|
Üáñ
Íñ³·ñÇ
ѳٳӳÛÝ
¹åñáóÝ»ñÁ
å»ïù ¿
ÙdzÓáõÉí»Ý:
|
Երբ սեպտեմբերին սկսվեն դասերը, Հայաստանի դպրոցներում
կլինեն ավելի քիչ տարրական դասարաններ, սակայն ավելի
լավ պայմաններ երեխաների համար: Սա է Հայաստանի
կրթական համակարգի բարեփոխման ծրագրի նպատակը:
Հայաստանի 37 դպրոցներ միաձուլվելու են այլ դպրոցների
հետ, իսկ վերանորոգման խիստ կարիք ունեցող կամ քիչ
աշակերտ ունեցող դպրոցները փակվելու են:
Օրինակ պաշտոնյաների հավաստմամբ, Սունդուկյանի
անվան թիվ 26 դպրոցը չի վերանորոգվել վերջին 50
տարվա ընթացքում: Դպրոցը փակվելու է, իսկ աշակերտներին
փոխադրելու են թիվ 124 դպրոց:
Միաձուլման մասին որոշումն առաջ է բերել մի քանի
դպրոցների աշխատակազմերի բողոքի ցույցը, սակայն
պաշտոնատար անձինք պնդում են, որ միաձուլումն ընդունելի
լուծում է:
Քաղաքապետարանի կրթության վարչության պետ Օնիկ
Վաթյանի խոսքերով, անպատասխանատվություն կլիներ
շարունակել դասեր անցկացնել նման վատ պայմաններում:
«Անգամ եթե ծնողները համաձայն են, որ իրենց երեխաները
սովորեն այդ խոնավ դասասենյակներում, ուր բազում
միջատներ են վխտում, մենք դա չենք կարող անտեսել»,
- ասում է Վաթյանը:
|
سÝáõÏÛ³ÝÇ
ѳí³ëïٳٵ
áñáß áõëáõóÇãÝ»ñ
ϳ½³ïí»Ý
³ß˳ï³ÝùÇó:
|
Բացի այդ որոշ մեծ դպրոցներում նվազել է ընդունելությունը,
և դպրոցների մասնաշենքերն օգտագործվում են միայն
մասամբ: Ըստ ՀՀ կրթության և գիտության նախարարության
հանրակրթության վարչության պետ Նորայր Ղուկասյանի,
շռայլություն է պահել 1000 աշակերտի համար նախատեսված
դպրոց, որտեղ սովորում են ընդամենը 100 հոգի:
«Նախատեսվածից նվազ ծանրաբեռնված դպրոցներ պահելու
համար պետությունը տարեկան տրամադրում է մի քանի
միլիոն դրամ շենքի կումունալ ծախսերի համար, - ասում
է երկու աշակերտների ծնող Հենրիկ Ալավերդյանը: -
Սա ավելորդ ծախս է, որի մեծ մասը գնում է տնօրենի
գրպանը: Այն դեպքում, երբ խորհրդային կարգերից ժառանգել
ենք շատ դպրոցներ, և ամեն համայնք ունի տասից ավելի
դպրոց, որոնք կարելի է օգտագործել ավելի ռացիոնալ
կերպով»:
Այս փոփոխությունն անկասկած որոշ անհարմարություններ
կստեղծի (օրինակ՝ թիվ 124 դպրոցը մոտ չէ թիվ 26
դպրոցը հաճախող երեխաների տներին), սակայն պաշտոնատար
անձինք ասում են, որ դպրոցների միաձուլումը կկրճատի
ծախսերը և միջոցներ կտրամադրի ուսուցիչների աշխատավարձերը
բարձրացնելու համար: Ուսուցիչների թիվը, սակայն,
կկրճատվի:
Որոշ միջազգային չափանիշներով ամեն 20 աշակերտի
բավական է 1 ուսուցիչ, սակայն Հայաստանում 1 ուսուցիչ
հասնում է ամեն 10 աշակերտի:
Կրթության վարչության աշխատակից Սաշա Կուբանյանի
խոսքերով, որոշ ուսուցիչներ դասավանդում են միայն
մեկ դասարանում՝ վաստակելով ամսական ընդամենը 3000
դրամ ստաժը պահպանելու համար:
«Պարզ է, որ նման չնչիÝ աշխատավարձ ստացող
ուսուցիչը ջանք չի գործադրի իր աշակերտներին որևէ
բան սովորեցնելու համար», - ասում է Կուբանյանը՝
ավելացնելով, որ նման պայմանները դրդում են որոշ
ուսուցիչների կաշառք վերցնել:
|
Ø»Í
¹åñáóÝ»ñÁ,
áñáÝù
ÑÇÙݳϳÝáõÙ
¹³ï³ñÏ
»Ý »Õ»É,
ÏÙdzÓáõÉí»Ý
³ÛÉ ¹åñáóÝ»ñÇ
Ñ»ï:
|
Ըստ օպտիմալացման ծրագրի, ի վերջո, ավելորդ ուսուցիչները
կրճատվելու են, ինչը թույլ կտա բարձրացնել աշխատող
ուսուցիչների աշխատավարձերը: Ներկայումս ուսուցչի
միջին աշխատավարձը 13000 դրամ է (մոտ 22 դոլար):
Հույս կա, որ մինչև 2006 թվականն այն կհասնի 55000-ի
(մոտ 96 դոլար):
«Այսօր դժվար է ասել, թե քանի ուսուցիչ կկրճատվի,
քանի որ գործընթացը դեռ նոր է սկսվել, - ասում է
կրթության և գիտության նախարարության հանրակրթության
վերահսկման բաժնի պետ Նուրիջան Մանուկյանը: - Հստակ
կարող ենք ասել, որ կկրճատվեն միաձուլվող դպրոցների
տնօրենները, ուսմասվարները և տնտեսական որոշ աշխատողներ,
բայց ուսուցիչների թվի մասին հստակ չենք կարող խոսել»:
Կկրճատվեն կամ թոշակի կուղարկվեն 60 տարեկանը
լրացած ուսուցիչները, ինչը կմեծացնի դասարանների
խտությունը և ուսուցիչների ծանրաբեռնվածությունը:
«Այսօր դպրոցներում աշխատում են արդեն 70-ն անց
ուսուցիչներ, որոնք հազիվ են հարկից-հարկ բարձրանում,
- ասում է Կուբանյանը: - Ինչպե՞ս կարող են նրանք
երեխաներին դասընթացի ռիթմի մեջ պահել կամ նրանց
հետ էքսկուրսիաների գնալ»:
Հայաստանում ընդհանուր առմամբ գործում է 1392
դպրոց, որից 53-ը գիշերօթիկ են, 35-ը՝ արհեստագործական,
իսկ 1304-ը՝ հանրակրթական: Կրթական այս օջախներում
դասավանդում են 55000 ուսուցիչներ:
|