ArmeniaNow.com - Independent Journalism From Today's Armenia
 December 12 , 2003 




Նվազագույն կենսամակարդակից էլ ցածր. մայրն ու չորս երեխաները պայքար են մղում նկուղային կյանքի պայմանների դեմ



²ñß³ÏáõÑÇÝ ×³ß ¿ »÷áõÙ Çñ»Ýó ÝÏáõÕ³ÛÇÝ µÝ³Ï³ñ³ÝÇ ù³Ûù³ÛíáÕ å³ïÇ ÏáÕùÇÝ

Երեկոյան, երբ ստվերները խտանում áõ ձայները լռում են, իսկ ցուրտը դառնում է անտանելի, երևանյան մի բարձրահարկ շենքի նկուղում հստակորեն լսվում է փայտե ձողի անհամաչափ թխթխկոցը:

42-ամյա Մառլենա Երեմյանը զգուշորեն շարժվում է սենյակի մի մասից մյուսը: Թխթխկոցը նրա ձեռքի փայտից է. այդպես նա փորձում է իր երեխաներին պաշտպանել առնետներից:

Առնետների մասին պատմություններն այս ընտանիքում բազմաթիվ են: Ընտանիքի միակ տղան՝ 11-ամյա Ալբերտ Ավագյանը, ասում է, որ ցուրտ օրերին նրանցից օր ու դադար չի լինում, հատկապես ճաշելու ժամանակ: Սակայն Մառլենային հատկապես մտահոգում է գիշերը, երբ երեխաները քնած են լինում:

«Նախանցյալ տարի ձմռանը ես այնքան խորն էի քնել, որ չզգացի, թե ինչպես առնետը քիթս կծեց, - մանկական միամտությամբ պատմում է Ալբերտիկը,- մորս ձայնից արթնացա, ինձ արագ հիվանդանոց տարան, քանի որ արդեն գիտեինք ինչ անել. դրանից որոշ ժամանակ առաջ քրոջս՝ Արշակուհու գլուխն էին կծել, նույնիսկ մի քանի կար էին դրել»:
²ÛÝù³Ý ¿É ãÇ Ñ³Ù³å³ï³ë˳ÝáõÙ ³Ýíï³Ý·áõÃÛ³Ý Ï³ÝáÝÝ»ñÇÝ...

12-ամյա Արշակուհին, որի գլխին եղբոր պատմածը հաստատող սպիներ կան, ասում է, որ առնետներից ազատվելու համար վերջերս տուն են բերել Մուրզիկ անունով մի մոխարգույն կատու: Սակայն առայժմ կարծես այնքան էլ բան չի փոխվել:

Մառլենայի և նրա 4 անչափահաս երեխաների մոտիկ ծանոթությունը առնետների հետ սկսվեց 1992 թվականի ձմռանը, երբ ընտանիքին ժամանակավորապես բնակության համար հատկացրին Երևանի Ն. Զարյան փողոցի հմ. 21 շենքի նկուղային տարածքը:

«Հաշվի առնելով մեր սոցիալական ծայրահեղ պայմանները՝ թաղապետարանից հատկացրին այդ տարածքը և ասացին՝ համբերե՛ք, գարնանը բնակարան կտանք», ասում է Մառլենան: Բայց Երեմյաններն արդեն 11 գարուն են անցկացրել այս նկուղում:

Խոնավ, բետոնե գետնին ու պատերին տեղ-տեղ հին փալասներ են, սակայն դրանք ի վիճակի չեն ծածկելու գետնի անցքերը և կանխելու կրծողների ներխուժումը:
ì³ï å³ÛÙ³ÝÝ»ñÁ ã»Ý Ý߳ݳÏáõÙ, û å»ïù ¿ Ùáé³Ý³É ѳñ¹³ñí»Éáõ Ù³ëÇÝ

«Գլխավոր սենյակը» երկու մասի է բաժանված հին, գունաթափ պահարաններով: Առաջին մասը ծառայում է որպես հյուրասենյակ ու ճաշասենյակ, իսկ պահարաններից այն կողմ ննջարանն է՝ հնոտիքով և օգնություն ստացած ծածկոցներով: Ննջարանը երեխաների համար և՛ ընթերցարան է, և՛ խաղասենյակ:

Խոհանոցի կողքին կա ևս մեկ սենյակ, որտեղ անկանոն թափված բազմաթիվ հին կոշիկներ են: Դրանք Մառլենան ու երեխաները հավաքում են փողոցից՝ ձմռանը վառելու ու մի փոքր տաքանալու համար: Ամենացուրտ օրերին մետաղյա դուռը սառցակալում ու փակվում է, և մինչև սառույցը կոտրելը ընտանիքը մնում է ներսում փակված:
ÐÇÝ· Ñá·Ç³Ýáó ÁÝï³ÝÇùÇ ³ÝÓÝ³Ï³Ý ÑǷǻݳÛÇ å³ñ³·³Ý»ñÁ

«Ամեն անգամ երբ անձրև է գալիս կամ ձյունը հալվում է, մեր տանը ջրհեղեղ է սկսվում, - ասում է Մառլենան: - Բակի ջրերը հոսելով գալիս ու պատուհանից լցվում են տուն, քանի որ մայթերը թեք են, իսկ մենք ոչինչ չենք կարողանում անել: Ստիպված երեխաների հետ ամառ թե ձմեռ ջրերի մեջ կանգնած ջուր ենք դատարկում: Ջրերից հետո էլ սարդեր ու որդեր են հայտնվում»:

Մի քանի տարի առաջ Մառլենայի ամուսինը մեկնել է Ռուսաստան աշխատանք գտնելու: Որոշ ժամանակ նրանից լուր չի եղել, հետո Մառլենան իմացել է, որ նա մահացել է:

Մի քանի տարի Մառլենան փող է վաստակել ուրիշների տները մաքրելով, սակայն հիվանդացել է և այլևս չի կարողացել աշխատել:

«Շատ տեղերում եմ աշխատանք փնտրել, բայց ապարդյուն, - ասում է նա: - Այսօր մենք գոյատևում ենք միայն ժամանակ առ ժամանակ ստացած օգնությամբ՝ ալյուր, ձեթ, ձավարեղեն: Բայց մենք սովոր չենք գանգատվելու կամ լաց լինելու, թե սոված ենք: Եթե բնակարանի հարցը լուծվի, կամ գոնե մի փոքր նորոգվի, մենք յոլա կգնանք: Արդեն մի քանի տարի է թաղապետարանը 500 հազար դրամ օգնություն է խոստացել, որի պոչն էլ չենք տեսել»:
²Ý³å³Ñáí ѳÕáñ¹³É³ñ»ñÁ ¢ Ëáݳí å³ÛÙ³ÝÝ»ñÁ ɳí ÏáÙµÇݳódz ã»Ý

Մառլենայի տունը մշտական կանգառ է դարձել քաղաքական քարոզարշավ վարող գործիչների համար: Նրանք օպերատորներ են բերում ու խոստումներ են տալիս, բայց ընտրությունները գալիս ու գնում են, իսկ պայմանները նկուղում, փոքր բացառությամբ, մնում են նույնը:

«Ամեն անգամ, երբ թվում է, թե հասել եմ ցանկալի արդյունքին, ու ընտանիքիս արդեն օգնելու են, կա՛մ խոստում տված պաշտոնյան է փոխվում, կա՛մ էլ թաղապետը, ու ամեն ինչ սկսվում է նորից, - ասում է Մառլենան: - Երեխաներն արդեն ծիծաղում են վրաս, երբ հերթական անգամ տուն եմ գալիս կա՛մ
ոգևորված, կա՛մ էլ հուսալքված»:

Մառլենան ասում է, որ ամեն անգամ իր արցունքներին վերջ տալու համար երեխաները ներկայացում են խաղում իր համար, լավ խոսքեր ասում, ցույց տալիս դպրոցում ստացած բարձր գնահատականները:

«Մենք սարսափելի օրեր ենք ապրել ու էլի կապրենք, բայց աստված ինձ ու իմ երեխաներին պահում է. թու, թու, թու, և ես չեմ հիշում, որ նրանք հիվանդացած լինեն: Ես ավելին ի վիճակի չեմ անելու, - արցունքն աչքերին ասում է Մառլենան: - Մենք շատ ենք սիրում իրար, և մեծ պահանջներ չունենք կյանքից»:

«Նոր Հայաստան» հասարակական կազմակերպությունը օգնություն է ցույց տվել Մառլենայի և նման այլ ընտանիքներին: Կազմակերպության մասին լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարեք (374-1) 52-47-12 կամ այցելեք new-arm@netsys.am հասցեն: «ԱրմենիաՆաուի» «Հայ Ձմեռ պապ» ծրագրում ներդրում անելու համար սեղմեք այստեղ:


According to Agnes
  Click here to enlarge.
Click on the photo above to enlarge.


 


The Week in seven days

 
 


The Arts in seven days

 

  Photo of the week
  Click here to enlarge.
Click on the photo above to enlarge.
 
 
 
 

Good Morning Yerevan

It is the season of gray mornings in Yerevan. Unlike last year, December has, so far, been mild.

 

 





Copyright ArmeniaNow.com 2002-2024. All rights reserved.

The contents of this website cannot be copied, either wholly or partially, reproduced, transferred, loaded, published or distributed in any way without the prior written consent of ArmeniaNow.com.