ArmeniaNow.com - Independent Journalism From Today's Armenia
 August 15, 2003 




Արտոնությունների գի՞նը. զինվորների սպանությունը կարող է կապված լինել կաշառքի և հայկական բանակում ընդունված կարգերի հետ


¼Çݹ³ï³Ë³½Á Ïáã ¿ ³ÝáõÙ å³ßïå³ÝáõÃÛ³Ý Ý³Ë³ñ³ñáõÃÛ³ÝÁ Ñ»ï³ùÝÝáõÃÛáõÝ ³ÝóϳóÝ»É:

Անցյալ շաբաթ
Վանա-
ձորում կատարված երեք զինվորների սպանութ-
յան պատճառը կարող է լինել կաշառքը և վճարները զորակոչ-
իկների մեջ արտոնյալ պայմաններ ստանալու համար: Հայկական բանակում լայնորեն տարածված (սակայն պաշտոնապես հերքվող)
գոյատևման այս ձևերն այն բազմաթիվ պատճառներից մեկն են, որ զորակոչը վերածում են դժոխքի հազարավոր հայ երիտասարդների համար:

Օգոստոսի 6-ին եղբայրներ Լևոն (21 տարեկան) և Համլետ Բաղդասարյանները (24 տարեկան) և նրանց ընկեր սերժանտ Արման Դավթյանը սպանվել են Հայաստանի հյուսիսային այս քաղաքի բնակելի թաղամասում գտնվող իրենց պահակակետ-տնակում, որտեղ երեքով ապրել են մի կյանքով, որը դժվար է համապատասխանեցնել «բանակ» սահմանմանը: Երեքն էլ եղել են Երևանի բնակիչներ և բուհերի շրջանավարտներ:

Հարևանների հավաստմամբ զինվորներն ապրել են այդ տնակում, որը հայտնի է նրանով, որ այդտեղ բնակվող «զինվորների» ծնողներն ի վիճակի են վճարել, որպեսզի իրենց որդիները՝ ձևականորեն ծառայության մեջ լինելով, ազատվեն զինվորական ծառայություն հիշեցնող ամեն բանից: Նրանք կրել են քաղաքացիական հագուստ, օգտվել են բջջային հեռախոսներից, գնումներ են արել խանութներից, ճաշել են քաղաքում:

ºրեք զինվորները սպանվել են ³ռավոտյան ժամը 5:30-ի սահմաններում: Ավելի քան 20 ավտոմատային կրակոց է արձակíել նրանց վրա զինվորական պահեստում (անզեն) պարեկության ժամանակ:

Հետաքննությունը բացառեց կողոպուտի վարկածը, ի հայտ եկան հանգամանքներ, որոնք հանգեցրին երկու այլ զինվորների՝ Արման Հովսեփյանի և Էմիլ Չիֆչյանի ձերբակալությանը:

Զինվորական դատախազության վարած հետաքննության տվյալներով սպանությունները կարող են կապված լինել գործարքի հետ. արձակուրդ ստանալու համար Չիֆչյանը 50 դոլար է տվել Դավթյանին (որը կրտսեր սերժանտի կոչում ուներ):

Արձակուրդի գործը չի ստացվել: Ըստ զինդատախազի Չիֆչյանը վերցրել է ԱԿՍ-Մ ինքնաձիգը և գնացել է պահակակետ՝ Դավթյանից բացատրություն ստանալու: Հովսեփյանը մեղադրվում է զինանոցից զենք վերցնելու և Չիֆչյանին տալու մեջ: Պաշտոնական հաղորդագրությունները ոչ մի տեղեկություն չեն տալիս այն մասին, թե ինչու են սպանվել Բաղդասարյան եղբայրները:

Հայկական բանակում ընդունված կարգ է, երբ ավելի ցածր կոչում կամ կարգավիճակ ունեցող զինծառայողները հատուկ վերաբերմունք, այդ թվում նաև արձակուրդ, ստանալու համար կաշառում են սպաներին կամ ավելի լավ կապեր ունեցող ծառայակիցներին:

Իհարկե, այս համակարգը բանակի պաշտոնական ընթացակարգի մասը չի կազմում, այնպես որ հայտնի չէ, թե ով է օգտվում այդ ամենից: Սակայն ենթադրվում է, որ Դավթյանը փող է վերցրել Չիֆչյանի օգտին միջնորդելու համար, թեև սովորաբար զինվորներն իրենք են կաշառքը տալիս անմիջականորեն սպաներին այնպիսի արտոնությունների համար, ինչպիսին է արձակուրդը:

Հանցագործության մեջ Հովսեփյանի ենթադրյալ մասնակցության մեջ զինդատախազը նաև մեղադրում է սպաներին:

«Ակնհայտ է, որ իրենց մեղքի բաժինն ունեն զորամասի սպաներն ու հրամանատարական կազմը, - ասել է զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանը, - Արման Հովսեփյանը եղել է գումարտակի օրվա պատասխանատու հերթապահը և ոչ միայն չէր կարող բացակայել պահակակետից, այլև իրավունքն չուներ բացել զինանոցը և այնտեղից զենք վերցնել»:

Չիֆչյանին, որը զորակոչվել է մայիսին, ծանրացուցիչ հանգամանքներում կատարված կանխամտածված սպանության մեղադրանք է ներկայացվել: Հովսեփյանին ներկայացվել է սպանությանը մեղսակցելու մեղադրանք: Սպանությունների կապակցությամբ սպայական կազմից ձերբակալվածներ չկան:

Հովսեփյանի ընտանիքը կարծում է, որ եթե սպանությանն իրենց որդու մեղսակցության մասին ենթադրությունն իսկապես ճիշտ է, ապա նրա մասնակցությունը կարող է լինել պատասխան արտոնյալ զինվորների կոպիտ վերաբերմունքին:

Հովսեփյանի եղբայր ²ñÙ»Ýն ասում է. - «Բանակում իր ամբողջ ծառայության ընթացքում Արմանը փող էր տանում զորամաս: Նա տարել է մոտ 700 գրամ ոսկեղեն և 100 հազար դրամով (մոտ 200 դոլար) վաճառել է զորամասի մոտ գտնվող տաղավարում աշխատող կնոջը:

«Նա մեզ մանրամասները չպատմեց, բայց ասաց, որ ասել են (զինվորները կամ սպաները), որ եթե չբերի, կսպանեն: Միջադեպից առաջ վերջին անգամ Արմանը տուն եկավ ծեծված և ամբողջովին ուռած դեմքով: 100 դոլար տարավ հետը (զորամաս): Զորամասում ծառայելու 1 տարի և 9 ամսվա ընթացքում նա ենթարկվել է հալածանքների», - ասում է Արմանի եղբայրը:

Հովսեփյանի երկամյա զինծառայությունից մնացել է ընդամենը երեք ամիս:

«Գյուղում որդիս ինձ հետ հող էր մշակում, - ասում է Արման Հովսեփյանի հայրը՝ հովիվ Վարազդատը: - Ես զինվոր եմ տվել հայրենիքին, ինչո՞ւ են նրան հանցագործ դարձնում»:

Պահեստը, որտեղ տեղի է ունեցել սպանությունը, գտնվում է Վանաձորի կենտրոնում՝ Տերյան փողոցի թիվ 4 հասցեում, բնակելի շենքերի հարևանությամբ: Այն գտնվում է զորամասից 15 կմ հեռավորության վրա:

Այս փաստի պաշտոնական հիմնավորումն այն է, որ մինչև վերջին երկու տարին այն օգտագործվում էր որպես արտադրամաս զինվորական համազգեստներ կարելու համար:

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցն ասում է, որ այս միջադեպն առանձնահատուկ է նրանով, որ այն տեղի է ունեցել քաղաքի կենտրոնում:

«Մինչև հիմա զինվորական հանցագործությունները կատարվել են զորամասի ներսում՝ կապված սպայական կազմի կամ սահմանային գծի հետ: Տվյալ դեպքում սա կատարվել է քաղաքում: Կարելի է ասել, որ այդ 3 զինծառայողները «այլընտրանքային» ծառայություն էին անցնում», - ասում է Սաքունցը:

«Պահեստում հնոտիներ, հին հագուստներ են պահվում: Եթե ռազմական նշանակությունը չկա, այդ դեպքում ինչի համար է պահակակետը», - հարցնում է իրավապաշտպանը:

Վանաձորում շատերին է հայտնի այդ հարցի պատասխանը: Նրանք գիտեն, որ այս տնակն «այլընտրանքային» ծառայություն անցնելու համար է, որից կարող է օգտվել ցանկացած զորակոչիկ, ով կարող է վճարել հրամանատարին 2000-3000 դոլար՝ այդտեղ «ծառայելու» արտոնության համար:

«Այստեղ զինվորական ծառայություն անցնողները գտնվում են արտոնյալ կարգավիճակում: Այսինքն, որոշակի քաղաքացիների կամ զինծառայողների համար արտոնյալ վիճակ է ստեղծվել, և բնական է, որ նման աննորմալ վիճակը կունենա նման հետևանքներ», - եզրակացնում է Սաքունցը:

«20 տարի է այստեղ ենք ապրում, միշտ էլ այստեղ զինվորականներ են եղել, բայց առաջ ավելի խիստ էր, - ասաց հարևաններից մեկը, որը վախեցավ տալ իր անունը: - Այստեղ եկողը առանց փողի չի գալիս»:

Մի բնակչուհի ասաց, որ ճանաչում էր զոհերից մեկին, որին «Սևուկ» էր անվանում: Կինը առաջարկել է վերջինիս հագուստները լվանալ, սակայն նա հրաժարվել է:

Բաղդասարյան եղբայրները ունևոր ընտանիքից են, որը հայտնի է իր գործարար կապերով, այդ թվում՝ նաև բենզինի առևտրի ոլորտում:

Այդ գործարար կապը շահարկումների տեղիք է տվել Վանաձորում, ǵñ սպանությունները ոչ մի կապ չունեն զինվորականների հետ, և որ սպանությունների իրական թիրախը եղել են եղբայրները՝ որպես վրեժխնդրություն, որն առնչվում է մաֆիայի վերահսկողության տակ գտնվող բենզինի բիզնեսի հետ:

«Այս պահակակետում միշտ էլ հարուստների երեխաներ են ծառայել: Նրանց դռան մոտ շաբաթ կամ կիրակի օրերին տարբեր արտասահմանյան մեքենաներով մարդիկ էին գալիս: Երբ դեպքի օրը տեսա բաց գույնի «Բե-Էմ-Վե»-ից դուրս եկող աղեկտուր ճիչեր արձակող կնոջը, հասկացա, որ երկու եղբայրների ծնողներն են: Այդ մեքենան հաճախ էր այստեղ լինում», - պատմում է կինը:

«Եղբայրների մայրը հենց մեքենայից դուրս եկավ, հարձակվեց զինվորական դատախազի վրա: Ասում էր. - «Հետ տուր իմ զավակներին»»:

Զինվորական դատախազությունը դիմել է պաշտպանության նախարարությանը, կոչ անելով վեր հանել բանակում տեղ գտած թերացումներն ու սխալները, «որպեսզի հանրությունը չկորցնի վստահությունը բանակի հանդեպ»:


According to Agnes
  Click here to enlarge.
Click on the photo above to enlarge.
 

  Inside
 

Karabakh Ceasefire Under Strain: Upsurge in shooting incidents worries negotiators

Full story

 
 
 
 

Convenience or Conspiracy?: Outlandish claims circulate regarding proposed ID cards

Full story

 
 
 

Identity Crisis: Government alters ID card plan to placate Church

Full story

 
 

 


The Week in seven days

 

  Photos of the week
  Click here to enlarge.
Click on the photo above to enlarge.
Click here to enlarge.
Click on the photo above to enlarge.
 
 
 
 

Hey Europe and UK! Stop complaining!

While the UK broke temperature records with 38 C (100.4 F), Summer in the City was a hotter tune in Yerevan. The Opera House thermometer registered as high as 48 (118.4).

On August 10, temperatures in high elevations were said to have reached 55 (131). The Ministry of Healthcare advised residents to eat more fruit and easily digestible foods.

By Friday, things had "cooled down" to 30 (86).

 





Copyright ArmeniaNow.com 2002-2024. All rights reserved.

The contents of this website cannot be copied, either wholly or partially, reproduced, transferred, loaded, published or distributed in any way without the prior written consent of ArmeniaNow.com.