ArmeniaNow.com - Independent Journalism From Today's Armenia
 December 12 , 2003 




Հանուն արվեստի, և ոչ միայն. կանայք և դեռահասները բանտում արհեստ են սովորում



Արվեստագետները...

Սենյակում լամպերի դեղնավուն լույսի ներքո կողք կողքի նստած մի քանի անչափահասներ ու կանայք փորձում են կավից ինչ-որ գեղեցիկ բան ստեղծել: Երբ ավարտում են գործը, հիանում են իրենց ստեղծածով ու նաև զարմանում են, որ իրենք էլ կարող են արարել:

Սա կանանց և անչափահասների «Աբովյանե գաղութն է: Վերջին երկու տարվա ընթացքում «Տրտուե մշակութային հասարակական կազմակերպությունը այն վերածել է օրինազանցների համար նախատեսված մի յուրօրինակ ստեղծագործական կենտրոն-գաղութի:

«Կարծում եմ, որ հանցագործ դառնալու հիմնական պատճառը դաստիարակության պակասն է, և մենք փորձում ենք գեղեցիկի միջոցով բացահայտել կալանավորների ներքնաշխարհը, - ասում է «Տրտուիե ղեկավար Թեմիկ Խալափյանը: - Դա մի զարմանալի երևույթ է, երբ մարդասպանության համար դատված կինը կավից հրաշալի գործեր է ստեղծումե:

2002 թվականի հունվարից ավելի քան 120 կալանավոր անչափահասներ և կանայք (նրանց մեծ մասն արդեն ազատ է արձակվել) գաղութում մասնակցել են «Տրտուիե իրականցրած տարբեր միջոցառումների. ներկայացում են բեմադրել, ստեղծել են գաղութի «Էջե ամսաթերթը, սովորել են ազգագրական երգեր ու պարեր, կերպարվեստ և հյուսք:

Այս տարվա փետրվարից կալանավորները սովորում են կավագործություն, որն ըստ կազմակերպիչների առավել հաջողված ծրագրերից մեկն է:

Նոյեմբերի 19-ին կալանավորների կավե աշխատանքները ցուցադրվել են Երևանի ժողովրդական արվեստի թանգարանում: Ցուցահանդեսին ներկա են եղել նաև գործերի հեղինակները:

18-ամյա Խաչիկը գաղութում հայտնվել է գողություն անելու համար: Արդեն մի քանի ամիս նա հաճախում է կավագործության խմբակ:

«Որ «զոնումե չաշխատեի, գնում նստում էի կավագործության սենյակի դռան առաջ ու ժամանակ մեռցնում, - ասում է նա: - Բայց Խալափյանը մի օր ջղայնացավ, ես էլ բորբոքված նստեցի ու կավից ափսե սարքեցի, մեջն էլ եկեղեցի քանդակեցի ու տեսա` սիրուն բան դարձավ: Այդ օրվանից արդեն սարքում եմե:

Խաչիկն ասում է, որ կավագործությունն իրեն շատ է դուր եկել ոչ միայն որպես արհեստ, այլ նաև որպես փող վաստակելու միջոց:

«Հաջորդ ամիս ազատվելու եմ գաղութից, բայց կուզեի ավելի շատ սովորել այս գործը, որպեսզի ազատության մեջ սրանով փող աշխատեմ,- ասում է Խաչիկը, - օրինակ՝ եթե իմ ափսեն ծախեմ 500 դրամով, կառնեմ մի կիլո կավ ու նորից հինգ նման բան կսարքեմ: Սա լավ բիզնես էե:

Ըստ 45-ամյա կավագործ Բարսեղ Հարությունյանի անչափահասները մեծ խանդավառությամբ են այցելում այս խմբակը.

«Սակայն կա մի մեծ խնդիր, - ասում է վարպետ Բարսեղը. - շաբաթական երկու օրը շատ քիչ է կավագործություն սովորելու համար, մանավանդ, որ շատերը կարճաժամկետ դատվածությունից հետո ազատ են արձակվում և չեն հասցնում սովորել արհեստի հիմնական նրբություններըե:
Բանտում ստեղծված արվեստի նմուշներ

Այժմ «Տրտունե փորձում է միջոցներ հայթայթել, որպեսզի գաղութից դուրս նույնատիպ խմբակ ստեղծի նախկին սաների համար:

«Ազատվելուց հետո նրանք զանգահարում են ինձ և խնդրում են շարունակել պարապմունքները, - ասում է Խալափյանը: - Եթե անտեսենք այդ ցանկությունները, շատ հնարավոր է, որ նախկին կալանավորները կրկին հանցագործության գնանե:

«Տրտունե ֆինանսավորում է ստանում Բաց հասարակության ինստիտուտից (www.osi.am), սակայն փետրվարին ֆինանսավորումը վերջանալու է:

«Ինստիտուտը նույն ծրագիրը երկրորդ անգամ չի ֆինանսավորում, և մեզ համար շատ դժվար կլինի հայտնել կալանավորներին, որ իրենք այլևս չեն կարող կավագործություն սովորել: Իսկ այլ աղբյուրներ առայժմ չկանե, ասում է Խալափյանը:

Գաղութի աշխատակազմը նույնպես բարեկամացել է «Տրտուիե հետ և նրան համարում է կոլեկտիվի անբաժանելի մաս:

«Եթե «Տրտուիե գործունեության ընթացքում գոնե մեկը դարձի գա հանցագործ աշխարհից, դա կլինի մեծ հաղթանակ, - ասում է գաղութի ղեկավար արդարադատության գնդապետ Յուրա Ջամալյանը: - Իսկ ես վստահ եմ, որ նրանք արդեն մի քանի հոգու ճիշտ ուղու վրա են դրելե:

Ըստ Ջամալյանի վերջին տարիներին կալանավորների քանակը զգալիորեն նվազել է: Այսօր նրանց թիվը չի գերազանցում 100-ը, որից ընդամենը 7-ն են անչափահաս տղաներ:

Մարդասպանության համար դատապարտված 29-ամյա Անուշ Գրիգորյանը գաղութում է արդեն երկու տարուց ավելի: Նա այստեղ կանցկացնի ևս 5 տարի:

Անուշը հաճախում է կավագործության դասերին և ասում է, որ կավից ծեփում է իր ապագան:

«Անհամբերությամբ սպասում եմ ազատվելուն, որ գաղութում սովորածս միաձուլեմ իմ մտահղացումների հետ ու ստեղծեմ իմ սեփական գործերըե:

Նա համոզված է, որ մի օր սուրճ կմատուցի իր հյուրերին սեփական ձեռքերով պատրաստած սուրճի բաժակներով ու քաղցրամանով:

Գաղութի համար նախատեսված «Տրտուիե ստեղծագործական ծրագրի մասին լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարեք (374-1) 42-16-57 կամ գրեք trtu@media.am հասցեով: «ԱրմենիաՆաուիե «Հայ Ձմեռ պապե ծրագրում ներդրում անելու համար սեղմեք այստեղ:


According to Agnes
  Click here to enlarge.
Click on the photo above to enlarge.


 


The Week in seven days

 
 


The Arts in seven days

 

  Photo of the week
  Click here to enlarge.
Click on the photo above to enlarge.
 
 
 
 

Good Morning Yerevan

It is the season of gray mornings in Yerevan. Unlike last year, December has, so far, been mild.

 

 





Copyright ArmeniaNow.com 2002-2024. All rights reserved.

The contents of this website cannot be copied, either wholly or partially, reproduced, transferred, loaded, published or distributed in any way without the prior written consent of ArmeniaNow.com.