ArmeniaNow.com - Independent Journalism From Today's Armenia
 December 12 , 2003 




Հավատի սասանված հիմքեր. Նոյեմբերյանի 17 գյուղեր նոր եկեղեցու կարիք ունեն



Պատերը կանգուն են, սակայն եկեղեցու ներսում գտնվելն ապահով չէ

11-ամյա Վիգենը դպրոցական պայուսակը մեջքին շնչակտուր վազում է հասակակից տղաների հետևից ու Նոյեմբերյանի բարբառով բղավում. «Էրեխե՛ք, դե՛նը գնացեք, մտնու՛լ մեքե:

Արագ վազելուց այտերն ամբողջովին կարմրել են, ճակատին փայլում են քրտինքի կաթիլները: Նա ս. Սարգիս եկեղեցու ոչ պաշտոնական պահակն է:

«Մենք այս թաղում ենք ապրում: Վիգենը հետևում է, որ ոչ մեկը չմտնի եկեղեցի ու չփչացնի այն, ինչ մնացել էե, ասում է Վիգենի մայրը՝ 31-ամյա Ոսկեհատը: Նա ս. Սարգիս եկեղեցու մոմավաճառն է:

«Էրեխեքին թողում չեմ մտնեն, բայց ապակիները ջարդել են, պատուհանից ներս մտել, որ խաղ անենե, բացատրում է Վիգենը:

Նոյեմբերյանի ս. Սարգիս եկեղեցում ոչինչ չկա: Հատակին փշրված ապակու կտորներ են, քարեր: Պատերը «զարդարված ենե մեծ ճաքերով:

«Այս եկեղեցին դժվար կյանք է ունեցելե, ասում է եկեղեցու քահանա Տեր Հրայր Բեջանյանը:

Քահանայի խոսքերով «վերջին հարվածըե եկեղեցին ստացել է 1997 թվականի 7-բալանոց երկրաշարժի ժամանակ:

Երկրաշարժից ընդամենը մեկ ժամ հետո Տեր Հրայրը եկեղեցում մնացած ամբողջ գույքը տեղափոխել է շենքին կից գտնվող հովվատունը` նախկին կոլխոզի գրասենյակը, որտեղ էլ այդ օրվանից հավաքվում են շուրջ 100 հավատացյալները:
Հիմա էլ ՙեկեղեցին՚ է տեղափոխվել նախկին կոլտնտեսության գրասենյակ

«Չէի կարող ամեն ինչի վրա խաչ քաշել ու ասել, որ այլևս եկեղեցի չունենք. չէ՞ որ մարդիկ ունեն այս ամենի կարիքը: Հիմա այս սրահում եմ մատուցում պատարագները, ժամերգություններըե, ասում է նա:

Ս. Սարգիս եկեղեցին կառուցվել է 1848 թվականին: Խորհրդային տարիներին եկեղեցում տեղադրել են մի մեծ գեներատոր: Քահանայի հավաստմամբ աղմկոտ մեքենան խարխլել է շենքի պատերը: Այնուհետև եկեղեցին վերածել են կոլտնտեսության պահեստի, որտեղ միրգ ու պանիր են պահել:

Լոռու և Սպիտակի շրջաններում սպանել են մեծ թվով հոգևոր առաջնորդների: Շատերին էլ աքսորել են՝ կուլակի կամ դաշնակի շինծու պիտակ կպցնելով:

«Այն տարածքներում, որտեղ հոգևոր կյանքը աշխույժ էր, վանական համալիրներ կային, տեղակայվեցին կոմունիստական բջիջները, և սկսեցին արմատախիլ անել հավատքըե, ասում է Գուգարաց թեմի առաջնորդ Սեպուհ Սրբազան Չուլջյանը:

Ս. Սարգիսը պատկանում է Գուգարաց թեմին: Այս թեմի մեջ են մտնում Տավուշի և Լոռու մարզերը: Թեմում այսօր գործում է 18 եկեղեցի, իսկ ս. Սարգիսը 17 գյուղ ու 30 հազար բնակիչ ունեցող Նոյեմբերյանի տարածաշրջանի միակ գործող եկեղեցին է:

Շրջակա գյուղերից այստեղ են գալիս պսակադրության ու մկրտության համար: Առաջին մկրտությունը Խորհրդային Միության կործանումից հետո տեղի է ունեցել 1990 թվականին:
Տեր հայրը ¢ վերականգնման ծրագրերը

Տեր Հրայրն ասում է, որ այն տարիներին, երբ եկեղեցին չէր գործում, հոգևորականները ուխտագնացության էին գալիս այստեղ: Նա հպարտությամբ ցույց է տալիս խնամքով պահված բոլոր հիշարժան լուսանկարները:

«1995-ին ընդունեցինք Գարեգին Ա-ին: Պատերազմի տարիներին շատ կարևոր էր եկեղեցու գործունեությունը: Ապաստան էինք տալիս զինվորներին, մարտի դաշտ գնալուց առաջ օրհնում նրանց (Նոյեմբերյանը մոտ է Ադրբեջանի սահմանին): Ս. Սարգիսը ապրում էր իր բնականոն եկեղեցական կյանքովե, ասում է նա:

Խորհրդային կարգերի տապալումից հետո եկեղեցին նորոգվեց և վերաբացվեց: Սակայն 1997 թվականի երկրաշարժը մեծ վնաս հասցրեց եկեղեցու շենքին:

Ոսկեհատն ասում է. «Հաճախ եմ այստեղ եկած տարեց կանանցից լսում. «Սա մեր սովխոզի գրասենյակն է, սա ի՞նչ եկեղեցի է, ոնց որ ձևական լինիե: Շատերն են չոքում (վնասված եկեղեցու) դրսի պատերի մոտ և այնտեղ իրենց աղոթքն անումե:

Ս. Սարգիս եկեղեցում տարեկան 6-7 պսակադրություն է կատարվում: Կիրակի օրերին պատարագ լսելու են գալիս 100-ից ավելի հավատացյալներ, և Ոսկեհատը 100-150 մոմ է վաճառում: Ընդհանրապես ձմռանն այցելուներ ավելի շատ են լինում:

«Օր է լինում, երբ ոչ ոք չի գալիս: Նստում եմ մենակ ու սպասում: Համոզված եմ, որ նորոգված եկեղեցին ավելի շատ մարդ կգրավիե, ասում է Ոսկեհատը:

Ըստ Սեպուհ Սրբազանի եկեղեցու վերակառուցման համար կպահանջվի առնվազն 150 հազար դոլար:

Նոյեմբերյանի քաղաքապետի տեղակալ Գրիշա Գուլքանյանն ասում է. «Երբ զրկված էինք պետականությունից, եկեղեցին էր պահում ու պաշտպանում մեր ազգը: Շատերն են այսօր պայմաններից դժգոհելով հեռանում քաղաքից, և եկեղեցու դերը մարդկանց պահելու առումով մեծ կլինիե:

Ս. Սարգիս եկեղեցու ներսում լռություն է: Դատարկ են մկրտության ավազանը և խորանը: Սակայն պատուհաններից ներս թափանցած վերջալույսի շողերը ողողում են ամբողջ եկեղեցին:

Խորանի պատին թիկնած խաչքարը հպարտորեն նայում է սարդոստայնի հետևից: Վիգենը ծնկաչոք աղոթում է ու համբուրում փոշոտ խաչքարը:

«Նոյեմբերյանը սահմանի վրա է: Այն Հայաստանի երկաթուղային դարպասն է, - ասում է Տեր Հրայրը: - Այդ դարպասից միայն բարիքը չի ներս մտնում, այլև չարիքը: Եկեղեցու վերակառուցումը իրապես մեծ անհրաժեշտություն էե:

Ս. Սարգիս եկեղեցու վերականգնման աշխատանքների մասին լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարեք եկեղեցի՝ (374-66) 2-32-43 կամ քաղաքապետի տեղակալի գրասենյակ՝ (374-66) 2-32-04: «ԱրմենիաՆաուիե «Հայ Ձմեռ պապե ծրագրին ներդրում անելու համար սեղմեք այստեղ:


According to Agnes
  Click here to enlarge.
Click on the photo above to enlarge.


 


The Week in seven days

 
 


The Arts in seven days

 

  Photo of the week
  Click here to enlarge.
Click on the photo above to enlarge.
 
 
 
 

Good Morning Yerevan

It is the season of gray mornings in Yerevan. Unlike last year, December has, so far, been mild.

 

 





Copyright ArmeniaNow.com 2002-2025. All rights reserved.

The contents of this website cannot be copied, either wholly or partially, reproduced, transferred, loaded, published or distributed in any way without the prior written consent of ArmeniaNow.com.