ArmeniaNow.com - Independent Journalism From Today's Armenia
 December 12 , 2003 




Հաղթանակի կարիքավորները. Հայաստանի տարեց բնակչության 22 տոկոսը, զրկված ավանդական ապահովությունից, մարդասիրական օգնության կարիք ունի



ՙՀաղթանակի՚ սիրված գեներալը

Վահան Աբրահամյանը սրտաբաց և խանդավառ տանտեր է հյուրերի համար: Նրա կինը՝ Մարի Քարիջյանը, սուրճ ու քաղցրավենիք է առաջարկում, ինչպես դա ընդունված է ամեն մի հայ օջախում:

Վահանը և Մարին նորապսակներ են: Վահանը 77 տարեկան է, Մարին՝ 72:

Նրանք ամուսնացել են անցյալ տարի մի վայրում, որտեղ շատ տարեցներ երբեք չեն ակնկալում հայտնվելու:

Զույգն ապրում է տարեցների հանրակացարանում՝ Երևանից 17 կմ դեպի հյուսիս գտնվող Հաղթանակ գյուղում: Թեև գյուղը կոչվում է «հաղթանակե, սակայն եթե հանրակացարանը չլիներ, կյանքը պարտության կմատներ դրա տարեց բնակիչներին, որոնք հավանաբար կարծում էին, թե իրենց կյանքի այս փուլը կապրեն ընտանիքի գրկում և ոչ թե որպես անտուն թափառականներ:

Սակայն հանրակացարանը համապատասխանում է գյուղի անվանմանը. այն շահում է Հայաստանի հասարակության ամենախոցելի շերտերից մեկի վարած գոյության կռիվը:

«Այս վայրը շատ հեռու է կատարյալ լինելուց, և ես երբեք չեմ մտածել, որ կարող եմ այստեղ հայտնվել, - ասում է Մարին: - Բայց այստեղ ես կացարան ու սնունդ եմ ստանում: Երբ ծեր ես ու ապրելու տեղ չունես, զրկվում ես ընտրելու հնարավորությունիցե:

 
ՙԱյստեղ ես կացարան ու սնունդ եմ ստանում՚, ասում է Մարին

Վահանը ունի երկու որդի, Մարին՝ մի որդի և մի դուստր: Հանգամանքները խանգարեցին նրանց երազանքին՝ ավանդական հայկական ծերություն իրենց զավակների ընտանիքներում: Նրանց որդիներն ու դուստրերն իրենք բախվեցին անսպասելի դժվարությունների, երբ սոցիալիզմն իր տեղը զիջեց ժողովրդավարությանը: Ոմանք լքեցին երկիրը, մյուսներն ամուսնացան և այլևս ի վիճակի չէին պահելու իրենց ծնողներին:

Այս և այլ պատճառներով 230 տարեցներ ապաստան են գտել ծերանոցի եռահարկ շենքում: Այստեղ ընկերությունը փոխարինում է ընտանեկան կապերին, և տարեցները կիսվում են ապահով տարիների հիշողություններով:

90-ականների սկզբին հայտնվելով կործանման եզրին՝ Հաղթանակի հանրակացարանը (և տարեցների համար նախատեսված ևս երեք նման հաստատություններ), չնայած բնակչության ավելի քան 50 տոկոսի աղքատությանը, կարողացան գոյատևել ավելի լավ ժամանակների հույսով:

Հանրակացարանը չի կարելի համարել երկրի տնտեսական բարեկեցության նմուշ: Կառավարությունը դժվարությամբ է ծածկում տարեցների նվազագույն ծախսերը՝ յուրաքանչյուրին հատկացնելով օրական 1450 դրամ (մոտ 2,5 դոլար) ներառյալ բուժսպասարկումն ու կոմունալ ծախսերը: Կառավարությունը հանրակացարանին տարեկան հատկացնում է 120 միլիոն դրամ (մոտ 214 հազար դոլար), ինչը ներառում է 118 հոգիանոց աշխատակազմի աշխատավարձը և այլ ծախսեր:

Կյանքն այստեղ երանելի չէ և անշուշտ հեռու է հայկական իդեալից: Բայց գոնե հանրակացարանի սենյակները մաքուր են, և տարեցներին այստեղ կերակրում են:

Ձմռանը սենյակները տաքացնում են էլեկտրական ջեռուցիչներով: Աշխատակազմում են երեք բժիշկներ, մեկ ատամնաբույժ և 16 քույրեր:
Արդեն 5 տարի է Ամալյան ապրում է հանրակացարանում

Սակայն հանրակացարանը բարեկարգման կարիք ունի: Ըստ փոխտնօրեն Արթուր Մարկոսյանի շենքը չի նորոգվել 1970-ականներից:

Ջրատար խողովակներն այնպիսի վատ վիճակում են, որ անհատական լոգարանները ստիպված փակել են և փոխարենը ամեն հարկում կառուցել են մեկ ընդհանուր լոգասենյակ: Խողովակներն արտահոսք ունեն, և դրանից զուգարանների առաստաղները կաթում են: Մարկոսյանը դիմել է արտասահմանյան կազմակերպություններին՝ խնդրելով օգնել նորոգման գործում:

Սենյակները 18 քառակուսի մետր են, երկու մահճակալով, պահարանով և մահճասեղաններով:

«Առաջվա նման չենք ապրում, բայց սովամահ էլ չենք լինում քաղաքի այլ տարեցների նման, - ասում է Ամալյա Շախարտունին, որն արդեն գրեթե հինգ տարի ապրում է հանրակացարանում: - Ամեն օր երեք կտոր հաց ենք ստանում, շաբաթը առնվազն երկու անգամ միս ենք ուտումե:

Սկսած այն ժամանակներից, երբ Հայաստանի սոցիալական կառուցվածքի հիմքում տոհմերն էին, տարեցները հարգանք էին վայելում և դիտվում էին որպես տոհմի գլուխ: Այսօր տարեցների խնամքը դարձել է ցավոտ հարց:

Նրանք, ովքեր տեղ են գտել իրենց համար Հաղթանակի հանրակացարանի նման վայրերում, հասել են այդ վերջին հանգրվանին տառապանքների ու դառնությունների միջով: Նրանք վաստակել են այդ խնամքն ու ուշադրությունը:

Սոցիալական ապահովության նախարարության տվյալներով Հայաստանում ամեն վեցերորդ մարդ թոշակառու է, ընդամենը՝ մոտ 650 հազար հոգի: Նրանց 22 տոկոսը գոյատևում է միայն մարդասիրական օգնության շնորհիվ:

Տարեց մարդկանց օգնություն ցույց տվող կազմակերպություններից է «Յուրա Գևորգյանե հասարակական կազմակերպությունը: Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարեք (374-1) 35-44-70: «ԱրմենիաՆաուիե «Հայ Ձմեռ պապե ծրագրին նվիրատվություն անելու համար սեղմեք այստեղ:


According to Agnes
  Click here to enlarge.
Click on the photo above to enlarge.


 


The Week in seven days

 
 


The Arts in seven days

 

  Photo of the week
  Click here to enlarge.
Click on the photo above to enlarge.
 
 
 
 

Good Morning Yerevan

It is the season of gray mornings in Yerevan. Unlike last year, December has, so far, been mild.

 

 





Copyright ArmeniaNow.com 2002-2017. All rights reserved.

The contents of this website cannot be copied, either wholly or partially, reproduced, transferred, loaded, published or distributed in any way without the prior written consent of ArmeniaNow.com.