ArmeniaNow.com - Independent Journalism From Today's Armenia
 December 12 , 2003 




Օգնում են լսել. Գյումրիի մշակութային կենտրոնը օգնում է խուլ պատանուն



Տասնհինգ տարի առաջ Սպիտակի երկրաշարժի ժամանակ Արամը կորցրել է լսողությունը

Շատ դեռահասների նման 15-ամյա գյումրեցի Արամ Բաղդասարյանը ուրախանում է, երբ իր ընտանիքը պառկում է քնելու, և հեռուստացույցը մնում է իրեն: Արամի համար հեռուստացույցը պատուհան է դեպի անծանոթ աշխարհ՝ գայթակղիչ ու մի քիչ վախեցնող:

Արամն անջատում է հեռուստացույցի ձայնը. նրա համար այն անիմաստ ու գրգռիչ է: Արամը խուլ ու համր է վեց ամսականից՝ 1988 թվականի դեկտեմբերի 7-ից, երբ Գյումրին (այն ժամանակ՝ Լենինականը) հանրահայտ դարձավ իր մահաբեր երկրաշարժով:

Նա ոչինչ չի հիշում այդ օրվանից, բայց գիտե երկրաշարժի մասին:

«Մենք ապրում էինք հինգ հարկանի շենքի չորրորդ հարկում, - ասում է Արամի մայրը՝ Կարինե Բաղդասարյանը: - Երկրաշարժի ժամանակ մենք նախասենյակում էինք, իսկ երեխան՝ հյուրասենյակում: Ցնցումներից ափսեները դուրս թափվեցին պահարանից, և հիշում եմ, որ երբ վազեցինք երեխայի մոտ, նրա անկողնում գլխի մոտ ապակու բեկորներ կային: Գուցե ինչ-որ բան ընկել էր նրա գլխին, թեև արտաքուստ վնասվածքներ չկային: Այդ պահին մտածում էինք միայն շենքից դուրս գալու մասին, որը սկսեց փլվել մեր աչքերի առաջե:

Կարինեի հավաստմամբ իր որդին վաղ մանկությունում ոչ մի լսողական շեղում չի ունեցել: Նա արձագանքել է ձայներին ու ծիծաղել է: Սակայն այդ ճակատագրական առավոտից հետո ձայնը նրա համար վերածվել է միայն գրգռիչ, անտանելի աղմուկի: Այդ է պատճառը, որ նա ուրախությամբ է իջեցնում հեռուստացույցի ձայնը:

Մի քանի տարի առաջ Գյումրիի ավստրիացիների կառուցած հիվանդանոցում Արամին լսողական սարք են տվել, սակայն այն բոլորովին չի օգնել նրան, հակառակը՝ նա սկսել է ավելի լավ լսել աղմուկը, ինչից նրա տառապանքները միայն խորանում են:

«Հենց որ լսասարքը դնում էի ականջներին, անմիջապես հանում ու դեն էր նետում: Միգուցե եթե փող ունենայինք, ավելի լավ բժիշկների կկարողանայինք դիմել: Ասում են, որ նման դեպքերում վիրահատությունը կարող է շատ արդյունավետ լինել: Բայց մեզ համար նույնիսկ շարքային այցը բժշկին պրոբլեմ է, սովորական աուդիոգրաման 20 հազար դրամ էե, ասում է Կարինեն:

Բաղդասարյաններն ապրում են 15 քառակուսի մետրանոց ժամանակավոր կացարանում, որը միաժամանակ խոհանոց, հյուրասենյակ ու ննջարան է: Արամից բացի ընտանիքում ևս մի երեխա կա՝ 12-ամյա Սարգիսը: Կարինեի ամուսինը լյարդի լուրջ հիվանդություն ունի: Երբ նա իրեն լավ է զգում, փող է վաստակում Արամի հետ կոշիկ նորոգելով: Առանց այդ եկամտի ընտանիքը ստիպված է պահպանել է իր գոյությունը 8600 դրամ սոցիալական նպաստով:
Իր տիկնիկներին կենդանացնելու համար Արամին (ձախից) խոսքեր պետք չեն

«Փողը չի հերիքում նույնիսկ դեղորայքին: Ամեն օր գլուխ եմ կոտրում, թե ինչ եփեմ ամուսնուս ու երեխաներիս համարե, ասում է Կարինեն:

Բաղդասարյանները նոր շենքում բնակարանի վկայական են ստացել, բայց Կարինեի հավաստմամբ չեն տեղափոխվում, որովհետև ստիպված են լինելու ապրել երկու սենյականոց բնակարանում ամուսնու ազգականների հետ: Համաձայն կառավարության որոշման բնակարան հատկացնելիս հաշվի են առնում երկրաշարժի ժամանակ կորցրած բնակտարածքի մեծությունը:

«Հաշվի չեն առնում, որ ընտանիքի անդամների թիվը մեծացել է: Մեր հին բնակարանում ամուսնուս հարազատների հետ միասին վեց հոգի էինք: Այժմ 10 հոգի ենք և չենք տեղավորվի բնակարանումե, բացատրում է Կարինեն:

Փորձելով շեղել մորը տխուր մտքերից՝ Արամը ժպտում է և գլխով է անում Գյումրիի ֆոլկլորի հերոս ՈՒստա Մուկուչի տիկնիկի կողմը:

ՈՒստա Մուկուչը Արամի կապն է լսող ու խոսող աշխարհի հետ: Պատանին դարձել է «Մեղվիկե հասարակական կազմակերպության տիկնիկային թատրոնի դերասան: Եթե նրա թերությունը իրական կյանքում խանգարում է նրան, ապա Մուկուչի հետ Արամը ոչ մի պրոբլեմ չունի:

«Տղան գտել է իրեն մշակութային կենտրոնում, - ասում է «Մեղվիկիե տնօրեն Վեհանուշ Հովհաննիսյանը, - նա այնպիսի ոգևորությամբ է աշխատում տիկնիկային ներկայացման բեմադրության վրա, որ կասկած չի մնում, որ նա գտել է իր կոչումըե:

Հովհաննիսյանը հիմնել է «Մեղվիկե մշակութային կենտրոնը երկրաշարժից անմիջապես հետո: Կենտրոնը Գյումրիի երեխաներին օգնում է հաղթահարելու «աղետի գոտումե ապրելու հոգեբանական դժվարությունները:

Նա ասում է, որ հասկանում է Արամին առանց խոսքի:

«Տղան իրեն վատ է զգում, երբ մենք գանգատվում ենք կյանքի դժվարություններից, - ասում է նա: - Այստեղ, աշխատելով թատերական բեմադրությունների վրա, նկարելով, ասեղնագործելով, երեխաները մոռանում են սեփական հոգսերը: Այս երեխաների կյանքը սարսափելի փորձություն է, և ոչ ոք չգիտե՝ կկարողանանք արդյոք երբևէ խոսել նրանց լրիվ հոգեբանական ապաքինման մասինե:

Արամը յուրովի է մեկնաբանում Վեհանուշի խոսքերը: Կարինեն «թարգմանում էե նրա մեկնաբանությունը հետևյալ կերպ.

«Երբ Նոր տարին գա, ես կխոսեմե, ասում է տղան մոր միջոցով, և նրա պարզ դարչնագույն աչքերը սկսում են փայլել:

«Մեղվիկե մշակութային կենտրոնի մասին լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք զանգահարել (374-1) 42-92-64 համարով կամ դիմել meghvik@freenet.am հասցեով: Եթե ցանկանում եք օգնություն ցույց տալ Բաղդասարյաններին կամ «ԱրմենիաՆաուե շաբաթաթերթի «Հայ Ձմեռ պապե ծրագրի նման կարիքներ ունեցող մյուս հերոսներին, սեղմեք այստեղ:


According to Agnes
  Click here to enlarge.
Click on the photo above to enlarge.


 


The Week in seven days

 
 


The Arts in seven days

 

  Photo of the week
  Click here to enlarge.
Click on the photo above to enlarge.
 
 
 
 

Good Morning Yerevan

It is the season of gray mornings in Yerevan. Unlike last year, December has, so far, been mild.

 

 





Copyright ArmeniaNow.com 2002-2024. All rights reserved.

The contents of this website cannot be copied, either wholly or partially, reproduced, transferred, loaded, published or distributed in any way without the prior written consent of ArmeniaNow.com.