|
ՙՀաղթանակի՚
սիրված
գեներալը
|
Վահան Աբրահամյանը սրտաբաց և խանդավառ տանտեր է
հյուրերի համար: Նրա կինը՝ Մարի Քարիջյանը, սուրճ
ու քաղցրավենիք է առաջարկում, ինչպես դա ընդունված
է ամեն մի հայ օջախում:
Վահանը և Մարին նորապսակներ են: Վահանը 77 տարեկան
է, Մարին՝ 72:
Նրանք ամուսնացել են անցյալ տարի մի վայրում,
որտեղ շատ տարեցներ երբեք չեն ակնկալում հայտնվելու:
Զույգն ապրում է տարեցների հանրակացարանում՝ Երևանից
17 կմ դեպի հյուսիս գտնվող Հաղթանակ գյուղում: Թեև
գյուղը կոչվում է «հաղթանակե, սակայն եթե հանրակացարանը
չլիներ, կյանքը պարտության կմատներ դրա տարեց բնակիչներին,
որոնք հավանաբար կարծում էին, թե իրենց կյանքի այս
փուլը կապրեն ընտանիքի գրկում և ոչ թե որպես անտուն
թափառականներ:
Սակայն հանրակացարանը համապատասխանում է գյուղի
անվանմանը. այն շահում է Հայաստանի հասարակության
ամենախոցելի շերտերից մեկի վարած գոյության կռիվը:
«Այս վայրը շատ հեռու է կատարյալ լինելուց, և
ես երբեք չեմ մտածել, որ կարող եմ այստեղ հայտնվել,
- ասում է Մարին: - Բայց այստեղ ես կացարան ու սնունդ
եմ ստանում: Երբ ծեր ես ու ապրելու տեղ չունես,
զրկվում ես ընտրելու հնարավորությունիցե:
|
ՙԱյստեղ
ես կացարան
ու սնունդ
եմ ստանում՚,
ասում է
Մարին
|
Վահանը ունի երկու որդի, Մարին՝ մի որդի և մի դուստր:
Հանգամանքները խանգարեցին նրանց երազանքին՝ ավանդական
հայկական ծերություն իրենց զավակների ընտանիքներում:
Նրանց որդիներն ու դուստրերն իրենք բախվեցին անսպասելի
դժվարությունների, երբ սոցիալիզմն իր տեղը զիջեց
ժողովրդավարությանը: Ոմանք լքեցին երկիրը, մյուսներն
ամուսնացան և այլևս ի վիճակի չէին պահելու իրենց
ծնողներին:
Այս և այլ պատճառներով 230 տարեցներ ապաստան են
գտել ծերանոցի եռահարկ շենքում: Այստեղ ընկերությունը
փոխարինում է ընտանեկան կապերին, և տարեցները կիսվում
են ապահով տարիների հիշողություններով:
90-ականների սկզբին հայտնվելով կործանման եզրին՝
Հաղթանակի հանրակացարանը (և տարեցների համար նախատեսված
ևս երեք նման հաստատություններ), չնայած բնակչության
ավելի քան 50 տոկոսի աղքատությանը, կարողացան գոյատևել
ավելի լավ ժամանակների հույսով:
Հանրակացարանը չի կարելի համարել երկրի տնտեսական
բարեկեցության նմուշ: Կառավարությունը դժվարությամբ
է ծածկում տարեցների նվազագույն ծախսերը՝ յուրաքանչյուրին
հատկացնելով օրական 1450 դրամ (մոտ 2,5 դոլար) ներառյալ
բուժսպասարկումն ու կոմունալ ծախսերը: Կառավարությունը
հանրակացարանին տարեկան հատկացնում է 120 միլիոն
դրամ (մոտ 214 հազար դոլար), ինչը ներառում է 118
հոգիանոց աշխատակազմի աշխատավարձը և այլ
ծախսեր:
Կյանքն այստեղ երանելի չէ և անշուշտ հեռու է հայկական
իդեալից: Բայց գոնե հանրակացարանի սենյակները մաքուր
են, և տարեցներին այստեղ կերակրում են:
Ձմռանը սենյակները տաքացնում են էլեկտրական ջեռուցիչներով:
Աշխատակազմում են երեք բժիշկներ, մեկ ատամնաբույժ
և 16 քույրեր:
|
Արդեն
5 տարի է
Ամալյան
ապրում
է հանրակացարանում
|
Սակայն հանրակացարանը բարեկարգման կարիք ունի:
Ըստ փոխտնօրեն Արթուր Մարկոսյանի շենքը չի նորոգվել
1970-ականներից:
Ջրատար խողովակներն այնպիսի վատ վիճակում են,
որ անհատական լոգարանները ստիպված փակել են և փոխարենը
ամեն հարկում կառուցել են մեկ ընդհանուր լոգասենյակ:
Խողովակներն արտահոսք ունեն, և դրանից զուգարանների
առաստաղները կաթում են: Մարկոսյանը դիմել է արտասահմանյան
կազմակերպություններին՝ խնդրելով օգնել նորոգման
գործում:
Սենյակները 18 քառակուսի մետր են, երկու մահճակալով,
պահարանով և մահճասեղաններով:
«Առաջվա նման չենք ապրում, բայց սովամահ էլ չենք
լինում քաղաքի այլ տարեցների նման, - ասում է Ամալյա
Շախարտունին, որն արդեն գրեթե հինգ տարի
ապրում է հանրակացարանում: - Ամեն օր երեք կտոր
հաց ենք ստանում, շաբաթը առնվազն երկու անգամ միս
ենք ուտումե:
Սկսած այն ժամանակներից, երբ Հայաստանի սոցիալական
կառուցվածքի հիմքում տոհմերն էին, տարեցները հարգանք
էին վայելում և դիտվում էին որպես տոհմի գլուխ:
Այսօր տարեցների խնամքը դարձել է ցավոտ հարց:
Նրանք, ովքեր տեղ են գտել իրենց համար Հաղթանակի
հանրակացարանի նման վայրերում, հասել են այդ վերջին
հանգրվանին տառապանքների ու դառնությունների միջով:
Նրանք վաստակել են այդ խնամքն ու ուշադրությունը:
Սոցիալական ապահովության նախարարության տվյալներով
Հայաստանում ամեն վեցերորդ մարդ թոշակառու է, ընդամենը՝
մոտ 650 հազար հոգի: Նրանց 22 տոկոսը գոյատևում
է միայն մարդասիրական օգնության շնորհիվ:
Տարեց մարդկանց օգնություն ցույց տվող կազմակերպություններից
է «Յուրա Գևորգյանե հասարակական կազմակերպությունը:
Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարեք (374-1)
35-44-70: «ԱրմենիաՆաուիե «Հայ
Ձմեռ պապե ծրագրին նվիրատվություն անելու
համար սեղմեք այստեղ:
|