|
Ընտանիքի
կերակրողը
|
Դավիթ Անտոնյանը 15 տարեկան է և ընտանիքի միակ
կերակրողն է։ Ամեն օր նա Աբովյանից Երևան է գալիս
(20 կմ), ապակյա շշեր հավաքում տներից, որոնք հանձնում
է խանութ ու ստացած գումարով ընտանիքին սնունդ ապահովում։
Անտոնյանների ընտանիքը՝ Դավիթը, նրա 12-ամյա քույրը՝
Մարինեն, և նրանց մայրը՝ Կարինեն, փախստականներ
են Ադրբեջանից: Փախել են Բաքվից 1989 թվին, երբ
հայերի համար Ադրբեջանում մնալն այլևս ապահով չէր։
Հայրը տարիներ առաջ գնացել է Ռուսաստան, և նրանից
ոչ մի տեղեկություն չկա։ Կարինեն սրտային անբավարարություն
ունի, և արդեն 3 տարի է, ինչ չի կարող աշխատել։
Ընտանիքի հոգսն ամբողջությամբ ընկած է դեռահաս
տղայի ուսերին:
«Դավիթը լավ էր սովորում։ Բայց արդեն 2 տարի առաջ
միտքը աշխատանքին էր ուղղված, սովորելու մասին էլ
չէր մտածում, - ասում է Կարինեն: - Երբ նեղվում
էի, բողոքում էի, ասում էի, թե ինձ համար ինչքան
դժվար է, ասում էր` մա՛մ, մի տարի էլ դիմացի, 8-ը
ավարտեմ, կգնամ կաշխատեմ, քեզ կօգնեմե։
Հինգ ամիս առաջ Դավիթն ավարտեց 8-րդ դասարանը
և սկսեց աշխատել՝ Երևանում շշեր գնելով կամ հավաքելով
ու հետո վերավաճառելով:
«Դռները ծեծում եմ ու հարցնում` շիշ ունե՞ք, -
պատմում է նա: - Լինում են մարդիկ, որ փող չեն վերցնում,
ասում են` հալալ ա, տղա ջան, էսքան փոքր տղա ես
ու աշխատում ես, փող պետք չի, վերցրու՛ շշերը, տա՛ր։
Բայց լինում ա, որ հայհոյում են։ Ասում են` խի՞
ես լիֆտով հելնում, քո համար չենք փող մուծում,
ուզում են խփեն, բայց փախչում եմ։ Ջղայնանում են,
որ ամեն 5 րոպեն մեկ դուռը ծեծում ենե։
Դավիթը օրական աշխատում է մոտ 5 ժամ, հավաքում
է մոտ 50 շիշ: Ավելի շատ շիշ նրա նվազ ուժերը չեն
կարող տանել: «Շամպայնի շիշ չեմ վերցնում, որովհետև
ծանր է։ Երբեմն էլ, որ շշերը շատ են լինում, ու
չեմ կարողանում տանել, կեսը թողնում եմ մեկի մոտ,
որ հետո գամ տանեմե։
Թեև Աբովյան-Երևան երթուղայինը 200 դրամ (մոտ
30 սենթ) արժե, վարորդները Դավիթին արդեն ճանաչում
են ու նրանից ուղեվարձի կեսն են վերցնում։
|
Դեպի
Եր¢անª
աշխատանքի.
այնտեղ
շշերն ավելի
թանկ են
ընդունում
|
Ամեն շշից նրան մնում է մոտ 20 դրամ (մոտ 3 սենթ):
Ճանապարհածախսը հանած՝ օրական նա տուն է բերում
մոտ 500 դրամ (մոտ 85 սենթ), որին գումարված ընտանիքի
ամսական 8000 դրամ (մոտ 14 դոլար) աղքատության նպաստը
կազմում է ընտանիքի բյուջեն։
«Դավիթի փողով ենք ապրում, - ասում է Կարինեն:
- Սնվում ենք հիմնականում հացով, օրական 450 դրամ
(մոտ 80 սենթ) հացի փող ենք տալիս։ Մի ամիս առաջ
հիվանդացել էր, տաքությունը բարձրացավ, 2 շաբաթ
պառկեց։ Էդ ժամանակ հաց չէինք կարողանում առնելե։
Ձմռանը եթե շատ ցուրտ չանի, կդիմանան առանց տունը
տաքացնելու, քանի որ փոքրիկ սենյակն արևկող է։ Թեև
երեխաները, մանավանդ Մարինեն, շատ են սիրում հեռուստացույց
նայել, այն հազվադեպ են միացնում, քանի որ իրենց
հին լամպային սիստեմի հեռուստացույցը շատ էլեկտրաէներգիա
է ծախսում։
Մարինեն սովորում է 6-րդ դասարանում։ Նա ասում
է, որ իրեն դուր է գալիս Աբովյանում ապրելը, և որ
Երևանը «վախենալու էե:
«Ջղային ու վատ մարդիկ են էնտեղ ապրում. - ասում
է նա, - ախպորս էրեսին դուռը փակում ենե:
Նրա սիրելի առարկան գրականությունն է, իսկ սիրելի
ստեղծագործությունը՝ «Գիքորըե. «էն էրեխեն փոքր
ժամանակվանից աշխատում ա ու թերմացքներ ուտում:
Գիքորը լավն էր, համ էլ իր քույրիկների մասին էր
մտածում, կոճակ-մոճակ էր հավաքում իրանց համարե:
Ի տարբերություն եղբոր, որ հանգիստ բնավորություն
ունի, Մարինեն փոքրիկ վիրավորանքն իսկ անպատասխան
չի թողնում ու հաճախ կռիվների մեջ է։ Նա նաև տան
գործերն է անում. ափսեներն է լվանում, տունը մաքրում։
|
Դավիթի
աշխատանքային
ճամփան
ձգվում
է ցածª Գրիգոր
Լուսավորչի
եկեղեցու
ուղղությամբ
|
«Երբ հիվանդ եմ, Մարինեն կողքիցս չի հեռանում,
- ասում է Կարինեն, - ընդհանրապես երեխեքիս հարցում
իմ բախտը բերել էե։
Երկու տարի առաջ Անտոնյանները ապրում էին վարձով,
վճարում բնակարանի համար 5 հազար դրամ (մոտ 9 դոլար)։
Սակայն երբ Կարինեի առողջությունը վատացավ, և
այլևս չէր կարող ծանր աշխատանք կատարել ( նա
աշխատում էր փռում, իսկ շոգն ու խոնավությունը վատ
էին անդրադառնում նրա հիվանդ սրտի վրա), դիմեց Փախստականների
վարչություն և Աբովյան քաղաքի ավտոճանապարհային
քոլեջի հանրակացարանի 9-րդ հարկում 14 քառակուսի
մետրանոց սենյակ ստացավ:
Հանրակացարան տեղափոխվելու շնորհիվ Կարինեն արդեն
3-րդ անգամ ընդգրկվում է կանադահայ ուսանողների
ՍԱՄԱ (բժշկական օգնության ուսանողական ասոցիացիա)
կազմակերպության հագուստ հյուսելու ծրագրի մեջ։
Այս ծրագրով ուսանողները արդեն 2-րդ տարին մի քանի
հանրակացարանների 58 փախստական կանանց բրդյա թելեր
են տալիս, որով նրանք հյուսում են սվիտերներ ու
գուլպաներ։ Աշխատանքի դիմաց կանայք վարձատրվել են
մոտ 10 հազար դրամ (մոտ 17 դոլար): Նրանց հյուսածը
ուսանողները բաժանել են աղքատ ընտանիքների մոտ 200
երեխաների և 60 ծերերի։
Կարինեն 2 տարվա մեջ արդեն 6 սվիտեր ու 6 զույգ
գուլպա է հյուսել։ Վերջին հյուսածները ՍԱՄԱ-ի անդամները
նվիրել են Կարինեի զավակներին։
«Ես 13 տարեկանից գործում եմ, - ասում է Կարինեն,
որ շյուղերը ձեռքին հին գործվածքների թելերից երեխաների
համար նոր հագուստ է հյուսում, - այս ծրագիրը իսկը
իմ սրտով էր. տանը նստած գործում եմ։ Ի՜նչ լավ կլիներ,
էլի պատվիրեին գործելե։
ՍԱՄԱ-ի մասին տեղեկություններ ստանալու համար
դիմեք
www.sama-mcgill.org
կամ info@sama-mcgill.org
հասցեներով: ՍԱՄԱ-ի համակարգող Ստելա Ղուկասովայի
հասցեն է. Երևան,Սողոմոն Տարոնցի, 5, հանրակացարան,
սենյակ 308, հեռախոս
(374-1) 48-09-41: «ԱրմենիաՆաուիե «Հայ
Ձմեռ պապե ծրագրում ներդրում անելու
համար սեղմեք այստեղ:
|