիճակի հետ
և չի կարողանում առանց հուզմունքի նայել նրան: -
Դժվարություններ դեռ շատ կլինեն, բայց այսօր, երբ
Մերին ինքնուրույն մի բան է անում, դա մեծ բան է
մեզ համար: Ա՜խ, եթե ամեն ինչ մեր ուզածով լիներ...ե:
|
Մերին
վառում
է գազօջախը
ոտքի մատների
օգնությամբ,
իսկ հետո
ա°յ այսպես
խառնում
է սուրճը...
|
Չնայած հոր ու եղբայրների տխուր հայացքներին, Մերիի
կենսախնդությունը չի մարում:
«Ինչպե՞ս կարող ես նայել մարդուն ու չժպտալե,
ասում է Մերին:
Մերին արդեն ավարտել է դպրոցը, սակայն դեռ չի
որոշել իր ապագա մասնագիտությունը: Մեկ ուզում է
էստրադային երգչուհի դառնալ, մեկ՝ համակարգչային
մասնագետ՝ նայած տրամադրությանը: Իր երիտասարդ հասակակիցների
նման սիրում է դիսկոտեկ հաճախել, երաժշտություն
լսել, երգել, պարել, մազերը նորաձև հարդարել ու
գեղեցիկ հագնվել:
«Մեր քաղաքում բոլորն ինձ ճանաչում են, - ասում
է Մերին: - Երբեմն ուշադիր նայում են վրաս, սակայն
ես դրանից ինձ վատ չեմ զգում: Երբեմն, երբ ինչ-որ
տղա ինձ է նայում, ժպտում եմ, որ ամեն ինչ տխուր
չլինի: Դիսկոտեկ հաճախ եմ գնում, սիրում եմ միջավայրն
ու պարերը, սակայն ամենաշատը՝ տանգոն: Տանգոն և՛
տխուր պար է, և՛ մտերմիկե:
Մերիի ամենալավ ընկերը զարմուհին է` 21-ամյա Կարինեն,
որի ոտքը նույնպես վնասվել էր այն ռմբակոծության
ժամանակ: Նրանց ընկերությունն ավելի է սերտացել
երկու տարի առաջ սպիտակարյունությունից Մերիի մոր`
Նինայի մահից հետ: Դրանից հետո Կարինեն իր վրա է
վերցրել Մերիի խնամքը: Նա օգնում է Մերիին լողանալ,
եփել ու հագնվել դիսկոտեկ գնալու համար:
Որոշ բաներ էլ Մերին սովորել է ինքն անել:
«Նախկինում ես ոչ մի տնային գործ չէի անում, -
ասում է Մերին՝ նայելով իր մահճակալի մոտ փակցված
մոր նկարներին ու փոքրիկ խաչերին, - սակայն մորս
մահվանից հետո փորձեցի ինքս էլ ինչ-որ հոգս վերցնել
ինձ վրա ու օգնել ընտանիքիսե:
Այսօր երկու տարվա «պարապմունքներիցե հետո Մերին
կարողանում է ուսի և գլխի օգնությամբ ավլել և ոտքի
մատների օգնությամբ օգտվել գազօջախից:
Նա ավելի շատ բան կարող էր անել, եթե պրոթեզը
հարմար լիներ:
Մերին բերանի ու ոտքի մատների օգնությամբ գրում
է, նկարում, ուտում, փոխում հեռուստացույցի ալիքները,
վառում ու անջատում սենյակի լույսերը, մագնիտոֆոն
միացնում:
Երազում է ապրել «նորմալե կյանքով, ինչը նշանակում
է նաև հարմար պրոթեզներ ունենալ և շուն պահել:
«Շանը ես շատ կսիրեմ, իսկ ձեռքերիս օգնությամբ
շատ բան կարող եմ անել: Նույնիսկ մատանիներ կդնեմե,
ասում է Մերին ժպտալով:
«Լույսի շողե հասարակական կազմակերպությունը
օգնություն է ցույց տվել Մերիի նման տուժածներին
(սակայն Մերին ինքը նման օգնություն չի ստացել):
«Լույսի շողիե մասին տեղեկություններ ստանալու համար
զանգահարեք (374-1) 23-34-90: «ԱրմենիաՆաուիե «Հայ
Ձմեռ պապե ծրագրի միջոցով Մերիին նվիրատվություն
անելու համար սեղմեք այստեղ:
|